
306 views
Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ ժամանակակից էլեկտրոնային սիգարետները զգալիորեն ավելի շատ նիկոտին են հասցնում դեռահասների օրգանիզմ։ Գիտնականները պարզել են, որ 2024 թվականի վերջին դեռահասների միզամիջավայրում կոտինինի՝ նիկոտինի քայքայման հիմնական արգասիքի միջին մակարդակը ընդամենը մի քանի ամսում գրեթե եռապատկվել է։
Հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են JAMA Psychiatry ամսագրում, ընդգրկել է 13-ից 19 տարեկան ավելի քան 150 դեռահասների, որոնք բուժում էին ստանում հոգեակտիվ նյութերի օգտագործմամբ պայմանավորված խանգարումներից։
Գիտնականները վերլուծել են 2023-ից 2025 թվականներին հավաքված մեզի ավելի քան 1900 անալիզի արդյունք։
Կոտինինի առավելագույն միջին խտությունը 2024 թվականի հոկտեմբերից հետո աճել է մոտավորապես 1062-ից մինչև 2959 նանոգրամ/միլիլիտր։ Ամենաբարձր ցուցանիշներով բոլոր դեռահասների մոտ հաստատվել է էլեկտրոնային սիգարետների օգտագործումը։
Հետազոտողների կարծիքով՝ այս աճը կապված է վեյփերի նոր մոդելների տարածման հետ։ Ժամանակակից սարքերում օգտագործվում են նիկոտինի ավելի բարձր խտությամբ նիկոտինային աղեր, իսկ մեկանգամյա օգտագործման վեյփերը հագեցվում են ավելի տարողունակ ջրի սրվակներով, ինչը թույլ է տալիս մեկ սեանսի ընթացքում ստանալ նյութի ավելի մեծ չափաբաժիններ։
Մասնագետները նախազգուշացնում են, որ նիկոտինի նման բարձր ազդեցությունը կարող է լուրջ հետևանքներ ունենալ դեռահասների ձևավորվող ուղեղի համար։ Նրանց խոսքով՝ բացասական հետևանքները կարող են ի հայտ գալ միայն տարիներ անց, երբ նկատելի դառնա նիկոտինի երկարատև ազդեցությունը հիշողության, ուշադրության, էմոցիոնալ վերահսկողության և որոշումներ կայացնելու ունակության վրա։
Փորձագետները գտնում են, որ ռիսկերը նվազեցնելուն կօգնեն էլեկտրոնային սիգարետներում նիկոտինի առավելագույն թույլատրելի պարունակության սահմանափակումները, ինչպես նաև հովացնող հավելումների արգելքը, որոնք քողարկում են նիկոտինի սուր համը և գոլորշիացումը դարձնում ավելի հաճելի։