
75 views
Մարտի 25-ը հայ վիրաբույժների մեծ համայնքի համար առանձնահատուկ օր է: Այսօր է ծնվել անվանի վիրաբույժ, ԵՊԲՀ վիրաբուժության թիվ 3 ամբիոնի վարիչ Հովհաննես Սարուխանյանը: Առաջին տարին է, որ կրտսեր գործընկերները, ուսանողները տարեդարձը կնշեն առանց հազարավոր կյանքեր փրկած բժշկի ներկայության: Ծննդյան տարեդարձից օրեր առաջ բժիշկ-գիտնականը հեռացավ կյանքից` թողնելով բազում հիշողություններ, մեծ հարգանք իր կատարած աշխատանքի հանդեպ: Վիրաբուժության բնագավառում Հովհաննես Սարուխանյանն անփոխարինելի դեր ուներ ԵՊԲՀ վիրաբուժության թիվ 4 ամբիոնի վարիչ, «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի վիրաբուժության կլինիկայի ղեկավար, Մուշեղ Միրիջանյանի գնահատմամբ` ավագ գործընկերոջ մասին յուրաքանչյուր հուշ հետաքրքիր է ու տարբերվող: «Հովհաննես Սարուխանյանը յուրահատուկ մարդ էր: Ոչ ոք չի կարող փոխարինել նրան, լրացնել բացը: Վիրաբուժությունը, կարծես, որբացավ նրա մահով»,- նշում է պրոֆեսոր Միրիջանյանը, որը Հովհաննես Սարուխանյանին ոչ միայն վիրաբուժության, այլև կյանքի հարցերում իր ուսուցիչն է համարում: «Հովհաննես Վազգենովիչից ես սովորել եմ վիրաբուժության ամենանուրբ գործողությունները: Իմ բախտն իսկապես բերել է, որ հանդիպեցի իրեն: Մեզ մնում է արժանին մատուցել սիրելի ուսուցչի հիշատակին»,- ընդգծում է վիրաբույժը: Երջանկահիշատակ պրոֆեսոր Սարուխանյանի հետ իր առաջին հանդիպումն ու ծանոթությունը Օպերատիվ վիրաբուժության և տեղագրական անատոմիայի ամբիոնում է եղել: Հովհաննես Սարուխանյանը հաճախ էր այցելում ամբիոնական իր գործընկերներին` այդ թվում Օպերատիվ վիրաբուժության և տեղագրական անատոմիայի ամբիոնի փորձարարական վիրասրահի հիմնադիր, 1983-1991թթ. ամբիոնի վարիչ, դոցենտ Միխայիլ Հովհաննիսյանին, Սերգեյ Սեխյանին: Պրոֆեսորադասախոսական կազմին հերթական անգամ հյուրընկալվելու ընթացքում է կայանում հետագայում արդեն գործընկեր վիրաբույժների հանդիպումը: Լինելով ամբիոնի ասիստենտ, Մուշեղ Միրիջանյանը նաև 1-ին կլինիկական հիվանդանոցում է հերթապահել որպես վիրաբույժ, հերթապահություններից մեկի ընթացքում էլ միասին շախմատ խաղալու առիթ են ունեցել. «Շախմատ խաղալիս ինձ հարցրեց՝ կգա՞ս իմ ամբիոն, ես էլ ասացի՝ կգամ անգամ, եթե պահակի հաստիք լինի»,- ժպիտով հիշում է Մուշեղ Միրիջանյանը: Նրանց գործընկերությունն արդեն ավելի քան 30 տարվա պատմություն ունի, որը հարուստ է ինչպես ուրախ հիշողություններով, այնպես էլ տխուր ակնթարթներով, մարդկային ջերմությամբ: «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի