
505 views
Հավանաբար նկատած կլինեք մաշկի վրա հանկարծակի հայտնված կարմիր կետեր, որոնք նման են խալի: Որպես կանոն, դրանք փոքր են եւ հիմնականում հանդիպում են պարանոցի, կրծքի եւ մեջքի հատվածում: Բայց, արդյո՞ք դրանք վտանգավոր են կամ, առհասարակ, ինչպե՞ս եւ ինչո՞ւ են հայտնվում մաշկի վրա... Ներկայացնում ենք ստորեւ. Կարմիր խալերը գիտականորեն անվանում են կարմիր նեւուս կամ անգիոմա: Սովորաբար դրանք հայտնվում են մաշկի բաց գույն ունեցող մարդկանց, երեխաների եւ տարեցների մոտ: Մաշկային ցանկացած նորագոյացություն անհանգստություն է առաջացնում, եւ կարմիր խալերը եւս բացառություն չեն: Դրանք չեն ցավում, սակայն էսթետիկապես այդքան էլ հաճելի չեն, իսկ երբեմն կարող են նաեւ քոր գալ: Հարկ է միանգամից նշել, որ կարմիր խալերը վտանգավոր չեն, սակայն մաշկի վրա ցանկացած փոփոխություն պետք է սթափեցնի մեզ: Եթե նկատում եք, որ կարմիր խալերի քանակն անհամեմատ շատացել է, հատկապես՝ կրծքի հատվածում, ապա կարիք կա այցելելու բժիշկի, քանի որ դա նշան է, որ Ձեր օրգանիզմում մի բան այն չէ: Õ"Õ« Ö"Õ¡Õ¶Õ« ÕºÕ¡Õ¿Õ³Õ¡Õ¼, Õ©Õ¥ Õ«Õ¶Õ¹Õ¸Ö' Õ¥Õ¶ Õ¡Õ¼Õ¡Õ»Õ¡Õ¶Õ¸Ö'Õ´ Õ¯Õ¡Ö€Õ´Õ«Ö€ ÕÕ¡Õ¬Õ¥Ö€Õ¨ 1. Առհասարակ, կարմիր խալերի առաջացումը մասնագետները կապում են լյարդի՝ ոչ այնքան լավ աշխատանքի հետ: 2. Դրանք կարող են առաջանալ նաեւ ոչ ճիշտ սնվելու արդյունքում, երբ կերակրափողում եւ լյարդում մեծ քանակությամբ տոքսիններ են կուտակվում: 3. Պարանոցի, կրծքավանդակի հատվածում, ձեռքերին եւ մարմնի այլ բաց հատվածների վրա կարմիր խալեր կարող են առաջանալ արեւի տակ չափից շատ մնալու արդյունքում: 4. Շատ հաճախ նման խալերի առաջացումն ունի ժառանգական բնույթ: 5. Կանանց մոտ կարմիր խալերի առաջացումը կարող է պայմանավորված լինել հորմոնալ խանգարումներով: 6. Եվ, ի վերջո, կարմիր խալերը կարող են առաջանալ՝ պայմանավորված մարդու տարիքով: ÔµÕžÖ€Õ¢ Õ§ ÕºÕ¥Õ¿Ö" Õ¡Õ¶Õ°Õ¡Õ¶Õ£Õ½Õ¿Õ¡Õ¶Õ¡Õ¬ Պետք է ուշադրություն դարձնել խալերի ձեւին եւ չափին: Սովորաբար կարմիր խալերի չափսերը տատանվում են 1-4 մմ սահմաններում: Եթե դրանք հարթ չեն, գերազանցում են 6 մմ-ը, թեփոտ են, ապա պետք է դիմել մաշկաբանի: Ուշադրություն դարձրեք նաեւ խալերի գույնին: Եթե դրանք վառ կարմիր են, ապա անհանգստանալու կարիք չկա, սակայն եթե դրանք աստիճանաբար մգանում են, ապա պետք է այցելել բժիշկի: Աղբյուրը՝ doctors.am