109 views
Երկաթը մարդու օրգանիզմի համար ամենակարևոր սննդարար նյութերից մեկն է, որի պակասը կարող է դառնալ թուլության, միգրենների, գլխապտույտի և առողջական մի շարք այլ խնդիրների զարգացման պատճառ։ Նման խնդիրներից խուսափելու համար սննդակարգը հարկավոր է հագեցնել երկաթով հարուստ մթերքով, ինչը հատկապես կարևոր է տարվա ցուրտ եղանակներին։ Ավելին՝ մասնագետներն ընդգծում են, որ օրգանիզմում երկաթի մակարդակին հետևելն այժմ շատ ավելի կարևոր է նաև կորոնավիրուսի համավարակի պատճառով, քանի որ վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ գոյություն ունի ակնհայտ կապ օրգանիզմում երկաթի դեֆիցիտի և կորոնավիրուսով վարակվելու հավանականության միջև. հանքանյութի պակասը բարձրացնում է վարակվելու և լուրջ հետևանքների բախվելու հավանականությունը, ուստի դրա մակարդակին հետևելը շատ կարևոր է։ Նման տհաճ խնդիրներից խուսափելու և օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնելու համար ձեր ուշադրությանն ենք ներկայացնում երկաթի լավագույն բուսական աղբյուրները, որոնք սննդակարգի մասը դարձնելը թույլ կտա խուսափել երկաթի դեֆիցիտից։ Õ†Õ¡Ö€Õ«Õ¶Õ» Ցիտրուսային այս միրգը հայտնի է վիտամին C-ի բարձր պարունակությամբ, սակայն քչերին է հայտնի, որ այն օգնում է նաև բարձրացնել օրգանիզմում երկաթի մակարդակը։ Ավելին՝ այս միրգը նաև նպաստում է իմունային համակարգի ամրապնդմանն ու մաշկի վիճակի բարելավմանը, ուստի շատ օգտակար է ամբողջ օրգանիզմի համար։ Ô½Õ¶Õ±Õ¸Ö€ Մեկ միջին չափի խնձորը պարունակում է 0,31 մգ երկաթ՝ օգնելով ձևավորել արյան կարմիր գնդիկներ, որոնք էլ թթվածին են տեղափոխում՝ նպաստելով էներգիայի պահպանմանը։ Õ†Õ¸Ö'Õ¼ Նուռը հարուստ է ոչ միայն երկաթով, այլև մի շարք այլ սննդարար նյութերով, սպիտակուցներով, ածխաջրերով, մանրաթելերով ու ասկորբինաթթվով։ Նման յուրահատուկ բաղադրության շնորհիվ նուռը համարվում է լավագույն բնական միջոցներից մեկը ձմռանն ընդհանուր առոջղական վիճակը պահպանելու համար։ Սպանախ Այս բանջարեղենը հարուստ է երկաթով, հանքանյութերով ու վիտամիններով, որոնք օգնում են ամրապնդել իմունային համակարգն ու բարձրացնել օրգանիզմում հեմոգլոբինի մակարդակը։ Նման բաղադրության շնորհիվ այն օգնում է արդյունավետ կերպով կանխել անեմիայի (սակավարյունություն) զարգացումը։ ÕƒÕ¡Õ¯Õ¶Õ¤Õ¥Õ² Օրգանիզմում երկաթի մակարդակը բարձրացնելու համար հիանալի բնական մթերք է նաև ճակնդեղը, որը ոչ միայն երկաթի հարուստ աղբյուր է, այլև պարունակում է մեծ քանակությամբ պղինձ, սպիտակուցներ, կալցիում, ծծումբ և մի շարք այլ սննդարար նյութեր։ Ô²Ö€Õ¸Õ¯Õ¸Õ¬Õ« Բրոկոլին ոչ միայն երկաթի լավագույն բնական աղբյուրներից մեկն է, այլև օգնում է հագեցնել օրգանիզմը B և C վիտամիններով, ֆոլաթթվով, ցինկով ու մագնեզիումով։ Բացի այդ, բրոկոլիի գործածությունը բարելավում է մարսողությունը, օգնում է ազատվել փորկապությունից և նվազեցնում է արյան մեջ շաքարի մակարդակը, ուստի զարմանալի չէ, որ այն համարվում է ամենաօգտակար սննդամթերքի տեսակներից մեկը։ Ô¿Õ¡Õ²Õ¡Õ´Õ¢ Երկաթով հարուստ ու շատ հասանելի բուսական մթերք է նաև կաղամբը, որը ձմռանը սննդակարգում ներառելը լավագույն որոշումներից մեկը կլինի։ Այս բանջարեղենը նաև նպաստում է քաշի նվազմանը, խթանում է օրգանիզմից տոքսինների դուրսբերման գործընթացն ու կարգավորում է արյան մեջ շաքարի մակարդակը, ուստի այն սննդակարգում ներառելը կարող է շատ օգտակար լինել։ Նյութի աղբյուրը՝ medikforum.ru