վիրաբուժության կլինիկայի ղեկավարը փաստում է, որ մինչև կյանքի գրեթե վերջին ամիսները Սարուխանյանը վիրահատում էր: Անվանի բժիշկ-գիտնականը պատկառելի տարիքում մասնագիտական, գիտամանկավարժական ակտիվ գործունեություն էր ծավալում: «Նա այնպիսի վիրաբույժ էր, որին հիվանդները չէին կարող չդիմել»,- շեշտում է նա: Ինչպես ասում են կյանքի մայրամուտին, առավել հասուն տարիքում իր և իր հաջողությունների մասին խոսել չէր սիրում, քչախոս էր, բայց խոսելիս երբեմն կարող էր նաև կտրուկ լինել: Վիրաբույժին բնորոշ այդ հատկությունը իր բնավորությունն էր, որն արտահայտված էր նաև վիրաբուժության հանդեպ մեծ նվիրումով: Սիրում էր ընթերցել և ընթերցելը կարևորում էր նաև աշակերտների շրջանում: «Գլխավոր նպատակն էր դաստիարակել լավ աշակերտներ, լավ սերունդ»,- հավելում է կտրսեր գործընկերը: ÔµÕ©Õ¥ Õ´Õ¥Õ¯ Õ¡Õ¶Õ£Õ¡Õ´ Õ§Õ¬ Õ´Õ¡Õ½Õ¶Õ¡Õ£Õ«Õ¿Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¶ Õ¨Õ¶Õ¿Ö€Õ¥Õ¬Õ¸Ö' Õ°Õ¶Õ¡Ö€Õ¡Õ¾Õ¸Ö€Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶ Õ¸Ö'Õ¶Õ¥Õ¶Õ¡Ö€, Õ¡ÕºÕ¡ Õ¯Ö€Õ¯Õ«Õ¶ Õ¢ÕªÕ«Õ·Õ¯ Õ¯Õ¤Õ¡Õ¼Õ¶Õ¡Ö€ Բժշկական բուհում ակադեմիկոս Հովհաննես Սարուխանյանի 75-րդ հոբելյանի առթիվ հրավիրված հանդիսավոր նիստին լրագրողների հետ զրույցում, 2013 թվականին նշել էր, որ եթե մեկ անգամ էլ մասնագիտությունն ընտրելու հնարավորություն ունենար, ապա կրկին բժիշկ կդառնար: Հետադարձ հայացք նետելով անցած ուղուն` վիրաբույժը վստահեցրել է, որ բժշկի մասնագիտությունն Աստծո պարգև է: Õ‰Õ¯Õ¡ Õ´Õ¡Ö€Õ¤Õ¯Õ¡ÕµÕ«Õ¶ Õ¸Ö€Ö‡Õ§ Ö…Ö€Õ£Õ¡Õ¶, Õ¸Ö€Õ«Õ¶ Õ¤Õ«ÕºÕ¡Õ® Õ¹Õ¬Õ«Õ¶Õ« ÕºÖ€Õ¸Ö†Õ¥Õ½Õ¸Ö€Õ« Õ¢Õ¸Ö'ÕªÕ«Õ¹ Õ¶Õ·Õ¿Õ¡Ö€Õ¨: Õ€Õ€ Ô±Õ† Õ¶Õ¡ÕÕ¯Õ«Õ¶ Õ£Õ¬ÕÕ¡Õ¾Õ¸Ö€ Õ¾Õ«Ö€Õ¡Õ¢Õ¸Ö'ÕµÕªÕ¨ Õ°Õ¡Õ¦Õ¡Ö€Õ¡Õ¾Õ¸Ö€ Õ¢Õ¸Ö'ÕªÕ¡Õ¼Õ¸Ö'Õ¶Õ¥Ö€Õ« Õ§ Ö…Õ£Õ¶Õ¥Õ¬, Õ¡ÕºÕ¡Ö"Õ«Õ¶Õ¥Õ¬, Õ¾Õ¥Ö€Õ¡Õ¤Õ¡Ö€Õ±Ö€Õ¥Õ¬ Õ¥Ö€Õ¯Ö€Õ¸Ö€Õ¤ Õ¯ÕµÕ¡Õ¶Ö": «Էրեբունի» բժշկական կենտրոնի վիրաբուժական կլինիկան ղեկավարում էր 1998 թվականից: 2018 թվականին բաժանմունքն անվանակոչվել է անվանի բժշկի պատվին: Կոչումով բժիշկն իր անգնահատելի ավանդն ունի մեր երկրում վիրաբուժության զարգացման, մասնագետների պատրաստման, բուժման նոր մեթոդների ներդրման գործում: «Անցած ուղին եղել է բարդ, ժամանակ առ ժամանակ ծանր, բայց՝ երջանիկ»,- կրկին իր 75-րդ հոբելյանի օրը ասել է պրոֆեսորը: ÔµÖ€Õ«Õ¿Õ¡Õ½Õ¡Ö€Õ¤Õ¶Õ¥Ö€Õ«Õ¶ Õ¸Ö'Õ²Õ²Õ¾Õ¡Õ® Õ¡Õ´Õ¥Õ¶Õ¡Õ¯Õ¡Ö€Ö‡Õ¸Ö€ Õ°Õ¸Ö€Õ¤Õ¸Ö€Õ¶ Õ§Ö€, Õ°Õ¡Ö€Õ£Õ¥Õ¬ Õ¡ÕµÕ¶ Õ¯Õ¸Õ¬Õ¥Õ¯Õ¿Õ«Õ¾Õ¶Õ¥Ö€Õ¨, Õ¸Ö€Õ¿Õ¥Õ² Õ¡Õ·ÕÕ¡Õ¿Õ¸Ö'Õ´ Õ¥Õ¶: Հովհաննես