
99 views
Ինչի՞ հետևանք են լսողության խանգարումները, ի՞նչ ախտանիշներ կարող են նկատվել և ինչպե՞ս պահպանել լսողությունը. Գարեգին Միրաքյանի անդրադարձը՝ օրվա խորհրդով Մարտի 3-ը Լսողության պահպանման միջազգային օրն է: Օրը նշում են 2007թ-ից, նպատակն է համախմբել լսողության կորստով մարդկանց և պրոպագանդել ականջի և լսողության խնամքը։ «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի ԼՕՌ կլինիկայի ղեկավար, ԵՊԲՀ ԼՕՌ հիվանդությունների ամբիոնի դոցենտ Գարեգին Միրաքյանը նշում է, որ 2023թ․ ԼՊՄՕ-ի նշանաբանն է ՝«Ականջը և լսողության խնամքը՝ բոլորի համար․եկեք այն իրականություն դարձնենք»․ Ամբողջ աշխարհում՝ գրեթե բոլոր երկրների բնակչության մոտ 10%–ի դեպքում դիտվում է այս կամ այն աստիճանի լսողության իջեցում, ընդ որում և երեխաների և մեծահասակների մոտ։ Լսողության խնդիրներ ունեցողների մոտ 80%-ն ապրում է ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում։ Գարեգին Միրաքյանի փոխանցմամբ` լսողության խնդիրները կարող են տարբեր պատճառներ ունենալ. Բնածին հիվադություններից ՝ Ցիտոմեգալովիրուս Ինսուլտ Կորոնար զարկերակների ախտահարում Զարկերակային հիպերտենզիա Շաքարային դիաբետ Մի շարք տրավմաներ(վթարներ, բամբակյա շվաբրի անզգույշ օգտագործումը) Ականջի սուր և քրոնիկական բորբոքումներ, ինֆեկցիոն հիվանդություններ Լսողության կորստի ընտանեկան պատմություն Օտոտոքսիկ անտիբիոտիկներ Քիմիական նյութերի ազդեցությունը Երկարատև աղմկոտ միջավայրում գտնվելը,բարձր ձայների,վիբրացիաների ազդեցությունը Ուռուցքները Բժշկի խոսքով՝ լսողության կորուստը դիտվում է շատ դանդաղ, այդ պատճառով բուժառուն սկզբնական շրջանում չի նկատում և հիմնականում դրա մասին հուշում են շրջապատող մարդիկ։ Դիտվում է խոսքի և այլ հնչյունների խլացում։ Բառերն ընկալելու (հասկանալու) դժվարություն։ Հաճախ խնդրում են զրուցակցին խոսել դանդաղ, հստակ և բարձր։ Անհրաժեշտություն է առաջանում բարձրացնել հեռուստացույցի, ռադիոյի ձայնը։ Խուսափում են սոցիումում հաճախակի գտնվելուց։ Լսողությունը պահպանելու համար ԼՕՌ կլինիկայի ղեկավարը խորհուրդ է տալիս Խուսափել բարձր երաժշտությունից, Ականջակալների օգտագործումից, Աղմկոտ միջավայրից, ձայն արձակող սարքերի երկարատև օգտագործումից, Հաճախակի վիբրացիաներից, Առաջին իսկ ախտանիշի դեպքում դիմել ՔԿԱ-ին: