
111 views
«Երեխաս պարբերաբար կրծում է եղունգները: Ի՞նչ անել». սա տարածված հարց է, որը հուզում է ծնողներից շատերին: Եղունգները կրծելու երևույթը կոչվում է օնիխոֆագիա: Ինչու՞ են երեխաները կրծում եղունգները: Օնիխոֆագիան գրեթե միշտ կապված է սթրեսի, անհանգստության, նևրոզների և հոգեկան ապրումների հետ: Այս գործողությունը մեղմացնում է երեխաների լարումը: Դուք նկատե՞լ եք՝ երբ է երեխան կրծում եղունգները, երբ շատ մարդկանց շրջանու՞մ է, լարվու՞մ է, անհանգստանու՞մ է, անինքնավստա՞հ է կամ գուցե զայրանու՞մ է որևէ մեկի վրա: Շատ կարևոր է հասկանալ պատճառը և վերացնել բացասական ազդեցությունները: Յուրաքանչյուր երեխայի անհրաժեշտ է առանձնահատուկ մոտեցում: Եթե երեխան եղունգները կրծում է բեմ բարձրանալուց առաջ, ապա նա վախենում է հանրության առջև ելույթ ունենալուց: Այստեղ նախ պետք է օգնել երեխային հաղթահարելու այդ վախը, հետո միայն պայքարել վատ սովորության դեմ: Եթե դուք նկատել եք, որ երեխան եղունգները կրծում է հեռուստացույց դիտելիս, ապա հենց հեռուստացույցն է նրան պահում լարված վիճակում: Հարցը լուծելու համար պետք սահմանափակել հեռուստացույց դիտելու ժամերը կամ թույլ տալ նրան դիտել միայն «հանգիստ» մուլտեր ու հաղորդումներ: Եթե դուք նկատել եք, որ երեխան կրծում է եղունգները ինչ-որ մեկի հետ վիճելիս, ապա այդ եղանակով նա արտահայտում է ագրեսիան: Պետք է այլ բան մտածել, որի միջոցով երեխան իր ներսից դուրս կհանի բացասական էներգիան: Ի՞նչ անել, երբ երեխան կրծում է եղունգները Պետք չէ զայրանալ ու պատժել երեխային: Եղունգներ կրծելու սովորությունը նույնն է, ինչ մազերի հետ խաղալը, մատներով սեղանին խփելը: Այս ամենը մենք անում ենք ենթագիտակցաբար, այդ իսկ պատճառով ուղեղով կառավարելն այնքան էլ հեշտ չէ: Սովորեցրեք երեխային անհանգստությունը, վախն ու ագրեսիան արտահայտել առավելագույնը բռունցքը սեղմելով կամ խորը շնչելով և արտաշնչելով: Կան եղունգների համար նախատեսված հատուկ լաքեր, որոնք օգնում են պայքարել այս երևույթի դեմ: Երեխան, ձեռքը տանելով դեպի բերանը,վատ համ է զգում: ÔµÖ€Õ¢ Õ¿Õ¥Õ½Õ¶Õ¸Ö'Õ´ Õ¥Ö", Õ¸Ö€ Õ¥Ö€Õ¥ÕÕ¡Õ¶ Õ¥Õ²Õ¸Ö'Õ¶Õ£Õ¶Õ¥Ö€Õ¶ Õ§ Õ¯Ö€Õ®Õ¸Ö'Õ´, Õ·Õ¥Õ²Õ¥Ö" Õ¶Ö€Õ¡Õ¶ Õ´Õ¥Õ¯ Õ¡ÕµÕ¬ Õ£Õ¸Ö€Õ®Õ¸Õ²Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ´Õ¢, Õ¸Ö€Õ¶ Õ¡Õ¶Õ¥Õ¬Õ¸Ö' Õ°Õ¡Õ´Õ¡Ö€ Õ¡Õ¶Õ°Ö€Õ¡ÕªÕ¥Õ·Õ¿ Õ§ Õ±Õ¥Õ¼Ö"Õ¥Ö€Õ« Ö…Õ£Õ¶Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¨: Նյութի աղբյուրը՝ այստեղ