Սարուխանյանը բժշկական մեծ գերդաստանի երկրորդ սերնդի ներկայացուցիչ ն է Սարուխանյանների բժշկական մեծ ընտանիքի առաջին ճյուղը սկիզբ է առնում բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Վազգեն Սարուխանյանից: «Հայրս լավ դպրոց է ստեղծել, իր գիտելիքները փոխանցել և բժշկական բարդ ոլորտ գործուղել շատ ու շատ պրոֆեսիոնալների: Ես ծնվել եմ բժիշկների ընտանիքում: Մայրս նույնպես բժիշկ էր: Ես և քույրս ընտրել ենք մեր ծնողների մասնագիտությունը: Քույրս` Կարինեն, բժշկական գիտությունների թեկնածու է, մասնագիտությամբ` անեսթեզիոլոգ: Նրա դուստրը և տղան ևս բժշկական գիտությունների թեկնածու են: Կինս` Սվետլանա Սարուխանյանը, ընտանեկան բժիշկ էր»,- ընտանիքի բժշկական հարուստ կենսագրությունը ներկայացնելով` ասել է, ՀՀ գիտության վաստակավոր գործիչը: ՀՀ նախագահի հրամանագրով բժշկության զարգացման գործում ունեցած ակնառու վաստակի , առողջապահության բնագավառում ներդրած նշանակալի ավանդի , ինչպես նաև աշխատանքային գործունեության ընթացքում ցուցաբերած անմնացորդ նվիրումի համար Հովհաննես Սարուխանյանը պարգևատրվեց « Հայրենիքին մատուցած ծառայությունների համար » 1- ին աստիճանի մեդալով : Սարուխանյանների բժշկական ընտանիքի երկրորդ սերնդի ներկայացուցչի համոզմամբ` թեպետ հասարակության մեջ բժշկի դերը բարձրացնելու կարիք կա, այնուամենայնիվ, բոլոր ժամանակներում շատերը ճիշտ են ընկալել բժշկի դերը։ Այժմ էլ հիմնականում առկա է մեծ հարգանք բուժաշխատողի բարդ ու պատասխանատու աշխատանքի հանդեպ. «Ամենաթանկն առողջությունն է, որի վերականգնման, խնդիրների հաղթահարման առումով եթե կարողանում ես օգնել հիվանդին, ապա բժշկի համար դրանից մեծ երջանկություն չկա: Ուրախ եմ, որ երեք տասնյակից ավելի գիտության թեկնածուներ և դոկտորներ եմ պատրաստել: Նրանք հիմա ղեկավարում են բժշկական ամբիոններ, համակարգի տարբեր ստորաբաժանումներ, շատերն ավագ վիրաբույժներ են, ճանաչված մարդիկ. դա ինձ համար մեծ ուրախություն է»: Հովհաննես Սարուխանյանի ավագ որդին` Վազգեն Սարուխանյանը, ստոմատոլոգ է, զբաղվում է պրակտիկ բժշկությամբ, իսկ կրտսեր որդին` Հովհաննեսը մանկաբույժ է. բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր: Հաջողված մասնագիտական գործունեություն է ծավալում ՌԴ-ում: 84-ամյա բարձունքից ճանաչված վիրաբույժը կարող էր հպարտությամբ նայել իրեն աշակերտողներին, որոնք այսօր մեր երկրի լավագույն վիրաբույժներն են, պրոֆեսորներ, գիտության թեկնածուներ, վիրաբուժության բնագավառի առաջամարտիկներ: - See more at: https://ysmu.am