
63 views
Բալը կեռասենիների ընտանիքին պատկանող միրգ է։ Շատերը կարծում են, որ այս այն հատապտուղ է։ Այն թթվահամ է և ունի ալ կարմիր գույն։ Բալի օգտակարության, ինչպես նաև այն չչարաշահելու մասին՝ ընթերցեք մեր հոդվածում։ Sputnik. Բալի մեկ հատիկը 90 կալորիա է պարունակում, ինչպես նաև բավարար չափով բջջանյութի, սպիտակուցի և А ու С վիտամինների պաշար։ Միչիգանի համալսարանում 18-25 տարեկան առողջ մարդկանց վրա անցկացրած կլինիկական ուսումնասիրությունն առաջին անգամ ցույց է տվել, որ բալի հակաօքսիդանտները ընկնում են մարդու արյան մեջ և 12 ժամով բարձրացնում ողջ օրգանիզմի հակաօքսիդանտային ակտիվությունը։ Ô²Õ¡Õ¬Õ« Õ®Õ¡Õ¼ © Pixabay / Romario99 Ձեզ ենք ներկայացնում 4 ծանրակշիռ պատճառ սեզոնին այս պտղի կողքով անտարբեր չանցնելու համար։ Ô¿Õ¡Ö€Õ£Õ¡Õ¾Õ¸Ö€Õ¸Ö'Õ´ Õ§ Ö"Õ¸Ö'Õ¶Õ¨ Դիետոլոգ և 1:1:1 հայտնի սննդային համակարգի հեղինակ Ռանիա Բատայնեն պնդում է, որ «հակաօքսիդանտներից բացի բալը մելատոնինի (հորմոն, որը կարգավորում է քնի և արթուն վիճակի ցիկլերը) միակ բնական աղբյուրն է»։ Քնելուց մեկ ժամ առաջ մի քանի հատի օգտագործումը կարող է էապես լավացնել քնի որակը։ Õ•Õ£Õ¶Õ¸Ö'Õ´ Õ§ Õ¢Õ¸Ö€Õ¢Õ¸Ö"Õ¸Ö'Õ´Õ¶Õ¥Ö€Õ« ÕªÕ¡Õ´Õ¡Õ¶Õ¡Õ¯ Ընդունված է, որ բոլոր կարմիր գույն ունեցող մրգերն ու բանջարեղենները ագրեսիվ են և ուժեղացնում են բորբոքային գործընթացներն օրգանիզմում։ Սակայն բալի դեպքում ամեն ինչ այլ է։ Բոստոնի համալսարանի գիտնականները պարզել են, որ նրանց մոտ, ովքեր ընդամենը երկու օրվա ընթացքում ակտիվ բալ են օգտագործել, 35%–ով նվազել է արթրիտի և օստեոարթրիտի նոպաների վտանգը, ի տարբերություն նրանց, ովքեր բալ չեն կերել։ Սա փաստում է այն մասին, որ բալը ոչ թե խթանում, այլ նվազեցնում է բորբոքումները։ Ô²Õ¡Õ¬ © Sputnik / Andranik Ghazaryan Լավացնում է հիշողությունը Բալը անտոցիանի (նյութ, որը ուժեղացնում է հիշողությունը) լավ աղբյուր է։ Բոստոնի Տաֆթսա համալսարանի սննդի և ծերության խնդիրների ուսումնասիրման կենտրոնը նման արդյունքներ է հրապարակել առնետների վրա մի շարք փորձարկումներից հետո։ Կենդանիների հիշողությունն ու շարժողական ֆունկցիան էապես բարելավվել են սննդակարգում անտոցիանի ավելացումից հետո։ Օգնում է նվազեցնել սրտային հիվանդությունների վտանգը Թթվահամ պտուղները նպաստում են նաև սիրտ-անոթային աշխատանքի կարգավորմանը` մետաբոլիկ համախտանիշով պացիենտի մոտ կարգավորելով գլյուկոզայի մակարդակը։ Science Daily պարբերականը հայտնում է՝ Միչիգանի համալսարանի հետազոտական լաբորատորիայում կարծում են, որ այս պտուղը կարող է նվազեցնել գլխուղեղի կաթվածի վտանգը, նույնիսկ եթե այն օգտագործվում է նշանակված դեղամիջոցների հետ։ Գիտնականները չափել են ինսուլտին հակված առնետների արյան ճնշումը, ինչպես նաև նրանց հավասարակշռությունն ու կոորդինացիան տարբեր ֆիզիկական թեստերի օգնությամբ: Արդյունքները հրապարակվել են 2013-ին. բալի «վրա նստած» կենդանիների մոտ բարելավվել է կոորդինացիան և նվազել է արյան ճնշումը: Վնասակարությունն ու հակացուցումները Անկախ ամեն ինչից, բալն ամեն դեպքում նաև հակացուցումներ ունի, որոնք սահմանափակում են դրա օգտագործումը հետևյալ խնդիրներն ունեցող մարդկանց համար․ – գաստրիտի և խոցի սրացում – բարձր թթվայնություն - ցածր ճնշում - Õ©Õ¸Ö"Õ¥Ö€Õ« Õ½Õ¸Ö'Ö€ Õ¢Õ¸Ö€Õ¢Õ¸Ö"Õ¡ÕµÕ«Õ¶ Õ°Õ«Õ¾Õ¡Õ¶Õ¤Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¶Õ¥Ö€ –անհատական անընդունելիություն - Õ¡Õ¿Õ¡Õ´Õ« Õ§Õ´Õ¡Õ¬Õ« Õ·Õ¥Ö€Õ¿Õ« Ö"Õ¡ÕµÖ"Õ¡ÕµÕ´Õ¡Õ¶ Õ¤Õ¥ÕºÖ"Õ¸Ö'Õ´ Սակայն պետք է նշել, որ բալը քիչ քանակությամբ կարելի է օգտագործել նաև այս հիվանդությունների դեպքում։ Պարզապես պետք է խորհրդակցել մասնագետի հետ և գնահատել բոլոր ռիսկերը։ Դրանից հետո կարելի է վայելել սիրելի պտուղը` չմտահոգվելով առողջության համար, բայց և չչարաշահելով այն։ Ô²Õ¡Õ¬Õ¥Õ¶Õ« © Pixabay / CranberryWine Ô»Õ¶Õ¹ÕºÕ¥Õ½ Õ¨Õ¶Õ¿Ö€Õ¥Õ¬ Õ¢Õ¡Õ¬ Որպեսզի այս պտուղն առողջության համար իսկապես օգտակար լինի, պետք է այն ճիշտ ընտրել, եթե, իհարկե, չունեք սեփական այգի։ Դա բոլորովին դժվար չէ։ Պարզապես պետք է տիրապետել որոշակի կանոնների. Պտուղը պետք է հյութալի վառ կարմիր գույն ունենա։ Որքան այն մուգ է, այնքան ավելի քաղցր է։ Ավելի լավ է ընտրել այն մրգերը, որոնց պտղակոթը պահպանվել է, քանի որ այդ դեպքում միրգն ավելի երկար է մնում։ Կոթը պետք է կանաչ լինի։ Ô²Õ¡Õ¬Õ¨ ÕºÕ¥Õ¿Ö" Õ§ Õ¢Õ¡Õ¾Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ¡Õ´Õ¸Ö'Ö€ Õ¬Õ«Õ¶Õ«Ö‰ Õ"Ö€Õ£Õ« Õ¾Ö€Õ¡ ÖƒÕ¸Õ½Õ«Õ¯Õ¶Õ¥Ö€ Õ¹ÕºÕ¥Õ¿Ö" Õ§ Õ¬Õ«Õ¶Õ¥Õ¶Ö‰ ÕŠÕ¥Õ¿Ö" Õ§ Õ°Õ¥Õ¿Ö‡Õ¥Õ¬ Õ¶Õ¡Ö‡, Õ¸Ö€ Õ¢Õ¡Õ¬Õ« Õ£Õ¬ÕÕ«Õ¯Õ¶Õ¥Ö€Õ« Õ¾Ö€Õ¡ Õ¢Õ¸Ö€Õ¢Õ¸Õ½Õ« Õ°Õ¥Õ¿Ö"Õ¥Ö€ Õ¹Õ¬Õ«Õ¶Õ¥Õ¶Ö‰ Հոդվածը պատրաստվել է ELLE ամսագրի և Polzavred կայքի հրապարակումների հիման վրա։