
97 views
Ընտանի թռչունների մարմնում (փետուր, ոտք և կտուց), ինչպես նաև արտաթորանքում կարող են լինել սալմոնելայի մանրէներ, նույնիսկ եթե նրանք թվում են մաքուր և առողջ։ Մանրէները կարող են տարածվել վանդակների, հավանոցի, կերակրման և ջրի համար նախատեսված տարաների, խոտի, բույսերի և հողի վրա, որտեղ ապրում են թռչունները։ Մանրէները կարող են տարածվել նաև թռչուններին խնամող մարդկանց ձեռքերի, կոշիկի, հագուստի վրա։ Սալմոնելոզի կանխարգելման և թունավորումներից խուսափելու նպատակով ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը խորհուրդ է տալիս և հորդորում. միշտ լվացե՛ք ձեռքերը օճառով հոսող ջրի տակ, թռչնին կամ տարածքում առկա որևէ առարկայի դիպչելուց անմիջապես հետո, թույլ մի՛ տվեք թռչուններին մտնել տուն, հատկապես այն տարածքներ, որտեղ պատրաստվում, մատուցվում կամ պահպանվում է սննդամթերք կամ ըմպելիք, առանձնացրե՛ք և տանից դուրս պահեք այն կոշիկները, որոնք կրում եք թռչուններին խնամելիս, Õ©Õ¼Õ¹Õ¸Ö'Õ¶Õ¶Õ¥Ö€Õ« Õ£Õ¿Õ¶Õ¾Õ¥Õ¬Õ¸Ö' Õ¾Õ¡ÕµÖ€Õ¸Ö'Õ´ Õ´Õ«Õ› Ö…Õ£Õ¿Õ¡Õ£Õ¸Ö€Õ®Õ¥Ö" Õ½Õ¶Õ¸Ö'Õ¶Õ¤ Õ¯Õ¡Õ´ Õ¨Õ´ÕºÕ¥Õ¬Õ«Ö", մի՛ համբուրեք ընտանի թռչուններին, վերջիններիս հետ շփվելուց հետո ձեռքերով մի՛ դիպչեք երեսին կամ բերանին, թռչունների բազմացման և աճեցման համար նախատեսված բոլոր առարկաները (ինչպես օրինակ վանդակներ, սննդի և ջրի համար նախատեսված տարաներ) մաքրեք դրսում, 5 տարեկանից ցածր երեխաները, 65 տարեկանից բարձր, ինչպես նաև ընկճված իմունային համակարգով անձինք պետք է խուսափեն հավերին, բադերին կամ որևէ այլ թռչնին դիպչելուց, մրգերը, բանջարեղենը, հում միսը (այդ թվում՝ թռչնի) օգտագործելուծ առաջ լվանալ հոսող ջրով, ուշադրություն դարձնել սննդամթերքի պիտանելիության ժամկետին, սննդամթերքը պահպանել սառնարանում, չգնել սննդամթերք կասկածելի վայրերից, հատկապես տարվա տաք եղանակին, եթե այնուամենայնիվ վարակվել եք և կան հիվանդության ախտանշաններ, ապա մի զբաղվեք ինքնաբուժմամբ, անտեղի մի օգտագործեք հակաբիոտիկներ, որոնք կարող են հանգեցնել ինչպես հիվանդության քրոնիկական այնպես էլ դեղակայուն ձևերի զարգացմանը: Սալմոնելոզը սուր աղիքային հիվանդություն է, որը բնորոշվում է օրգանիզմի ծանր թունավորումով և կլինիկական բազմազանությամբ։ Սալմոնելոզի վարակի աղբյուր են հանդիսանում կենդանիները և հիվանդ մարդիկ, այդ թվում նաև առողջ վարակակիրները: Հատկապես վտանգավոր են այն վարակվածները (նաև՝ առողջ վարակակիրները), ովքեր աշխատում են սննդամթերքի արտադրության, սպառման և հանրային սննդի կազմակերպություններում։ Վարակը մարդուն փոխանցվում է վարակված սննդամթերքի և ջրի միջոցով։ Հարուցիչները բավականին կայուն են արտաքին միջավայրում՝ բաց քաղցրահամ ջրամբարներում, հողում, երշիկեղենում, ձվի մեջ և սառեցրած մսեղենում, սենյակային պայմաններում փոշու մեջ չեն ոչնչանում ամիսներ շարունակ, իսկ ապխտած, պահածոյացված, աղի մեջ պահպանվող և սառեցված մթերքներում պահպանում են կենսունակությունը։ Վարակը կարող է փոխանցվել խոհանոցային սպասքի, դռան բռնակի և այլ պարագաների միջոցով։ Õ€Õ«Õ¾Õ¡Õ¶Õ¤Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ©Õ¡Ö"Õ¶Õ¾Õ¡Õ® Õ·Ö€Õ»Õ¡Õ¶Õ¨ 2-6 Ö…Ö€ Õ§, Õ«Õ½Õ¯ Õ½Õ¶Õ¶Õ¤Õ¡ÕµÕ«Õ¶ Õ¾Õ¡Ö€Õ¡Õ¯Õ´Õ¡Õ¶ Õ¤Õ¥ÕºÖ"Õ¸Ö'Õ´ Õ¯Õ¡Ö€Õ¸Õ² Õ§ Õ¿Ö‡Õ¥Õ¬ Õ´Õ« Ö"Õ¡Õ¶Õ« ÕªÕ¡Õ´: ÕŽÕ¥Ö€Õ»Õ«Õ¶Õ«Õ½ Õ¤Õ¥ÕºÖ"Õ¸Ö'Õ´ Õ¯Õ¬Õ«Õ¶Õ«Õ¯Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ¥Ö€Ö‡Õ¸Ö'ÕµÕ©Õ¶Õ¥Ö€Õ¨ Õ¦Õ¡Ö€Õ£Õ¡Õ¶Õ¸Ö'Õ´ Õ¥Õ¶ Õ¡Õ¾Õ¥Õ¬Õ« Õ¢Õ¸Ö'Õ¼Õ¶Ö‰ Սալմոնելոզի հիմնական ախտանիշներն են՝ ջերմության կտրուկ բարձրացում, սարսուռ, թուլություն և բութ ցավեր մկաններում, ախորժակի անկում, անքնություն, սուր ցավեր պորտի շրջանում: Բնորոշ է մի քանի օր տևող սրտխառնոցը, փսխումը (կարող է սկսվել հիվանդության առաջին իսկ ժամերից) և լուծը, վերջինս կարող է պարունակել արյան հետքեր։ Որպես կանոն, ավելի հաճախ հիվանդանում են երեխաները և մեծահասակները, ինչպես նաև թույլ իմունային համակարգ ունեցող մարդիկ: