
301 views
Թութքի գոյացման գործընթացում առաջատար են հեմոդինամիկ և դիստրոֆիկ գործոնները : Հեմոդինամիկ գործոնի հիմքը խորշիկավոր մարմնիկների արյան ներհոսքը և արտահոսքը ապահովող անոթների դիսֆունկցիան է : Այն գերլցանում է խորշիկավոր մարմնիկները ` նպաստելով թութքային հանգույցների առաջացմանը : Թութքն արտահայտվում է երկու հիմնական համախտանիշներով ` սուր նոպայաձև և հիվանդության քրոնիկ ընթացք : Ըստ էության ª այդ համախտանիշները միևնույն գործընթացի փուլերն են : Սուր թութքի զարգացման հիմքը թութքային հանգույցների թրոմբոզը և բորբոքային գարծընթացն է : Բորբոքման պատճառը կղանքային պինդ զանգվածներից պրոկտոսիգմոիդիտի և թութքային հանգույցի պատի վնասումն է : Թութքային հանգույցների թրոմբոզն ուղեկցվում է ցավերով : Թութքային հանգույցների հյուսվածքների այտուցը և բորբոքային ներսփռանքը օղականման են : Մի շարք դեպքերում սուր բորբոքումն ուղեկցվում է հարհետանցքային շրջանի այտուցով և հանգույցների մեռուկով / նեկրոզով : Թրոմբոզը սովորաբար սկսվում է ներքին հանգույցներում և հետագայում տարածվում է դեպի արտաքին հանգույցներ : Այս գործընթացը սովորաբար ուղեկցվում է հետանցքի շրջանի սուր ցավերով : Հազվադեպ է հանդիպում արտաքին հանգույցների մեկուսացված թրոմբոզ , որն արտահայտվում է խցանված կլորավուն գոյացությամբ ` պահպանվելով 2-3 ամիս : Հիվանդության քրոնիկ ընթացքին բնորոշ ախտանիշները կրկնվող արյունահոսություններն են , որոնք , որպես կանոն , պայմանավորված են կղման և հետանցքից թութքային հանգույցների արտանկման հետ : Հետանցքային արյունահոսությունը թութքի հիմնական ախտանիշներից է , իսկ չդադարող արյունահոսությունը հիվանդության բարդություն է : Թութքային հանգույցից արյան երկարատև արտադրությունը առաջացնում է սակավարյունություն : Թութք ( հեմորոյը ) իրենից ներկայացնում է ուղիղ աղիքի երակներից ձևավորված հանգույցներ , որոնք առաջանում են ուղիղ աղիքում և առհասարակ փոքր կոնքի խոռոչում՝ անոթային շրջանառության կանգային երևույթների հետևանքով ։ Թութքով տառապողների մեծ մասը վիրահատական բուժում ստանալու կարիք չունի , հարկավոր է միայն պահպանել առողջ ապրելակերպի կանոններն ու հատուկ սննդակարգով առաջնորդվել։ Ինչպես հայտնի է , յուրաքանչյուր հիվանդություն ավելի հեշտ է կանխարգելել , քան բուժել։Թութքի կանխարգելման համար հարկավոր է իրականացնել . փորկապության կամ փորլուծության ժամանակին բուժում , աղեստամոքսային համակարգի գործունեության վերականգնում , կանոնավոր և ճիշտ սնուցում , սպիրտային խմիչքների խիստ սահմանափակում կամ իսպառ մերժում , ինչպես նաև՝ սուր , կծու , թթու , աղի ուտելիքների կիրառման սահմանափակում , Õ©Õ¸Ö'Õ©Ö"Õ« Õ¡Õ¼Õ¡Õ»Õ¶Õ¡ÕµÕ«Õ¶ Õ¶Õ·Õ¡Õ¶Õ¶Õ¥Ö€Õ« Õ°Õ¡ÕµÕ¿Õ¶Õ¾Õ¥Õ¬Õ¸Ö'Õ¶ ÕºÕ¥Õ½ Õ®Õ¡Õ¶Ö€ Ö†Õ«Õ¦Õ«Õ¯Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ¡Õ·ÕÕ¡Õ¿Õ¡Õ¶Ö"Õ« ÖƒÕ¸ÕÕ¡Ö€Õ«Õ¶Õ¸Ö'Õ´ Õ¡Õ¾Õ¥Õ¬Õ« Õ©Õ¥Õ©Ö‡Õ¸Õ¾ , հղի վիճակում գտնվողների համար՝ սեղմող գոտիների կիրառման բացառում , ոտքով երկարատև զբոսանքներ , ամենօրյա վարժությունների իրականացում , նստակյաց կենսակերպ ունեցող անձանց համար՝ հաճախակի ոտքով զբոսանքներ , գիմնաստիկայի կամ լողի պարբերական պարապմունքներ ։ ÔµÕ¾ Õ¡ÕµÕ½ÕºÕ¥Õ½ , Õ©Õ¸Ö'Õ©Ö"Õ¸Õ¾ Õ¿Õ¡Õ¼Õ¡ÕºÕ¸Õ²Õ¶Õ¥Ö€Õ«Õ¶ ÕÕ¸Ö€Õ°Õ¸Ö'Ö€Õ¤ Õ§ Õ¿Ö€Õ¾Õ¸Ö'Õ´ . o սնվել կանոնավոր , ամեն օր միևնույն ժամին , o փորկապությունների դեպքում սննդակարգում ներառել մեծ քանակությամբ բուսական բջջանք պարունակող սննդամթերք , o ավելացնել հեղուկների գործածումը՝ հասցնելով օրական 1,5-2 լիտրի , o սահմանափակել խմորային ուտելիքների գործածումը , o պարբերական բնույթ կրող փորլուծությունների դեպքերում անմիջապես խորհրդակցել բժշկի հետ՝ երևույթի պատճառը պարզաբանելու համար , քանի որ նման երևույթը հաճախ խոսում է ստամոքսաղիքային համակարգի լուրջ հիվանդությունների մասին , o սննդակարգից բացառել սուր , կծու , թթու , աղի ուտելիքները , ինչպես նաև՝ ալկոհոլային խմիչքների օգտագործումը ։