
88 views
Ô¸Õ¶Õ¤Õ¬Õ¡ÕµÕ¶Õ¾Õ¥Õ¬ Õ§ Õ°Õ²Õ«Õ¶Õ¥Ö€Õ« Õ¶Õ¡ÕÕ¡Õ®Õ¶Õ¶Õ¤ÕµÕ¡Õ¶ Õ°Õ½Õ¯Õ¸Õ²Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ ÕºÕ¡Ö€Õ¿Õ¡Õ¤Õ«Ö€ Õ°Õ¥Õ¿Õ¡Õ¦Õ¸Õ¿Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¶Õ¥Ö€Õ« Õ®Õ¡Õ¾Õ¡Õ¬Õ¨` ÕºÕ¥Õ¿Õ¡Õ¯Õ¡Õ¶ ÕºÕ¡Õ¿Õ¾Õ¥Ö€Õ« Õ·Ö€Õ»Õ¡Õ¶Õ¡Õ¯Õ¶Õ¥Ö€Õ¸Ö'Õ´: 2024թ. դեկտեմբերի 1-ից այն կներառի` գլյուկոզի տոլերանտության պերoրալ թեստ, թիրեոտրոպ հորմոնի որոշում, Բ խմբի ստրեպտոկոկի որոշում: Այս հետազոտություններով հայտնաբերվող շեղումները հաճախ անախտանիշ են, և բժիշկն առերեսվում է դրանց հետևանքների հետ, ուստի թիրախային խմբերի վաղ հայտնաբերումը կնպաստի հղիության և ծննդաբերության անհատական վարման պլանի մշակմանը, հղիության բարեհաջող ելքերի, անվտանգ ծննդաբերության և առողջ երեխաների ծնունդին: Նախկինում այս հետազոտությունները պետական պատվերի շրջանակներում չէին իրականացվում կամ իրականացվում էին միայն ցուցումների դեպքում: Հաշվի առնելով արդի բժշկագիտության, միջազգային մասնագիտական ասոցիացիաների ուղեցույցները` այդ հետազոտությունները ներառվել են հղիների նախածննդյան հսկողության պետական պատվերի շրջանակներում իրականացվող պարտադիր հետազոտությունների ծավալում: Պետական պատվերի շրջանակներում նախածննդյան հսկողության ընթացքում սահմանված ժամկետներում բոլոր հղիները կանցնեն նշված հետազոտություններն` անկախ ցուցումների առկայությունից: Փոփոխությունը կնպաստի նաև վերարտադրողական կորուստների նվազեցմանը, այդ թվում՝ վիժումների, պտղի ներարգանդային մահվան դեպքերի (մեռելածնության) կանխարգելմանը և նորածնային մահացության նվազեցմանը: