Saturday, February 24, 2024
News

Երևան-Մեղրի ավտոճանապարհին երկու ավտոմեքենա է բախվել, վարորդներից մեկը մահացել է

Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը դեկտեմբերի 18-ին, ժամը 18։54-ին ահազանգ է ստացել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա զոհ։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ 

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 150-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Զ․ Հ․, ծնված 1966 թ.) և «Iveco» (վարորդ՝ Գ․ Ս․, ծնված 1986 թ.) մակնիշների ավտոմեքենաները․ Գ․ Ս․-ն տեղում մահացել է։ 

Նշվում է, որ փրկարարները հոսանքազրկել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook