
75 views
Էկզեման բավականին հաճախ հանդիպող, քրոնիկ ընթացք ունեցող մաշկի հիվանդություն է, որն ուղեկցվում է խիստ արտահայտված քորով, մաշկի կարմրությամբ, թեփոտումով և բորբոքումով: Եթե ունեք ախտորոշված էկզեմա, ապա լավ եք պատկերացնում, թե որքան դժվար է վերջինիս բուժումը: Էկզեման վարակիչ չէ, այն մաշկի, իմունային համակարգի ու արտաքին միջավայրի միջև եղած հարաբերական անդորրի խախտման արդյունդում առաջացող հիվանդություն է` ասում է «Աստղիկ» բկ-ի մաշկաբան է Արսեն Բակունցը: «Գոյություն ունի իմունային գերգրգռվածություն, որն առաջ է բերում բորբոքում, խախտում է մաշկի ամբողջականությունը`արդյունքում առաջացնելով գրգռված, քոր եկող մաշկ», – ասում է մասնագետը: Էկզեման կարող է անհարմարություն ու ցավ պատճառել, մաշկը կարող է ճաքել ու խոնավանալ կամ բորբոքվել երկրորդային ինֆեկցիայի միացման արդյունքում: Կան էկզեմայի բազմաթիվ տեսակներ, որոնց մեջ տարանջատում են օջախային թեթև ձևերը, ինչպես նաև տարածուն ախտահարումները` տարբեր տեղակայումներով: Ամենատարածված տեսակը ատոպիկ դերմատիտն է, որը հիմնականում կրում է ժառանգական բնույթ և կլինիկորեն արտահայտվում է այն ընտանիքների մոտ, որոնց անդամներն ունեն ալերգիկ հակումներ, օրինակ՝ սեզոնային ռինոկոնյուկտիվիտ, բրոնխիալ ասթմա: Որոշ մարդիկ էկզեմա ունենում են մանուկ հասակից, մյուսների մոտ այն ի հայտ է գալիս հասուն տարիքում: Էկզեմայի ծագումնաբանությունն անհայտ է, բայց կան որոշակի պայմաններ, որոնց առկայության դեպքում այն կարող է բռնկվել կամ ավելի խորանալ: «Անբարենպաստ պայմանները ներառում են շատ չոր, շոգ ու խոնավ միջավայր, արտաքին գրգռիչներ՝ քիմիական և ֆիզիկական ազդակներ, ինչպես նաև առատ քրտնարտադրություն:», – ասում է մաշկաբանը: Այսպիսով, մենք խնդրեցինք բժշկ. Բակունցին մեզ պատմել էկզեման հաղթահարելու, չոր ու քոր եկող մաշկը հանգստացնելու և գրգռվածությունը մեղմելու լավագույն ձևերի մասին: Նախևառաջ, դուք պետք է այցելեք մաշկաբանին, որպեսզի համոզվեց, որ ձեզ մոտ էկզեմա է: Միշտ խորհրդակցեք ձեր մաշկաբանի հետ նախքան նոր բուժման կուրս սկսելը, կամ, եթե էկզեմայի բուժման վերաբերյալ հարցեր ունեք: Եվ այսպես, ահա մի քանի խորհուրդ՝ էկզեմայի ժամանակ մաշկը խնամելու և քորը մեղմելու համար. Մաշկի խնամքի միջոց ընտրելիս ուղղորդվեք հետևյալ կարգախոսով՝ որքան քիչ են բաղադրիչներն, այնքան ավելի լավ: Մի խաբվեք «բնական» պիտակով, քանի որ բնության մեջ շատ գրգռիչներ կան, ինչպես օրինակ՝ թունավոր բաղեղը: Ընտրեք «առանց անուշահոտությունների»-ն՝ «անհոտ»-ի փոխարեն, որովհետև հոտազրկված ապրանքները դեռևս կարող են պարունակել անուշահոտություններ: «Հաճախ մարդիկ կարծում են, որ հոտազրկվածներն ավելի քիչ քիմիական նյութեր են պարունակում, բայց երբեմն դա նշանակում է, որ ավելացվել է «քողարկող բուրմունք»՝ ի լրումն այլ հոտերի, ուստի կարող է ստացվել, որ դուք ավելի շատ քիմիական նյութեր ստանաք: Դրա փոխարեն փնտրեք «առանց բուրավետ նյութերի» նշումը: Երբ գտնեք այնպիսի խոնավեցնող միջոց, որն արդյունք է տալիս, շարունակաբար օգտագործեք այն կամ օրական առնվազն երկու անգամ: «Մենք խորհուրդ ենք տալիս մեր հիվանդներին խոնավեցնել մաշկը առնվազն օրական երկու անգամ, կամ ավելի, եթե կարիք կա», – ասում է բժիշկը: Ընտրեք (հանքային հիմքով) ֆիզիկական արևապաշտպան միջոցներ՝ քիմիականի փոխարեն, որոնց մեջ առկա է ցինկ կամ տիտանի օքսիդ արևի ճառագայթներից պաշտպանվելու համար: Կա վկայություն, որ արևի ճառագայթը կարող է օգնել էկզեմային, բայց դա չի նշանակում, որ դուք պետք է պառկեք արևի տակ: «Լույսի թերապիան կարող է օգնել էկզեմայի դեպքում, բայց դա պետք է անել չափավոր կերպով և բժշկի հսկողության տակ, որովհետև կա այրվածք ստանալու և մաշկը վնասելու բարձր ռիսկ»: Ձեր սենյակում տեղադրեք խոնավեցնող սարք օդի խոնավությունը մեծացնելու համար: Փորձեք չքորել, եթե կարող եք: Փոխարենը, ճնշում գործադրեք, կամ սառույցի