
123 views
Առաջին «հայացքից» այն միջերկրածովյան տարածաշրջանին բնորոշ սննդի տեսակ է, կարծես թե այդպես է, բայց ի տարբերություն այլ սննդակարգերի... Ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգությունների ցանկում Առողջ ապրելակերպի լավագույն սննդային տարբերակներից մեկն է: Կան բազմաթիվ ուսումնասիրություններ, որոնք ապացուցում են սրտաբանական, գաստրոէնտերոլոգիական, ռևմատոլոգիական, աուտոիմուն և այլ հիվանդությունների կանխարգելման և ընթացքի վրա դրական ազդեցության փաստը: Որպես կանոն, առողջ մարդիկ սննդակարգին հակացուցումներ չունեն, երևի թե միայն կոնկրետ սննդատեսակի նկատմամբ անհատական անտանելիությունը: Բուժական նպատակներով՝ անպայման խորհրդակցեք Ձեր բժշկի հետ: Միջերկրածովյան սննդակարգի առաջին բուրգը մշակվել է 1993թ. ԱՄՆ-ում, և այդ ժամանակից ի վեր մի քանի անգամ օպտիմիզացվել է: Սկզբունք. Բուրգի ներքևում սննդակարգի հիմնական սննդատեսակներն են, վերևում` հազվադեպ օգտագործման: Միջերկրածովյան սննդակարգը ներառում է մեծ քանակությամբ թարմ բանջարեղեն, մրգեր, կանաչեղեն, լոբազգիներ, ընդեղեն, սերմեր, ծովամթերք Կարմիր մսի օգտագործումը սահմանափակվում է, ոչ հաճախ քան շաբաթը 1 անգամ (տավարի, խոզի, ոչխարի միս) Խորհուրդ է տրվում մսամթերքի պակասը լրացնել օգտագործելով ձուկ և ծովամթերք, ավելի քիչ՝ թռչնամիս Սննդակարգի էներգիայի հիմնական աղբյուրը ձիթապտղի ձեթն է Կաթնամթերքից խորհուրդ է տրվում ցածր յուղայնությամբ յոգուրտներ, մածուն, հնեցված պանիրներ Խմորեղենը և մակարոնեղենը օգտագործել միայն ամբողջական հացահատիկից ստացված Աղանդեր - զերծ մնացեք քաղցրավենիքից և թխվածքեղենից Որպես աղանդ օգտագործեք թարմ մրգեր և հատապտուղներ Խորհուրդ է տրվում կարմիր անապակ գինու չափավոր օգտագործումը Խորհուրդ է տրվում օրական օգտագործել մոտ 2 լիտր մաքուր, ոչ գազավորված ջուր Հավասարակշռեք Ձեր սննդակարգը վերը նշված սննդամթերքներից. 60%-ածխաջրեր, 30%-ճարպ, 10%-սպիտակուց Միջերկրածովյան սննդակարգի հիմնական խորհուրդներից մեկը ակտիվ կենսակերպն է ու չափավոր ֆիզիկական ակտիվությունը Ահա թե ինչու միջերկրածովյան սննդակարգը համարվում է ոչ միայն ուղղակի սննդակարգ, այլ ավելի շուտ կենսակերպ, և նույնիսկ առողջ կենսակերպ... Գաստրոէնտերոլոգ Ե. Համբարձումյան