
97 views
Թեպետ զբոսաշրջային ամենաակտիվ շրջան համարվում են ամռան ամիսները, բայց փորձառու ճամփորդների համար սեզոնային սահմանափակումներ չկան: Յուրաքանչյուր ամիս էլ ճամփորդելու և բացահայտումներ անելու համար լավ է, եթե ուղղությունը տվյալ շրջանի համար ճիշտ են ընտրված, ճամփորդությունն էլ սկզբից մինչև վերջ գրագետ ծրագրված ու կազմակերպված: Sputnik Արմենիայի ճամփորդությունների գիտակ Մարիաննան պատմում է զբոսաշրջային ներուժի առումով ըստ արժանվույն չգնահատված եվրոպական երկրներից մեկի՝ Լեհաստանի մասին: #Լեհաստանը շենգենյան երկրների ցանկում է, նշանակում է` մինչև մեկնելն անհրաժեշտ է վիզա: Հայաստանում գործում է Լեհաստանի դեսպանատուն, հետևաբար վիզայի համար անհրաժեշտ փաստաթղթերը հենց դեսպանություն պետք է ներկայացնել: Փաստաթղթերի ցանկը նույնն է, ինչ բոլոր շենգենյան երկրների համար՝ լրացված հարցաթերթիկ, անձնագիր, տեղեկանք աշխատավայրից, բանկից և այլն։ Հյուպատոսական վճարը 35 եվրո է: Ընթացակարգը ճշտելու, հարցազրույցի օր նշանակելու համար պետք է դիմել դեսպանություն: Երևանից Լեհաստանի մայրաքաղաք կարելի է հասնել շատ հարմար և մատչելի: Եթե լավ փնտրեք և ժամանակին գնեք, ապա Երևան-Վարշավա-Երևան ուղիղ թռիչքների արժեքը միջինում ընդամենը 200 եվրո է, դա է պատճառը, որ եվրոպական տարբեր երկրներ մեկնելիս Վարշավան հաճախ դիտարկվում է որպես տրանզիտային քաղաք: Այսպիսով` նստում եք օդանավ և մոտ 4 ժամ անց արդեն Վարշավայում եք: Օդանավակայանը քաղաքի կենտրոնից ընդամենը 10 կմ է հեռու: Նախապես տրանսֆեր պատվիրելու կարիք չկա: Լեհաստանն այն երկիրն է, որտեղ առանց ավելորդ գումարներ ծախսելու շատ բան կարող եք անել: Օդանավակայանից կենտրոն կարող եք հեշտությամբ հասնել ավտոբուսով կամ գնացքով: Նկատի ունեցեք, որ ինչպես Չեխիայում, այնպես էլ Լեհաստանում, ազգային դրամային արժույթը եվրոն չէ, գրեթե 1 դար է՝ ազգային արժույթն այստեղ զլոտին է: Լեհաստանը եվրոպական ամենամատչելի երկիրն է: Առհասարակ, Վարշավայում լավ է զարգացած տրանսպորտային ցանցը, այնպես որ շատ հեշտ է տեղափոխվել քաղաքի մի ծայրից մյուսը մետրոյով կամ ավտոբուսով: Ձեր կեցության վայրն ընտրելիս հաշվի առեք կանգառներին մոտ լինելու հանգամանքը: Այդպես կկարողանաք շրջել ոչ միայն ամբողջ քաղաքում, այլև Լեհաստանի այլ նշանավոր քաղաքներ այցելել: Ե՞րբ գալ Լեհաստան. այստեղ կարելի է այցելել ամբողջ տարի: Ի տարբերություն եվրոպական մյուս երկրների՝ լիարժեք հանգիստ անցկացնելու համար մեծ գումարներ պետք չեն, բայց և կա ամեն բան, ինչը պետք է կատարյալ հանգստի համար: Օրինակ` ամռան ամիսներին մենք՝ ծով չունեցող հայերս ծովի կարոտով մշտապես ծովափնյա հանգիստ ենք փնտրում: Լեհաստանի ծովափի երկարությունը գրեթե 500 կմ է, թեպետ ոչ ամբողջ ծովափի երկայնքն է հարմարեցված օգտագործման համար: Այնուամենայնիվ, Բալթիկ ծովի ափին տեղակայված են լեհական մի շարք հայտնի կուրորտային քաղաքներ, ինչպես օրինակ Կոլոբրզեգ, Հել, Սոպոտ, Ուստկա, Սվիոնոուջսկիե և մի շարք այլ դժվար անուններով քաղաքներ: Ô±Õ¶Õ£Õ¡Õ´ Õ°Õ¸Ö'Õ¬Õ«Õ½-Ö…Õ£Õ¸Õ½Õ¿Õ¸Õ½ Õ¡Õ´Õ«Õ½Õ¶Õ¥Ö€Õ«Õ¶, Õ¸Ö€Õ¸Õ¶Ö" Õ°Õ¡Õ´Õ¡Ö€Õ¾Õ¸Ö'Õ´ Õ¥Õ¶ Õ¬Õ¸Õ²Õ¡Õ¬Õ¸Ö' Õ°Õ¡Õ´Õ¡Ö€ Õ¬Õ¡Õ¾Õ¡Õ£Õ¸Ö'ÕµÕ¶ Õ¿Õ¡Ö" Õ¡Õ´Õ«Õ½Õ¶Õ¥Ö€Õ¨, Õ¡ÕµÕ½Õ¿Õ¥Õ² Õ¦Õ¢Õ¸Õ½Õ¡Õ·Ö€Õ»Õ«Õ¯Õ¶Õ¥Ö€Õ« Õ´Õ¥Õ® Õ¯Õ¸Ö'Õ¿Õ¡Õ¯Õ¸Ö'Õ´Õ¶Õ¥Ö€ Õ¹Õ¯Õ¡Õ¶: CC0 / K_DEGA / GDYNIA Ô¼Õ¥Õ°Õ¡Õ½Õ¿Õ¡Õ¶Õ« Õ¬Õ¸Õ²Õ¡ÖƒÕ¥Ö€Õ¸Ö'Õ´ Õ¦Õ¢Õ¸Õ½Õ¡Õ·Ö€Õ»Õ«Õ¯Õ¶Õ¥Ö€Õ« Õ´Õ¥Õ® Õ¯Õ¸Ö'Õ¿Õ¡Õ¯Õ¸Ö'Õ´Õ¶Õ¥Ö€ Õ¹Õ¥Õ¶ Õ¬Õ«Õ¶Õ¸Ö'Õ´ Եթե Լեհաստան եք մեկնում պատմաճանաչողական տուրիզմի նպատակով, ապա երկրի բացահայտումը սկսեք սրտից՝ մայրաքաղաք Վարշավայից: Վարշավայի փողոցներով զբոսնելուց առաջ պիտի իմանաք, որ այս քաղաքը, որն իր նրբաճաշակ գեղեցկության համար անվանում էին արևելյան Փարիզ, գրեթե ամբողջությամբ ավերվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին: CC0 / STUDIOYAYO / WARSAW Վարշավա այցելողներին առաջինը զարմացնում է այն, թե ինչպես է ճարտարապետներին ու շինարարներին հաջողվել ընդամենը մի քանի տասնամյակում հմտությամբ վերականգնել երբեմնի պատմական շենքերն ու թաղամասերը Հիմա Վարշավա այցելող զբոսաշրջիկներին առաջինը զարմացնում է այն, թե ինչպես է ճարտարապետներին ու շինարարներին հաջողվել ընդամենը մի քանի տասնամյակի ընթացքում այդպիսի հմտությամբ վերականգնել երբեմնի պատմական շենքերն ու թաղամասերը, որ տպավորություն է, թե դրանք դարերի պատմություն ունեն: Այս առումով ամենատպավորիչը պատմականորեն վերականգնված Հին քաղաքն է՝ Ստառուվկա կոչվող թաղամասն է: Նեղլիկ փողոցներ, միջնադարյան ոճով կառուցված տներ, փոքրիկ եկեղեցիներ… Ինչպես եվրոպական մի շարք քաղաքներում, այստեղ ևս գործում են free walking tour-եր, այսինքն անվճար քայլարշավ-էքսկուրսիաներ զբոսաշրջիկների համար: Դա հնարավորություն է տալիս շրջել քաղաքում, ծանոթանալ պատմաճարտարապետական հուշարձաններին առանց անգամ գումար ծախսելու: CC BY-SA 3.0 / WISTULA / WARSCHAUER ZOO ÕŽÕ¡Ö€Õ·Õ¡Õ¾Õ¡ÕµÕ¸Ö'Õ´ Õ£Õ¸Ö€Õ®Õ¸Ö'Õ´ Õ§ Õ¶Õ¡Ö‡ ÕºÕ¡Õ¿Õ´Õ¡Õ¯Õ¡Õ¶, Õ°Õ¥Õ¿Õ¡Ö"Ö€Ö"Õ«Ö€ Õ¯Õ¥Õ¶Õ¤Õ¡Õ¶Õ¡Õ¢Õ¡Õ¶Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ¡ÕµÕ£Õ« Վարշավայում գործում է նաև պատմական, հետաքրքիր կենդանաբանական այգի, այն գրեթե 1 հարյուրամյակի պատմություն ունի: Ինչպես ամբողջ քաղաքը, այնպես էլ այգին իր բնակիչներով շատ է տուժել գերմանական օկուպացիայի ժամանակ: Այս վայրի մասին անգամ գեղարվեստական ֆիլմ կա՝ «Կենդանաբանական այգու վերակացուի կինը». այն պատմում է, թե ինչպես այգու աշխատակիցներին հաջողվեց փրկել կենդանիների մի մասը:Լեհաստանի երկրորդ կարևոր քաղաքը նախկին մայրաքաղաքն է՝ Կրակովը: Մինչև Կրակով հասնելը կանգառ կատարեք, եթե ունեք ամուր նյարդեր. քաղաքից գրեթե 60 կմ հեռավորության վրա է գտնվում Աուշվից-Բիրկենաուն՝ երբեմնի հայտնի Օսվենցեմի ճամբարը: © SPUTNIK / РИА НОВОСТИ Օսվենցիմում ամեն բան պահպանված է այնպես, ինչպես եղել է ճամբարի գործելու տարիներին Այստեղ ամեն բան պահպանված է այնպես, ինչպես եղել է ճամբարի գործելու տարիներին՝ գազախցիկներ, ճամբարում ապրածների անձնական իրեր, անգամ հագուստի ու մազերի մնացորդներ: Իրականում, սարսափելի ծանր տպավորություն է թողնում, անգամ ստույգ հայտնի չէ, թե քանի մարդու մահվան պատճառն է դարձել օսվենցեմը, ըստ տարբեր աղբյուրների՝ այդ թիվը միլիոնից պակաս չի եղել: Վարշավայից Կրակով կարելի է հասնել ավտոբուսով, ճանապարհը կխլի մոտ 5 ժամ: Ի տարբերություն Վարշավայի՝ այստեղի պատմական կառույցները չեն ավերվել: Վիսլայի ափին գտնվող այս հրաշալի քաղաքում հաշվվում են գրեթե 5000-ից ավելի միջնադարյան կառույցներ: Կրակովի ամենահայտնի տուրիստական վայրը Թագավորական ճանապարհն է: Ժամանակին այդտեղով իսկապես անցել են արքաները, դրա համար էլ տիրակալների ճանապարհին կառուցել են ամենագեղեցիկ ու շքեղ շենքերը: CC0 / DZIDEKLASEK / KRAKÓW Ô±Õ¶ÕºÕ¡ÕµÕ´Õ¡Õ¶ ÕºÕ¥Õ¿Ö" Õ§ Õ¬Õ«Õ¶Õ¥Õ¬ Ô¿Ö€Õ¡Õ¯Õ¸Õ¾Õ¸Ö'Õ´ Անպայման պետք է լինել Կրակովի շուկայի հրապարակում. հրապարակի տարածքում զբոսնելուց հետ պետք է հարցուփորձ անել և գտնել Լեհաստանի ամենահետաքրքիր պատմական վայրերից մեկը՝ ստորգետնյա քաղաքը: Բանն այն է, որ շուկայի պատմական տարածքի վերականգնման ժամանակ հայտնաբերվել է գրեթե 1 մետր խորության վրա գտնվող մի ամբողջ քաղաք՝ փոքրիկ խանութներ, տնակներ, գերեզմանոց, հնագույն իրեր… ÕˆÖ€Õ¸Õ·Õ¾Õ¥Õ¬ Õ§ Õ¡ÕµÕ½ Õ¿Õ¡Ö€Õ¡Õ®Ö"Õ¸Ö'Õ´, Õ¡ÕµÕ½ÕºÕ¥Õ½ Õ¡Õ½Õ¡Õ® Õ£Õ¥Õ¿Õ¶Õ« Õ¾Ö€Õ¡ Ö‡ Õ£Õ¥Õ¿Õ¶Õ« Õ¿Õ¡Õ¯ Õ¸Ö'Õ¶Õ¥Õ¶Õ¡Õ¬ Õ¥Ö€Õ¯Õ¸Ö' ÕºÕ¡Õ¿Õ´Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ¾Õ¡ÕµÖ€Õ¥Ö€: CC0 / MAKALU / GDAŃSK Ô³Õ¤Õ¡Õ¶Õ½Õ¯ Ö"Õ¡Õ²Õ¡Ö"Õ¨ Լեհաստանում իսկապես շատ տեսնելու բան կա, չմոռանանք նաև Գդանսկը, որտեղ կարելի է և՛ ծովափը վայելել, և՛ հիանալ քաղաքի ճարտարապետական գեղեցկությամբ: Իհարկե, Վարշավայի պես, Գդանսկի գրեթե ամբողջ կենտրոնը կրկին վերականգնված է, որովհետև այն ևս այրվել էր Երկրորդ աշխարհամարտի ժամանակ: CC0 / MAKALU / GDAŃSK Ô³Õ¤Õ¡Õ¶Õ½Õ¯ Ö"Õ¡Õ²Õ¡Ö"Õ¨ Անշուշտ, եթե Լեհաստանում եք՝ եվրոպական ամենամատչելի երկրներից մեկում, ուրեմն պիտի գնումներ կատարեք՝ մատչելի գին և բարձր որակ, այս հրաշալի համատեղությունը կգտնեք Լեհաստանում: Գնումներ կատարելիս այստեղ ևս չմոռանաք Tax free կախարդական բառերն ասել, կտրոնը տրվում է 70 եվրոյից սկսած գնում կատարելիս, արդյունքում հայրենիք վերադառնալիս օդանավակայանում կվերադարձնեք ձեր կատարած գնումների ավելացված արժեքի հարկը: Ինչ բերել որպես հիշողություն Լեհաստանից. այս շարքում թերևս առաջին տեղում սաթից (янтарь) զարդերն են և դրանով զարդարված տարբեր հուշանվերները: Այսպես, բոլոր առումներով Լեհաստանը ճիշտ ընտրություն է և՛ այն դեպքում, երբ ուզում եք միանգամից մի քանի երկիր տեսնել, և՛ մյուս դեպքում, երբ ուզում եք մեկ երկրում լինել, բայց հագեցած հանգիստ ունենալ: Գարնանը, օրինակ, հնարավոր է ընդամենը 400-450 եվրոյով տեղավորվել ավիատոմսերի, հյուրանոցի և քաղաքային տրանսպորտի մեկշաբաթյա ծախսերի մեջ և վերադառնալ հայրենիք քիչ գումար ծախսած և շատ տպավորություններ ստացած: Read more: https://armeniasputnik.am