
69 views
Նախաճաշի կարևորության մասին շատերը դեռ մանկուց են լսել, սակայն աշխատանքային շաբաթվա ծանրաբեռնվածության պատճառով մարդկանց մեծամասնությունը պարզապես ժամանակ չունի լիարժեք նախաճաշելու համար։ Այնուամենայնիվ, առավոտյան սննդի ընդունումը մնում է շատ կարևոր: Նախաճաշը կայունացնում է գլյուկոզայի մակարդակը, օգնում է պահպանել էներգիան, բարելավում է տրամադրությունը և նվազեցնում է օրվա ընթացքում առաջացող սովի զգացումը: Հետազոտությունները ցույց են տալիս, որ նախաճաշ ներառող սննդակարգի խիստ պահպանումը կարող է ունենալ նաև ֆիզիոլոգիական օգուտներ, ինչպիսիք են բորբոքային գործընթացների նվազեցումը և դիմադրողականության բարձրացումը: Նախաճաշելու սովորությունն անմիջապես ազդում է առողջության վրա։ Այսպիսով, Journal of the American College of Cardiology ամսագրում հրապարակված հետազոտությունը ցույց է տվել, որ այն մարդիկ, ովքեր չեն նախաճաշում, 87%-ով ավելի հավանական է, որ մահանան սրտանոթային հիվանդություններից կամ ինսուլտից, քան նրանք, ովքեր նախաճաշում են: 2021 թվականի մեկ այլ հետազոտություն, որը հրապարակվել է Proceedings of the Nutrition Society-ում, ցույց է տվել, որ մարդիկ, ովքեր բաց են թողնում նախաճաշը, ավելի հավանական է, որ իրենց առօրյա կյանքում չեն լրացնում կարևոր սննդանյութերի անհրաժեշտ չափաբաժինը, սա մասնավորապես վերաբերում է կալցիումին, երկաթին, C և D վիտամիններին: Այլ կերպ ասած, ավանդական նախաճաշում ներառված մթերքները պարունակում են կարևոր սննդանյութեր, որոնք մարդիկ միշտ չէ, որ ստանում են հաջորդիվ օրվա ընթացքում՝ ճաշի կամ ընթրիքի ժամանակ: Ô¿Õ¡Õ¶Õ¸Õ¶Õ¡Õ¾Õ¸Ö€ Õ¶Õ¡ÕÕ¡Õ³Õ¡Õ·Õ¥Õ¬Õ¨ Õ·Õ¡Õ¿ Ö…Õ£Õ¿Õ¡Õ¯Õ¡Ö€ Õ§ Õ¶Õ¡Ö‡ Õ°Õ¸Õ£Õ¥Õ¯Õ¡Õ¶ Õ¡Õ¼Õ¸Õ²Õ»Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ°Õ¡Õ´Õ¡Ö€: Psychological Medicine ամսագրում հրապարակված 2020 թվականի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այն մարդկանց մոտ, ովքեր բաց են թողնում կամ հետաձգում են նախաճաշի ընդունումը, ավելի մեծ է տրամադրության խանգարումների զարգացման հավանականությունը։ Հանրային սննդի ոլորտում անցկացված մեկ այլ ուսումնասիրություն պարզեց , որ ուղիղ կապ կա նախաճաշի և դեռահասների հոգեկան առողջության բարելավման միջև։ Իսկ Ճապոնիայում 716 հոգու մասնակցությամբ անցկացված հոգեբուժական հետազոտությունը ցույց է տվել , որ նախաճաշի հաճախակի բացթողումը զգալիորեն մեծացնում է դեպրեսիայի առաջացման հավանականությունը: