183 views
Հաճախ մարդիկ սեքսով են զբաղվում նույնիսկ դաշտանի ժամանակ, եթե, իհարկե, կնոջ ինքնազգացողությունն այդ օրերին չի վատանում և արտադրությունն էլ առատ չէ: Սակայն պարզվում է, որ դաշտանի օրերին սեքսով զբաղվելն այդքան էլ անվտանգ չէ և գինեկոլոգները խորհուրդ են տալիս նման դեպքերում ավելի զգույշ լինել և անպայման պահպանակներ օգտագործել: Այս մասին գրում է med.tert.am -ը: Ô»Õ¶Õ¹Õ¸Õ¾ Õ§ Õ¾Õ¿Õ¡Õ¶Õ£Õ¡Õ¾Õ¸Ö€ Õ½Õ¥Ö"Õ½Õ¨ Õ¤Õ¡Õ·Õ¿Õ¡Õ¶Õ« ÕªÕ¡Õ´Õ¡Õ¶Õ¡Õ¯ Դաշտանի ժամանակ արգանդի ներքին թաղանթը՝ էնդոմետրիումն անջատվում է, ուստի անոթները բաց են լինում, ինչով էլ պայմանավորված է արյունահոսությունը: Այդ ժամանակ արգանդի վզիկը մի փոքր լայնանում է, որպեսզի արտադրությունը չկուտակվի և ավելի արագ դուրս գա օրգանիզմից: Սա է պատճառը, որ սեքսն այդ օրերին կարող է բարձրացնել հեշտոցից արգանդ վարակների ներթափանցման հավանականությունը, ինչի հետևանքով էլ կարող են բորբոքումներ առաջանալ: Այդ օրերին հատկապես վտանգված են այն կանայք, որոնց առողջությունը թույլ է կամ փոքր կոնքի հատվածում կան քրոնիկ բորբոքումներ: Համարվում է, որ դաշտանի օրերին հնարավոր չէ հղիանալ, ուստի հաճախ մարդիկ անտեսում են պահպանակները, ինչը շատ սխալ է: Եթե կինը չունի մշտական զուգընկեր, ապա պետք է հաշվի առնել այն փաստը, որ «այդ օրերին» նույնպես կարելի է սեռավարակներ «ձեռք բերել», ուստի պահպանակների գործածությունը պարտադիր է: Ի դեպ՝ հաճախ դաշտանի ժամանակ սեքսով զբաղվելը դառնում է արտադրության առատացման և նույնիսկ ցավոտ սպազմների առաջացման պատճառ: Դաշտանի ժամանակ սեքսով զբաղվելը վտանգավոր է նաև տղամարդկանց համար: Սեռական ակտից հետո կարող են առաջանալ միզուկի և նույնիսկ միզապարկի բորբոքումներ, եթե դաշտանային արտադրության մանրէները ներթափանցեն միզուկի հատված: Սա պահպանակ օգտագործելու ևս մի պատճառ է: Եթե զուգընկերները ոչ մի դեպքում չեն ուզում հրաժարվել սեքսից, ապա գինեկոլոգները խորհուրդ են տալիս խուսափել դրանից գոնե դաշտանի առաջին երեք օրվա ընթացքում: Սակայն հարկ է հիշել, որ կնոջ մոտ փոքր կոնքի վարակների կամ բորբոքումների դեպքում դաշտանի ժամանակ սեքսով զբաղվելը խստիվ արգելվում է: Ô½Õ¸Ö€Õ°Õ¸Ö'Ö€Õ¤Õ¶Õ¥Ö€ Õ¤Õ¡Õ·Õ¿Õ¡Õ¶Õ« Ö…Ö€Õ¥Ö€Õ«Õ¶ Õ½Õ¥Ö"Õ½Õ¸Õ¾ Õ¦Õ¢Õ¡Õ²Õ¾Õ¸Õ²Õ¶Õ¥Ö€Õ«Õ¶ Եթե դուք ունեք կատարյալ առողջություն և չեք ուզում հրաժարվել սեռական հարաբերություններից նույնիսկ այդ օրերին, ապա հարկավոր է հաշվի առնել մի քանի կանոն. · Հարկավոր է հետևել սեռական հիգիենային և սեռական ակտից առաջ ու հետո ցնցուղ ընդունել ու լվանալ արտաքին սեռական օրգանները: Նույն կերպ պետք է վարվեն նաև տղամարդիկ՝ հատկապես ուշադրություն դարձնելով մաշկի ծալքերի և առնանդամի գլխիկի հատվածին: · Սեքսի ժամանակ անհրաժեշտ է պահպանակներ օգտագործել, որպեսզի վարակները հեշտոց չներթափանցեն, քանի որ դաշտանի ժամանակ կանանց օրգանիզմը շատ զգայուն է մանրէների և վարակների հանդեպ: Բացի այդ, պահպանակները նաև կօգնեն խուսափել անցանկալի հղիությունից, քանի որ «այդ օրերին» նույնպես հնարավոր է հղիանալ՝ հատկապես, եթե կնոջ դաշտանային ցիկլը կայուն չէ: · Ի դեպ՝ այդ օրերին գինեկոլոգները նաև խորհուրդ չեն տալիս ներարկումներ (спринцевание) անել, քանի որ դա խանգարում է հեշտոցի միկրոֆլորան: · Նաև պետք չէ սեքսի ժամանակ փորձել այնպիսի դիրքեր, որոնց դեպքում տղամարդու առնանդամը հնարավորինս խորն է ներթափանցում հեշտոց: Ամենահարմար դիրքն այդ օրերին միսիոներականն է: Դաշտանի ժամանակ սեքսով զբաղվելը յուրաքանչյուրի անձնական ընտրությունն է, սակայն հարկ է հիշել, որ տհաճ հետևանքներից խուսափելու համար՝ սեքսը պետք է պաշտպանված լինի: