
61 views
Կայացել է «Իմունականխարգելման հարցերով հանրապետական խորհրդատվական փորձագիտական հանձնաժողովի» արտահերթ նիստը: Հանձնաժողովի անդամներից բացի նիստին մասնակցել են նաև բժշկական, կրթական և գիտահետազոտական կազմակերպությունների գիտնականներ, ճանաչված մասնագետներ, այդ թվում՝ հայազգի միջազգային փորձագետներ: Հանձնաժողովը քննարկել է «AstraZeneca» ընկերության պատվաստանյութի վերաբերյալ Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկությունը՝ կորոնավիրուսային հիվանդության համաճարակաբանական առանձնահատկությունների համատեքստում, ինչպես նաև հայկական զանգվածային լրատվամիջոցների մշտադիտարկման տվյալները: Մասնավորապես ընդգծվել է, որ «AstraZeneca» ընկերության COVID-19-ի դեմ պատվաստանյութը Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ստացել է արտակարգ իրավիճակներում կիրառման թույլտվություն: Այն կիրառելի է 18 տարեկան և բարձր տարիքի անձանց համար, իսկ պատվաստանյութի արդյունավետության և անվտանգության տվյալները համապատասխանում են ԱՀԿ-ի կողմից սահմանված չափանիշներին: Միջազգային փորձագետների կողմից ևս մեկ անգամ շեշտադրվել է, որ ներկա փուլում COVID-19-ի դեմ առկա բոլոր պատվաստանյութերը պաշտպանում են հիվանդության ծանր ձևերից, նվազեցնում մահացությունը և կրճատում հոսպիտալացումը: Միաժամանակ նշվել է, որ ներկայումս պատվաստանյութերի համաշխարհային շուկայում առկա է COVID-19-ի դեմ պատվաստանյութերի անբավարարություն, որը կարող է խոչընդոտներ և ռիսկեր առաջացնել պատվաստանյութերի հասանելիության առումով ինչպես Հայաստանի, այնպես էլ աշխարհի մի շարք երկրների համար: Հանձնաժողովի նիստին մասնակցած փորձագետներ. Կիմ Հեքիմյան՝ Կոլումբիայի համալսարանի Սնուցումը մանկաբուժությունում ամբիոնի դասախոս, Հայաստանում Ամերիկյան Համալսարանի դասախոս, Հանրային առողջության ոլորտում VP&S ծրագրի տնօրենի տեղակալ, Ցոլին Կոջաողլանյան՝ Նյու Յորքի Ալբերտ Էյնշտեյնի բժշկական քոլեջի մանկական ինֆեկցիոն հիվանդությունների դասախոս, մանկական ինֆեկցիոնիստ Լորկե Լիբարիդյան՝ Մանկաբույժ, «Cambridge Health Alliance»-ի առաջնային բուժօգնության արդյունավետության բարձրացման բժշկական տնօրեն, Հարվարդի բժշկական դպրոցի ինստրուկտոր Õ‡Õ¡Õ¶Õ© Õ‡Õ¥ÕÕ¥Ö€Õ¤Õ«Õ´Õ«ÕµÕ¡Õ¶, Ô²ÕªÕ·Õ¯Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ£Õ«Õ¿Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¶Õ¥Ö€Õ« Õ¤Õ¸Õ¯Õ¿Õ¸Ö€, Ô±Õ¼Õ¸Õ²Õ»Õ¡ÕºÕ¡Õ°Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ¶Õ¡ÕÕ¡Ö€Õ¡Ö€Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ ÕÕ¸Ö€Õ°Ö€Õ¤Õ¡Õ¯Õ¡Õ¶