
95 views
Մաշկի վրա փոփոխությունները սովորաբար անզեն աչքով նկատելի են, բայց արդյո՞ք մեզանից շատերը հետեւում են այդ փոփոխություններին… Իրականում մաշկի վրա ոչինչ հենց այնպես չի հայտնվում: Ներկայացնում ենք մաշկային փոփոխություններ, որոնք կարող են վկայել, որ Ձեր առողջության հետ մի բան այն չէ: Ô´Õ¥Õ²Õ¶Õ¸Ö'Õ¯ Եթե աչքերի լորձաթաղանթի եւ մաշկի վրա նկատում եք դեղին գունավորում, ապա գործ ունենք դեղնուկի հետ: Դրա առաջացման պատճառն արյան մեջ բիլիռուբինի մակարդակի բարձրացումն է: Լեղուղիների խցանման, ինչպես նաեւ լյարդի մի շարք հիվանդությունների դեպքում նույնպես զարգանում է դեղնուկ: https://www.youtube.com/watch?v=mwlf0JWmqgM Ô½Õ¡Õ¬Õ¥Ö€ Նորագոյացությունները մաշկի վրա հաճախ լինում են մուգ գույնի եւ մեծամասամբ անվնաս: Սակայն մաշկի վրա նոր գոյացություններ նկատելու դեպքում խորհուրդ է տրվում հետազոտություն անցնել՝ հասկանալու համար՝ արդյոք կա քաղցկեղի ռիսկ, թե՝ ոչ: ÕƒÕ¡Ö"Õ³Ö"Õ¾Õ¡Õ® Õ·Õ¸Ö'Ö€Õ©Õ¥Ö€ Բոլորի մոտ է ժամանակ առ ժամանակ նկատվում շուրթերի չորություն եւ ճաքճքվածություն, հատկապես՝ ձմռանը: Սակայն երբեմն չոր շուրթերը կարող են վկայել առողջական խնդիրների մասին, օրինակ՝ օրգանիզմի ջրազրկման: Սակայն երբեմն ճաքերը կամ չորությունը կարող են ունենալ ալերգիկ պատճառներ կամ առաջանալ որոշ դեղամիջոցների ընդունումից: Ցան՝ թիթեռի տեսքով Ցանի որոշ տեսակներ անվնաս են եւ սովորաբար իրենք իրենց անցնում են, սակայն թիթեռի տեսքով ցանը յուրահատուկ է: Ցանի այս տեսակը պատում է այտերը եւ քիթը՝ դեմքի վրա թիթեռի պատկեր առաջացնելով: Սա նշան է գայլախտի, որի ժամանակ մարդու իմունային համակարգի կողմից արտադրվող հակամարմինները վնասում են առողջ բջիջների ԴՆԹ-ն։ Այն կարող է ուղեկցվել նաեւ տենդով: Հիվանդները սովորաբար գանգատվում են նաեւ թուլությունից, գլխացավերից, մկանացավերից, հոգնածության արագ առաջացումից։ Ô±Õ¶Õ½Õ¸Õ¾Õ¸Ö€ Õ´Õ¡Õ¦Õ¡Õ®Õ¡Õ®Õ¯Õ¸Ö'ÕµÕ© Տարիքի հետ տղամարդկանց մոտ ավելորդ մազածածկույթ կարող է առաջանալ ականջների եւ հոնքերի հատվածում, իսկ կանանց մոտ՝ ծնոտի, սակայն երիտասարդ աղջիկների դեպքում դեմքի վրա մազերի առկայությունը կարող է խոսել Պոլիկիստոզային ձվարանների համախտանիշի մասին: Ô¿Õ¡ÕÕ¾Õ¡Õ® Õ¯Õ¸ÕºÕ¥Ö€ Երբեմն կոպերը կարող են կախվել՝ փակելով աչքը եւ խաթարելով տեսողությունը: Այցելեք բժիշկի, եթե խնդիրն օրեր շարունակ անհանգստացնում է Ձեզ, եւ եթե դրան գումարած ունեք գլխացավ, մկանային թուլություն, կլման խնդիրներ, քանի որ դա կարող է ինսուլտի նախանշան լինել: Դեղին կետեր՝ կոպերի վրա Վերին եւ ստորին կոպերի վրա դեղին կետերը խոլեստերոլից են բաղկացած, դրանք սովորաբար ցավոտ կամ վտանգավոր չեն, սակայն կարող են վկայել սիրտ-անոթային խնդիրների զարգացման մասին: Այնպես որ, բժիշկին այցելելը չէր խանգարի: Õ"Õ¡Õ¦Õ¡Õ©Õ¡ÖƒÕ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶ Եթե Ձեր հոնքերի մազերը կամ թարթիչները թափվում են գլխամաշկի մազերի հետ միասին, դա կարող է խոսել ալոպեցիայի մասին: Այս դեպքում եւս կարիք կա դիմելու բժիշկի: Նյութի աղբյուրը՝ doctors.am