
19 views
Սիրով հրավիրում ենք միասին տոնելու Մեր Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը: Արարատյան Հայրապետական թեմում Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ և հոգևոր հովիվների, համայնքների ու երիտասարդաց միությունների նախաձեռնությամբ Ս. Հարության տոնին, եկեղեցական արարողություններից բացի, մի շարք համայնքներում կկազմակերպվեն հոգևոր-մշակութային միջոցառումներ: Ձեզ ենք ներկայացնում միջոցառումների ժամանակացույցը: Ô¶Õ¡Õ¿Õ¯Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ¿Õ¸Õ¶Õ¡ÕÕ´Õ¢Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¶Õ¥Ö€ Õ"Õ¡Ö€Õ¿Õ« 31, Ô±Õ¾Õ¡Õ£ Õ·Õ¡Õ¢Õ¡Õ© Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցի Ժամը 18.00- ին Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում Ճրագալույցի Ս. Պատարագը կմատուցվի Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ: Ժամը 20.00 - ին Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության ավետիս» խորագրով կանթեղներով երթը: Երթի մասնակիցները հոգևոր երգերի ու շարականների երգեցողությամբ Ս. Սարգիս եկեղեցուց Մ. Մաշտոցի պողոտայով ու Ամիրյան փողոցով կքայլեն դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ վառվող կանթեղները կդասավորեն խաչաձև՝ ամենքին փոխանցելով Ս. Հարության Ավետիսը: Ժ ամը 20.00 - ին Մասիսի Ս. Գևորգ եկեղեցու երիտասարդները մոմերով և հավկիթներով կշրջեն տնետուն՝ փոխանցելու Ս. Հարության Ավետիսը: Ապրիլի 1, Սուրբ Հարության տոն Երևանի Ս. Երրորդություն եկեղեցի Ժամը 13.30-ին, Ս. Պատարագի ավարտին եկեղեցու բակում երիտասարդաց միության անդամների նախաձեռնությամբ տեղի կունենա տոնական համերգ և ազգային պարերի ուսուցանում: Նորագավիթի Ս. Գևորգ եկեղեցի Ժամը 13.30-ին Ս. Պատարագից հետո տեղի կունենա տոնական համերգ Նորագավիթի Մշակույթի տան սաների մասնակցությամբ: Միջոցառման ընթացքում կկազմակերպվի նաև երեխաների ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառք, որից ստացված գումարը կտրամադրվի բարեգործության: Դավթաշենի Ս. Նահատակաց եկեղեցի Ժամը 13.30-ին Ս. Պատարագի ավարտից հետո կկազմակերպվի տոնական համերգ՝ եկեղեցուն կից գործող կենտրոնի սաների մասնակցությամբ: Նոր Նորքի Ս. Սարգիս եկեղեցի Ժամը 13.30-ին Ս. Պատարագի ավարտից հետո կկազմակերպվի տոնական համերգային ծրագիր և ձեռքի աշխատանքների թեմատիկ ցուցահանդես: Նոր Նորքի Ս . Աստվածածին եկեղեցի Ժամը 13.30-ին Ս. Պատարագի ավարտից հետո եկեղեցու բակում տեղի կունենա տոնական համերգ: Կաթողիկե Ս. Աստվածածին և Ս. Աննա եկեղեցիներ Ժամը 13.30-ին Ս. Պատարագի ավարտից հետո եկեղեցու բակում տեղի կունենա տոնական համերգ: Ելույթ կունենան եկեղեցու «Գանձեր» երգչախումբը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀԲԸՄ Հայորդաց տաների սաները: Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի Ժամը 13.30-ին Ս. Պատարագի ավարտից հետո եկեղեցու բակում տեղի կունենա տոնական համերգ: Քանաքեռի Ս. Հակոբ եկեղեցի Ժամը 13.30-ին Ս. Պատարագի ավարտից հետո եկեղեցու բակում կկազմակերպվի զատկական հյուրասիրություն: Ավանի Ս. Աստվածածին եկեղեցի Ժամը 13.30-ին Ս. Պատարագից հետո կկազմակերպվի տոնական համերգ՝ Ավանի մշակույթի տան, դպրոցների, ազգագրական երգի-պարի խմբերի մասնակցությամբ: Համերգային ծրագրից հետո կլինի նաև հյուրասիրություն: Արաբկիր համայնքի նորակառույց եկեղեցի Ժամը 13.30-ին Ս. Պատարագից հետո Արաբկիր համայնքի նորակառույց եկեղեցու բակում կկազմակերպվի տոնական միջոցառում Արաբկիր վարչական շրջանի մշակույթի տան և Հայորդաց տան սաների մասնակցությամբ: Արարատի Ս . Հակոբ եկեղեցի Ժամը 13.30–ին Ս. Պատարագից հետո եկեղեցու բակում տեղի կունենա համերգային ծրագիր՝ Արարատի Մշակույթի տան սաների մասնակցությամբ, որից հետո կլինի նաև մատաղի հյուրասիրություն: Ներքին Դվինի Ս . Հարություն եկեղեցի Ժամը 13.30-ին Ս. Պատարագից հետո եկեղեցու բակում կկազմակերպվի տոնական միջոցառում և մատաղի հյուրասիրություն: Արևշատի Ս . Աստվածածին եկեղեցի Ժամը 13.30-ին Ս. Պատարագից հետո եկեղեցու բակում կկազմակերպվի տոնական համերգ, հավկիթների մրցույթ և հյուրասիրություն: Մխչյանի Ս . Հովհաննես եկեղեցի Ժամը 13.30-ին Ս. Պատարագից հետո եկեղեցու բակում Կիրակնօրյա դպրոցի սաները կներկայացնեն Զատկի խորհուրդը, կկազմակերպվի ցուցահանդես-վաճառք, որից հավաքված գումարը կօգտագործվի երիցատան կառուցման աշխատանքների համար: Եկեղեցու այցելուներին կմատուցվի մատաղ և կարմրաներկ հավկիթներ: Մասիսի Ս . Թադեոս եկեղեցի Ժամը 13.30-ին Ս. Պատարագից հետո եկեղեցու բակում տեղի կունենա համերգ, որից հետո մասնակիցները Մասիս քաղաքում կշրջեն՝ փոխանցելու Ս. Հարության ավետիսը: Նորաբացի Ս . Աստվածածին եկեղեցի Ժամը 13.30-ին Ս. Պատարագից հետո եկեղեցու բակում տեղի կունենա տոնական միջոցառում: Ապրիլի 2-ին բոլոր եկեղեցիներում կմատուցվի մեռելոց Ս. Պատարագ, որի ավարտին կկատարվի հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ բոլոր ննջեցյալների: Ô±Ö€Õ¡Ö€Õ¡Õ¿ÕµÕ¡Õ¶ Õ€Õ¡ÕµÖ€Õ¡ÕºÕ¥Õ¿Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ©Õ¥Õ´Õ« Õ¿Õ¥Õ²Õ¥Õ¯Õ¡Õ¿Õ¾Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ¢Õ¡ÕªÕ«Õ¶