
115 views
Ընթրիքի մթերքների ընտրությանը պետք է շատ պատասխանատու մոտենալ, եթե ցանկանում եք մնալ առողջ, գեղեցիկ եւ լավ կազմվածքով: Կան այնպիսիք, որոնց մասնագետները կտրականապես խորհուրդ են տալիս չսնվել գիշերը, քանի որ դրանք կարող են խաթարել մարսողական համակարգը եւ հանգեցնել այլ առողջական խնդիրների։ Առաջարկում ենք ծանոթանալ ստորեւ ներկայացված ցանկին: ÔµÖ€Õ·Õ«Õ¯Õ¶Õ¥Ö€, Õ¡ÕºÕÕ¿Õ¡Õ® Õ´Õ«Õ½ Այս ապրանքների «օգտակարության» մասին խոսք լինել չի կարող։ Եվ նույնիսկ ավելին, եթե ցանկանում եք գիշերը երշիկով սենդվիչ ուտել, հիշեք, որ այն պարունակում է տերամին ամինաթթու, որը մեծացնում է նորէպինեֆրինի արտադրությունը, որն առաջացնում է նյարդային ազդակներ: Ամինաթթուների ավելցուկը խանգարում է ուղեղին, ինչը թույլ չի տալիս մարդուն քնել։ Ô¿Õ¡Ö€Õ´Õ«Ö€ Õ´Õ«Õ½ Սպիտակուցներով հարուստ այս մթերքը լավագույնս կարելի է թողնել ճաշին: Դա պայմանավորված է նրանով, որ այն պարունակում է թիրոզին ամինաթթու, որը բարձրացնում է արյան մեջ ադրենալինի մակարդակը, գրգռում է նյարդային համակարգը եւ դարձնում օրգանիզմը արթուն։ Ô¿Õ¸Ö†Õ¥Õ«Õ¶Õ¸Õ¾ Õ´Õ©Õ¥Ö€Ö"Õ¶Õ¥Ö€ Բոլորը գիտեն, որ կոֆեինն առույգանալու լավագույն միջոցն է: Բացի այդ, այն դանդաղեցնում է քնելու գործընթացը եւ նվազեցնում ընդհանուր քնի ժամանակը: Այն շարունակում է բացասական ազդեցություն ունենալ նույնիսկ օգտագործելուց վեց ժամ անց։ Քնելուց առաջ սուրճ օգտագործելու մասին կարելի է նույնիսկ չհիշատակել, բայց կան կոֆեին պարունակող այլ մթերքներ՝ շոկոլադ, էներգետիկ ըմպելիքներ, մաստակ (սննդային հավելումներ) եւ որոշ դեղամիջոցներ: Իսկ թեյի մեջ՝ եւ՛ սեւ, և՛ կանաչ, կա նաեւ կոֆեին։ Հետեւաբար, քնելուց առաջ ավելի լավ է անցնել բուսական տարբերակներին։ Ô½Õ¡Õ¹Õ¡Õ®Õ¡Õ²Õ¯Õ¡Õ¾Õ¸Ö€ Õ¢Õ¡Õ¶Õ»Õ¡Ö€Õ¥Õ²Õ¥Õ¶ Բրոկկոլին եւ ծաղկակաղամբն օգտակար մթերքներ են։ Բայց դրանք պարունակում են շատ չլուծվող մանրաթելեր, որոնք մարսելու համար ավելի երկար ժամանակ է պահանջվում: Ուստի ավելի լավ է քնելուց առաջ խուսափել այս բանջարեղենից՝ դրանք ձեզ թույլ չեն տա նորմալ քնել։ Մարինացված եւ աղի բանջարեղեն Թթու վարունգը ստամոքսի համար ծանր սնունդ է, որն առաջացնում է այրոց եւ այլ տհաճ սենսացիաներ։ Նման մթերքները օրվա ցանկացած ժամի պետք է սպառել չափավոր, իսկ երեկոյան՝ առավել եւս։ Հետեւաբար, դուք վտանգում եք ոչ միայն բավարար չափով չքնել, այլեւ արթնանալ դեմքի այտուցով։ Նյութը ՝ NEWS.am STYLE