
105 views
Ժամանակավոր մազաթափությունն առաջանում է սթրեսներից, օրգանիզմում հորմոնալ կամ սեզոնային փոփոխություններից ու այլ ներքին հիվանդությունների հետևանք կարող է հանդիսանալ : Հիմնական պատճառը հայտնաբերելուց հետո դադարում է մազաթափությունը և աճը շատ հանգիստ կարող է վերականգնվել : Ավելի հաճախ մազաթափության պատճառ են հանդիսանում ֆիզիկական , կամ էմոցիոնալ սթրեսները: Այն կարող է առաջանալ ավելորդ քաշից կտրուկ ազատվելուց , վիրաբուժական միջամտությունից ու հոգեկան դեպրեսիվ վիճակից հետո : Երբեմն հանկարծակի մազաթափություն կարող է առաջանալ քիմիական նյութերի ազդեցության և ճառագայթման պատճառով : Նման մազաթափություն կարող է նկատվել 1-3 շաբաթվա ընթացքում : Չարորակ ուռուցքների ժամանակ անցկացվող քիմիաթերապիայից կարող է թափվել մազերի 90 տոկոսը : Հիմնականում այս դեպքում մազերը վերականգնվում են : Էսթետիկական բժշկության մեջ լուրջ խնդիր է համարվում ախտաբանական մազաթափությունն ու ալոպեցիան: Մարդու մազերն աճում ու թափվում են նրա ամբողջ կյանքի ընթացքում : Մազի նորմալ աճին համապատասխան ` մարդն ամեն օր կարող է կորցնել 50-150 մազ , որն անընդհատ ժամանակի ընթացքում վերականգնվում է : Սակայն ախտաբանական մազաթափության ժամանակ ինքնավերականգնում տեղի չի ունենում : Մազերը կարող են թափվել ամբողջությամբ կամ մասամբ : Պետք չէ ենթադրել , որ այն հիվանդություն է , որով բացառապես տառապում են տղամարդիկ : Մազաթափության գլխավոր պատճառներից մեկը կարող է լինել սնունդը , որը կարող է հարուստ չլինել այն վիտամինների անհրաժեշտ քանակությամբ , ինչը հարկավոր է մազերի աճին : Մազային ֆոլիկուլները չեն սնուցվում ու ժամանակից շուտ մահանում են : Վիտամինների (C, B5, B6, PP) ու այնպիսի միկրոէլեմենտների , ինչպիսիք են ` երկաթը , ցինկը , ֆոսֆորն ու կալցիումը , պակասը շատ բացասաբար են ազդում մազարմատների վրա : Իսկ սնուցող նյութերի պակասն օրգանիզմում կարող է լինել ծխելու , տարբեր դեղամիջոցներ ընդունելու պատճառով : Ինչպես նշվեց , մազաթափությունը կարող է առաջանալ սթրեսից , քանի որ մազերի աճը սերտորեն կապված է հորմոնալ վիճակի հետ , որն էլ իր հերթին՝ կախված է էմոցիոնալ վիճակից : Առատ թեփի առկայությունը ևս կարող է հանգեցնել մազաթափության , քանի որ թեփը խցանում է առաջացնում մաշկի ծակոտիներում : Ի տարբերություն տղամարդկանց , որոնց մազերը կարող են թափվել ավելի շատ գենետիկական պատճառներով , կանանց մոտ , որպես կանոն , մազաթափությունը կապված է հորմոնալ , սեզոնային փոփոխությունների հետ ; Կանացի հորմոնը ` էստրոգենը , ավելի երկարացնում է մազի կյանքի ցիկլը , իսկ տղամարդկանց հորմոնը ` անդրոգենը , ընդհակառակը , կարճացնում է այն : Մազը միջինում ապրում է 5-7 տարի , իսկ այդ ժամանակն անցնում է մի քանի էտապներով : Առաջին էտապը դեռ չամրացած վիճակն է ` աղվամազը : Հաջորդ էտապում այն աճում է ակտիվ կերպով , հետո այն պատրաստվում է թափվելու , իսկ 2-3 ամսվա ընթացքում այն ընկնում է : Համապատասխանաբար , եթե ձեր մազերը սկսել են թափվել , պատճառը փնտրեք 2-3 ամիս առաջ : Մազաթափությունը կարող է առաջանալ բարձր կամ ցածր ջերմաստիճանների տատանումից , այդ պատճառով խորհուրդ է տրվում թե՛ շոգին , թե՛ ցրտին համապատասխան գլխարկներ կրել : Մազաթափության զարգացմանը նպաստող պայմանների թվին պետք է դասել նաև շրջակա միջավայրի էկոլոգիական վիճակը : Մազաթափության պատճառները հայտնաբերելուց հետո կարելի է և պետք է փորձել վերականգնել մազերի աճը : Շատ լավ միջոց է գլխի մաշկի մերսումը : Մերսումը նպաստում է արյան շրջանառության լավացմանը : Արյան միջոցով մազարմատը սնուցվում է տարբեր վիտամիններով հարուստ նյութերով : Ամեն երեկո , քնելուց առաջ , մի քանի րոպե սանրեք ձեր մազերը հատուկ մերսող խոզանակով : Բոլորին հայտնի է , որ գերչակի յուղը մազերը սնուցող նշանակություն ունի : Մատների ծայրերով այն շատ լավ քսել մազարմատներին , ապա գլուխը փաթաթել պոլիէթիլենի շերտով , իսկ արդյունքն ավելի լավ լինելու համար կարելի է պոլիէթիլենի վրա կապել նաև սրբիչ : : Շաբաթվա մեջ մեկ անգամ էլ կարելի է դիմակներ դնել կաթնաթթվային մթերքներով , քանի որ դրանք վիտամին B են պարունակում , որը շատ անհրաժեշտ է մազերին : Եթե ձեզ մոտ զգացվում է մազաթափություն , քիչ կարեւոր դեր չունի նաեւ սնվելը : Պետք է սնվել վիտամիններով հարուստ սնունդով : Նման միջոցները կարելի է ձեռնարկել այն ժամանակ , երբ մազաթափությունը ժամանակավոր բնույթի է , իսկ ախտաբանական մազաթափության ժամանակ անհապաղ պետք է դիմել բժշկի: Ô´Õ«Õ´Õ¡Õ¯Õ¶Õ¥Ö€ Õ´Õ¡Õ¦Õ¡Õ©Õ¡ÖƒÕ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ¤Õ¥Õ´ Գայլուկ- կոներից պատրացտված թուրմով լվանալ գլուխը: Եղինջ- 100 գ չորացրած տերևների վրա լցնել 0.5 լիտր ջուր, 0.5 լիտր քացախ: Եփել 30 րոպե: Այս լուծույթով շաբաթը 2-3 անգամ լվանալ գլուխը առանց օճառի: Եղինջի 1 ճաշի գդալ փոշիացրած տերևների վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր, թողնել մի քիչ գոլանա: Մազերը լվանալուց հետո այս լուծույթով թրջել մազարմատներն և մազերը, չտրորել: Օգտագործել շաբաթը մեկ անգամ: Տատրակի տերևների եփուկով լվանալ գլուխը: Տատրակի և եղինջի տերևների եփուկով շաբաթվա ընթացքում 2 անգամ լվանալ գլուխը: