
65 views
Կատաղությունը (հիդրոֆոբիա) - վիրուսային վարակիչ (զոոնոզ) հիվանդություն է: Մարդու մոտ հիվանդությունն արտահայտվում է հիմնականում կենտրոնական նյարդային համակարգի ախտահարմամբ, ուղեկցվում շարժիչ կենտրոնների սուր գրգռվածությամբ, շնչառական ու կլման մկանների ջղաձգումներով: Ô¿Õ¬Õ«Õ¶Õ«Õ¯Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ¡ÕÕ¿Õ¡Õ¶Õ·Õ¡Õ¶Õ¶Õ¥Ö€Õ« Õ¡Õ¼Õ¯Õ¡ÕµÕ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ¤Õ¥ÕºÖ"Õ¸Ö'Õ´ Õ°Õ«Õ¾Õ¡Õ¶Õ¤Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¶ Õ¡Õ¾Õ¡Ö€Õ¿Õ¾Õ¸Ö'Õ´ Õ§ Õ´Õ¡Õ°Õ¸Õ¾: Բնության մեջ վարակի հիմնական աղբյուր և պահոց համարվում են գիշատիչ կենդանիները, չղջիկները, առնետները, իսկ կենցաղում` ընտանի (շներ, կատուներ) և գյուղատնտեսական կենդանիները (խոշոր եղջերավոր կենդանիներ): Õ"Õ¡Ö€Õ¤Õ¸Ö' Õ°Õ¡Õ´Õ¡Ö€ Õ¾Õ¡Ö€Õ¡Õ¯Õ« Õ¡Õ²Õ¢ÕµÕ¸Ö'Ö€ Õ°Õ¡Õ´Õ¡Ö€Õ¾Õ¸Ö'Õ´ Õ¥Õ¶ Õ°Õ«Õ¾Õ¡Õ¶Õ¤Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ£Õ¡Õ²Õ¿Õ¶Õ« Õ·Ö€Õ»Õ¡Õ¶Õ¸Ö'Õ´ Õ£Õ¿Õ¶Õ¾Õ¸Õ² Õ¯Õ¡Õ´ Õ¯Õ¡Õ¿Õ¡Õ²Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ¯Õ¬Õ«Õ¶Õ«Õ¯Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ¤Ö€Õ½Ö‡Õ¸Ö€Õ¸Ö'Õ´Õ¶Õ¥Ö€Õ¸Õ¾ Õ¯Õ¥Õ¶Õ¤Õ¡Õ¶Õ«Õ¶Õ¥Ö€Õ¨: Գաղտնի շրջանը տատանվում է մի քանի օրից մինչև 1 տարի և ավելի: Վարակի փոխանցման մեխանիզմը մարդու անմիջական շփումն է վարակի աղբյուրի հետ (մաշկի կամ արտաքին լորձաթաղանթների ամբողջականության խախտում` կծելու, թքոտելու, ճանկռելու և այլնի արդյունքում, ինչպես նաև թքոտում մաշկի և արտաքին լորձաթաղանթների ամբողջության պահպանման դեպքում): Կատաղություն հիվանդությունը սպեցիֆիկ բուժում չունի: Կանխարգելիչ պատվաստումները համարվում են նաև բուժում՝ հետևաբար անհրաժեշտ է կենդանիների (հատկապես՝ թափառող, անհայտ և վայրի) կողմից տուժելու դեպքում անմիջապես դիմել բժշկական օգնության՝ համապատասխան պատվաստումներ ստանալու և հիվանդության զարգացումից զերծ մնալու նպատակով: Կատաղության հիվանդության կանխարգելման համար անհրաժեշտ է. կենդանու կողմից հարձակման ենթարկվելու դեպքում անհապաղ դիմել բժշկի, պահպանել ընտանի կենդանիների խնամքի և պատվաստման կարգը` համաձայն անասնաբուժական ծառայության հրահանգների, վայրի կենդանիներին մոտ չթողնել կենդանիների հոտին, գոմերին, տնտեսությունը սպասարկող անասնաբույժներին անհապաղ հայտնել կենդանիների կատաղությամբ հիվանդ լինելու կասկածի կամ վայրի կենդանիների կողմից կծված լինելու մասին, չգնել և չխնամել շներ՝ առանց անասնաբույժի տեղեկանքի՝ կատաղության դեմ պատվաստված լինելու վերաբերյալ։