
77 views
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) 2009 թվականին ՅՈՒՆԻՍԵՖԻ հետ համատեղ հայտարարել է Թոքաբորբի դեմ պայքարի և կանխարգելման գլոբալ պլանի մասին, որի հիմնական նպատակը իմունիզացիայի ցուցանիշների բարձրացումն է և մահացության ցուցանիշների նվազեցումը: Աշխարհում տարեկան 450 միլիոն մարդ հիվանդանում է թոքաբորբով, որից մահվան ելքով ավարտվում է 7 միլիոնը` մինչև 5 տարեկան երեխաների մոտ կազմելով ավելի քան 1,4 մլն: Առողջապահության առջև կանգնած այս լուրջ խնդրում մեծ դերակատարում ունի նաև հակաբիոտիկների նկատմամբ կայունությունը, որն առաջանում է դրանց անհարկի նշանակումների և ինքնաբուժման հետևանքով: Թոքաբորբի կանխարգելման առումով կարևոր դեր ունի իմունիզացիան: Աշխարհի շուրջ 103 երկրում, ինչպես նաև Հայաստանում, պնևմակոկային պատվաստումը ներառված է ազգային ծրագրերում: Միաժամանակ, հիվանդության կանխարգելմանը կարող է նպաստել նաև սեզոնային գրիպի դեմ պատվաստումը: Ô±Õ€Ô¿ Õ¿Õ¾ÕµÕ¡Õ¬Õ¶Õ¥Ö€Õ« Õ°Õ¡Õ´Õ¡Õ±Õ¡ÕµÕ¶` ÕºÕ¶Ö‡Õ´Õ¡Õ¯Õ¸Õ¯Õ¡ÕµÕ«Õ¶ ÕºÕ¡Õ¿Õ¾Õ¡Õ½Õ¿Õ´Õ¡Õ¶ Õ£Õ¬Õ¸Õ¢Õ¡Õ¬ Õ¯Õ«Ö€Õ¡Õ¼Õ´Õ¡Õ´Õ¢ 2030 Õ©Õ¾Õ¡Õ¯Õ¡Õ¶Õ«Õ¶ Õ¯Õ¯Õ¡Õ¶ÕÕ¾Õ« Õ·Õ¸Ö'Ö€Õ» 5,4-7,7 Õ´Õ«Õ¬Õ«Õ¸Õ¶ Õ´Õ¡Õ¶Õ¯Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ´Õ¡Õ°: Թոքաբորբերը տարբեր էթիոլոգիայով, պաթոգենեզով, մորֆոլոգիական պատկերով և կլինիկական արտահայտություններով թոքերի սուր ինֆեկցիոն (հիմնականում բակտերիալ) հիվանդությունների խումբ են, որոնք բնորոշվում են թոքերի ռեսպիրատոր հատվածների ախտահարումով և ալվեոլներում պարտադիր բորբոքային էքսուդատի առաջացումով: Այս հիվանդությունների պատճառագիտության մեջ պնևմակոկին բաժին ընկնող դեպքերը կազմում են մեծահասակների շրջանում գրեթե 72%, իսկ մինչև 5 տարեկան երեխաների շրջանում` 88-89%: Հիվանդության ախտանշաններն են` ջերմությունը, հազը, խորխարտադրությունը, ընդհանուր թուլությունը: ÕŠÕ¥Õ¿Ö" Õ¹Õ§ Õ¦Õ¢Õ¡Õ²Õ¾Õ¥Õ¬ Õ«Õ¶Ö"Õ¶Õ¡Õ¢Õ¸Ö'ÕªÕ´Õ¡Õ´Õ¢: Ô±Õ¶Õ°Ö€Õ¡ÕªÕ¥Õ·Õ¿ Õ§ Õ¤Õ«Õ´Õ¥Õ¬ Õ¢ÕªÕ·Õ¯Õ«: