
75 views
Ի՞նչ անել, եթե մաշկի վրա տիզ եք հայտնաբերել Õ†Õ¡ÕÕ¡ÕºÕ¡Õ¿Ö€Õ¡Õ½Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ£Õ¸Ö€Õ®Õ¸Õ²Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¶Õ¥Ö€ Նախ և առաջ խուճապի մի՛ մատնվեք. ցայտնոտը դեռ ոչ ոքի չի օգնել։ Մի՛ փորձեք համացանցում ստանալ Ձեր հարցերի պատասխաննեը, տեղեկատվական աղբի մեջ դժվար է կողմնորոշվել։ Մոռացեք քիչ առաջ համացանցում Ձեր կարդացածները:-) հուսամ մյուս կետերին կլինեք առավել հետևողական։ Õ"Õ¡ÕµÕ¬ 1. Õ€Õ¡Õ´Õ¸Õ¦Õ¾Õ¥Ö", Õ¸Ö€ Õ¤Õ¡ Õ¿Õ«Õ¦ Õ§: ՀՀ ում առավել հաճախ տարածված են Ixodidae- ի ընտանիքի տզերը: Մաշկի մեջ խրված տիզը հաճախ ունի սև շագանակագույն գունավորում և 8 ոտք: Խայթոցի տարածքը կարող է դառնալ կարմրավուն։ Ամենայն հավանականությամբ, Դուք չեք էլ զգացել տզի խայթոցի որևէ ախտանիշ: Ինչպես արյունածուծ այլ մակաբույծների, տզերի խայթոցը ևս անցավ է։ Հաճախ, տզերը հայտնաբերվում են մարմնի բաց տեղամասերում՝ մազերի աճի սահմաններում, ականջների ետևում կամ մաշկի ծալքերում: Միևնույն ժամանակ, միշտ չէ, որ հեշտ է հասկանալ, դա տիզ է թե ոչ, կարող եք շփոթել խալի կամ չորացած արյան հետ: Ուշադիր եղեք, տզի ոտքերը հստակ տեսանելի են: Քայլ 2. Հեռացրե՛ք տզին և մշակեք մաշկը: Հեռացրեք տիզը այն հայտնաբերելուց անմիջապես հետո: Որքան քիչ ժամանակ է տիզը եղել մաշկում, այնքան քիչ է հիվանդանալու հավանականությունը: Ինչպե՞ս ճիշտ հեռացնել Բռնեք տզին մաշկի մակերեսին հնարավորինս մոտ: Արտասահմանյան հանձնարարականներում խորհուրդ է տրվում օգտագործել փոքր ունելիով, բայց կարող եք վերցնել թել կամ տիզ հեռացնող հատուկ հարմարանք, նույնիսկ կարող եք ուղղակի բռնել մատներով՝ ձեռնոցով կամ մատներին բինտ փաթատած: Դանդաղ և սահուն կերպով քաշեք տիզը: Պետք չէ սեղմել ամբողջ ուժով, պտտել և կտրուկ շարժումներ անել, այդ կերպ կճզմեք տզին կամ կհեռացնեք ոչ ամբողջությամբ։ Եթե գլխիկը պոկվեց, ապա վարվեք ինչպես սովորական փշի հետ՝ հեռացրեք մաշկից ստերիլ ասեղի օգնությամբ։ Լվացեք խայթոցի տեղը օճառով և ջրով: Հնարավորության դեպքում լրացուցիչ ախտահանեք սպիրտով: Քայլ 3. Հետևեք Ձեր ինքնազգացողությանը Տզերի խայթոցները մեծամասամբ անցնում են առանց հետևանքների: Հիվանդություն ձեռք բերելու ռիսկը կախված է նրանից, թե որքան ժամանակ է անցել խայթելուց հետո: Դուք կարող եք կողմնորոշվել տզի չափից և ձևից: Չսնված տզերի չափը կախված է նրանց տարիքից, իսկ խայթում են թե սեռահասուն առանձնյակները, թե նիմֆանեը, որոնց երկարությունը մոտ 1,5 մմ է։ Սեռահասուն առանձնյակների երկարությունը 6 մմ է։ Չսնված տզերի փորիկը հարթ է, չոր և պինդ, դժվար է ճզմել: Օրվա ընթացքում սնված նիմֆայի չափը շատ չի փոխվում: Սեռահասուն առանձնյակները կարող են աճել մինչեւ 15 մմ: Սնված տզի փորիկի ձեւը փոխվում է, դառնում է կլոր եւ փափուկ, հեշտ է ճզմվում: Եթե տիզը գտնվել է մաշկում մեկ օրից քիչ՝ ապա հիվանդություն ձեռք բերելու հավանականությունը փոքր է, և անիմաստ է շտապ կարգով դիմել բժշկի: Խայթոցից անմիջապես հետո փոխանցվում է միայն մեկ հիվանդություն` տզային էնցեֆալիտ: Եթե խայթել է էնցեֆալիտային տիզը, ապա կանխարգելել հիվանդության զարգացումն անհնար է, եթե իհարկե նախօրոք պատվասռտված չեք եղել։ Բարեբախտաբար ՀՀ -ում դրանք չեն հանդիպում։ Եթե տիզը գտնվել է մաշկում մեկ օրից ավելի՝ ապա մեծացնում է Լայմի հիվանդության (բորրելիոզի) և այլ հիվանդությունների առաջացման հավանականությունը: Ընդ որում, մեկ տիզը կարող է միանգամից մի քանի հիվանդությունների փոխանցող լինել: Այս հիվանդությունների դեմ պատվաստանյութ չկա: Վարակումը կանխելու հավանականություն կա միայն Լայմի հիվանդության համար, բժիշկը կարող է նշանակել դոքսիցիկլին: Առանց բժշկի հետ խորհրդակցելու, ինքնուրույն հակաբիոտիկներ օգտագործել չի կարելի։ Այսպիսով, խայթոցից հետո մնում է միայն սպասել և հսկել: 30 օր ուշադիր հետևեք ինքնազգացողությանը և որքան հնարավոր է շուտ, դիմեք բժշկի, եթե այդ ընթացքում առկա է. ջերմաստիճանի բարձրացում 38 ° C-ից բարձր գլխացավ, մկանների կամ հոդերի շրջանում այտուց և ցավ, մաշկի վրա առկա է ցանավորում կամ օղակաձև էրիթեմա, քոր։ Այս դեպքերում նոր միայն անհրաժեշտություն կա համապատասխան լաբորատոր հետազոտությունների և ըստ այդմ՝ բուժման։ Ô»Õ½Õ¯ Õ«ÕžÕ¶Õ¹ Õ¡Õ¶Õ¥Õ¬ Õ¿Õ¦Õ«Õ¶ Մեծ ցանկության դեպքում տիզը կարող եք տանել «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի Ռեֆերենս լաբորատոր կենտրոն։ Սակայն տզի լաբորատոր հետազոտությունների արդյունքները, որևէ կերպ չեն ազդում ախտորոշման հստակեցման կամ առավել նպատակային բուժման համար։ Պատրաստեց մաշկաբան-վեներոլոգ Արամ Շահվերդյանը Նյութի աղբյուրը՝ doctors.am