պարկ դրեք: «Դուք պետք է զսպեք քորի նոպան, որովհետև երբ քորեք, կարող եք էկզեման ավելի խորացնել այնպես, որ այն ավելի քոր գա և դուք ավելի քորեք», – ասում է Բակունցը: Գիշերը հագեք բամբակյա ձեռնոցներ, որպեսզի ձեր չոր ձեռքերը խոնավ պահեք և քնի մեջ չքորեք: Լոսյոնով շիշը պահեք սառնարանում ուժեղ քորի նոպաների ժամանակ ավելի արդյունավետ, սառեցնող, հանգստացնող միջոցի կարիք լինելու դեպքում օգտագործելու համար: Խուսափեք շատ տաք, երկար ցնցուղ ընդունելուց, փոխարենը գոլ ջրով լողացեք: Եթե գոլ ջուրը ստիպում է ձեզ ավելի կարճ լոգանքներ ընդունել, դա շատ ավելի լավ է. ջրի տակ չափազանց շատ մնալը կարող է գրգռել ձեր մաշկը: Քսեք ձեր խոնավեցնող միջոցը անմիջապես լողանալուց հետո, երբ ձեր մաշկը դեռ խոնավ է, դա կօգնի պահել խոնավությունը և լավ արդյունք կտա: Փորձեք հրաժարվել կամ խուսափել այն սննդամթերքից, որը հարուստ է հիստոնային սպիտակուցներով, որն էլ կարող է խթանել ձեր մարմնի իմունային արձագանքը: Հիստամինն արտադրվում է օրգանիզմում, երբ ձեզ մոտ ալերգիկ ռեակցիա է: Ուստի, եթե ունեք էկզեմա, հիստոնային սպիտակուցով հարուստ սնունդը կարող է ավելի շատ քոր առաջացնել: Այդ սննդատեսակներն են լոլիկը, շոկոլադը, ալկոհոլը, խեցգետնազգիները, թթված կամ մարինացված սնունդը, հասած պանիրը, ծխեցրած միսը և այլն: Ձեռնոցներ հագեք տնային գործեր անելիս, օրինակ՝ ամանները լվանալիս, որը կարող է գրգռել ու չորացնել մաշկը: Օգտագործեք բուրավետություններից ու ներկանյութերից զերծ մաքրող միջոցներ և խուսափեք գործվածքը փափկեցնող միջոցներից: Լվացքի մաքրող միջոցները հաճախ քիմիական նյութեր, ներկանյութեր ու անուշահոտություններ են պարունակում, որոնք կարող են գրգռիչ ազդեցություն գործել մաշկի վրա: Փորձեք հրաժարվել կամ խուսափել սննդամթերքից, որը հարուստ է հիստոնային սպիտակուցներով, որն էլ կարող է խթանել ձեր մարմնի իմունային արձագանքը: Հիստամինն արտադրվում է օրգանիզմում, երբ ձեզ մոտ ալերգիկ ռեակցիա է: Ուստի, եթե ունեք էկզեմա, հիստոնային սպիտակուցներով հարուստ սնունդը կարող է ավելի շատ քոր առաջացնել: Այդ սննդատեսակներն են լոլիկը, շոկոլադը, ալկոհոլը, խեցգետնազգիները, թթված կամ մարինացված սնունդը, հասած պանիրը, ծխեցրած միսը և այլն: Ձեռնոցներ հագեք տնային գործեր անելիս, օրինակ՝ ամանները լվանալիս, որը կարող է գրգռել ու չորացնել մաշկը: Օգտագործեք բուրավետություններից ու ներկանյութերից զերծ մաքրող միջոցներ և խուսափեք գործվածքը փափկեցնող միջոցներից: Լվացքի մաքրող միջոցները հաճախ քիմիական նյութեր, ներկանյութեր ու անուշահոտություններ են պարունակում, որոնք կարող են գրգռիչ լինել, այնպես որ օգտագործեք բուրմունք ու ներկանյութեր չպարունակող ապրանքատեսակներ: Փորձեք խոնավ փաթաթաններ անել ողջ գիշերվա համար անտանելի քորի, չորությունից առաջացող բռնկումների դեմ պայքարելու համար: Նաև կարող եք ընկղմել բամբակյա փաթաթանը սպիտակ քացախի լուծույթի մեջ, որն իսկապես արդյունավետ է էկզեմայով հիվանդ որոշ մարդկանց համար: Վարսակի շիլայի վաննա դրեք քնելուց առաջ. պարզապես աղացեք սովորական վարսակը սրճաղացով ու ավելացրեք ջրին: Վաննան շարունակեք մինչև ջրի սառելը: Խուսափեք սթրեսից՝ մեդիտացիայի, շնչառական վարժությունների ու յոգայի միջոցով: Այո, սթրեսը կարող է ավելի խորացնել ձեր էկզեման, որովհետև այն կարող է գրգռել նյարդային համակարգը և առաջացնել կորտիզոլի արտադրում, որն իր հերթին կարող է առաջացնել բորբոքումներ: Շատ ջուր խմեք: Հաշվի առնելով, որ էկզեման կապված է չոր քոր եկող մաշկի հետ, դրսից, թե ներսից ջրառատ պահելը ամենաամեծ լավությունն է, որ կարող ես ինքդ քեզ անել: Ձեզ մոտ պահեք բազմակի գործածվող շշով ջուր, եթե այն ձեզ օգնում է հիշել, որ ամբողջ օրը ջուր պիտի խմեք: Եվ միշտ մաքրեք ձեր ամբողջ շպարը քնելուց առաջ՝ որքան քիչ շփում լինի այդ միջոցների հետ, այնքան ավելի լավ` ամփոփում է խոսքը մաշկաբանը: Նյութի աղբյուրը՝ astghikmc.am