
113 views
Սնդիկն իրենից վտանգ չի ներկայացնում, վտանգավոր են միայն վերջինիս գոլորշիները, որոնք ունեն թունավոր ազդեցություն: Եթե տանը կոտրել եք սովորական բժշկական ջերմաչափ կամ սնդիկ պարունակող այլ սարք, սնդիկը լիարժեք չհեռացնելու դեպքում վերջինիս գոլորշիները ժամանակի ընթացքում կարող են ախտահարել կենտրոնական նյարդային համակարգը: Ô±ÕÕ¿Õ¡Õ°Õ¡Ö€Õ´Õ¡Õ¶ Õ¡Õ¼Õ¡Õ»Õ«Õ¶ Õ¶Õ·Õ¡Õ¶Õ¶Õ¥Ö€Õ¶ Õ¥Õ¶. • ընդհանուր թուլություն, • անտարբերություն, • գլխացավ, • գլխապտույտ Ô±ÕµÕ¶Õ¸Ö'Õ°Õ¥Õ¿Ö‡ Õ¯Õ¡Ö€Õ¸Õ² Õ§ Õ¡Õ¼Õ¡Õ»Õ¡Õ¶Õ¡Õ¬. • ձեռքերի մատների, շրթունքների դող, • համային զգացումների խանգարում (մետաղական համ), • արցունքահոսություն, • մեզի գույնի փոփոխություն Ցանկացած դեպքում անհրաժեշտ է ձեռնարկել համապատասխան միջոցառումներ սնդիկի գոլորշիացումը կանխելու ուղղությամբ: Այդ միջոցառումները կոչվում են դեմերկուրիզացիա: Գոյություն ունի մեխանիկական և քիմիական դեմերկուրիզացիա: Թափված սնդիկի գնդիկների հավաքման համար պետք չէ օգտագործել ավել կամ փոշեկուլ: Առաջարկվում է. • որոշել թափված սնդիկի տարածվելու չափը, մեկուսացնել տարածքը՝ սահմանափակել մարդկանց մուտքը, փակել դռները և ժամանակավորապես դադարեցնել տեղական օդափոխությունը` թույլ չտալով գոլորշիների տարածումը, • կրել անձնական պաշտպանական հանդերձանք, օրինակ՝ ռետինե ձեռնոցներ և գոգնոց (հեռացնել զարդեղենը` թույլ չտալով, որպեսզի սնդիկը վերածվի ամալգամայի՝ շփվելով որևէ թանկարժեք մետաղի հետ), • օգտագործել փոքր շերեփ, ստվարաթղթե կամ ծալավոր թուղթ` սնդիկի մեծ գնդիկները հավաքելու և կարծր, պլաստմասե, ջրով տարողության մեջ տեղափոխելու համար, • օգտագործել դեղորայքի կաթոցիչ, ներարկիչ, ասպիրատոր շիշ կամ պիպետ` կլանելու համար մնացած սնդիկի բոլոր փոքրիկ կաթիլները, որոնք ընկել են գորգերի տակ կամ հատակի ճեղքերի մեջ: (ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. արգելվում է օգտագործել փոշեծծիչ, քանի որ այն սնդիկի գոլորշին կտարածի: Անհրաժեշտության դեպքում կարելի է օգտագործել կպչուն ժապավեն` փոքր գնդիկները հեռացնելու համար), • ամբողջ սնդիկը տեղավորել անօդաթափանց պլաստմասե, ջրով լցված տարողության մեջ, • մանրազնին մաքրել ձեռքերը և անձնական պաշտպանական հանդերձանքը, • բացել պատուհանները և օդափոխել տարածքը մեխանիկական օդափոխիչներով առնվազն 24 ժամ` արտաքին օդ մղելով և նվազեցնելով մնացորդային գոլորշու կոնցենտրացիաները: Ինչ վերաբերում է սնդիկի հեռացման քիմիական մեթոդներին, ապա տնային պայմաններում կարելի է օգտագործել կալիումի պերմանգանատի 0.2% լուծույթ, որը ստանալու համար 2 գրամ կալիումի պերմանգանատը պետք է լուծել 1 լիտր ջրում: Լուծույթով համապատասխան տարածքի մշակումն անհրաժեշտ է կրկնել մի քանի անգամ: Նյութը՝ tert.am