
37 views
Ô½Õ¸Õµ Բազմաթիվ տղամարդկանց Խոյ-կանայք վանում են իրենց տոկունությամբ և համառությամբ։ Հենց որ տղամարդը մտածում է, որ կարելի է հարաբերությունների հաջորդ փուլին անցնել, Խոյ-կինը ակնթարթորեն տասը քայլ առաջ է ընթանում։ Որոշ տղամարդկանց դա, իհարկե, դուր է գալիս, սակայն մեծամասնությունը, միևնույն է, վախենում է։ Մի մոռացեք, որ որսորդները տղամարդիկ են. պատմականորեն է այդպես։ Õ'Õ¸Ö'Õ¬ Շատ տղամարդկանց մոտ Ցուլ-կանանցից նյարդային խանգարումներ են սկսվում։ Հենց այս կանայք են դառնում տղամարդկանց հիմնական թեման, հենց նրանք են որոշ թշվառների գիշերային մղձավանջների հերոսուհիները, հենց իրենց են թաքուն քննարկում տղամարդիկ և վախենում կրկին հանդիպել։ ÔµÖ€Õ¯Õ¾Õ¸Ö€ÕµÕ¡Õ¯Õ¶Õ¥Ö€ Նրանք ազատ են և միշտ անում են այն, ինչ ցանկանում են։ Ծախսել ամբողջ գումարը և գնել այն կոշիկը՝ ամբողջ ամիս մակարոն ուտելո՞վ։ Այո, ոչինչ չի պատահի։ Մեկնել շրջագայության անծանոթ տղամարդու հե՞տ։ Խնդրեմ․․․ Երկվորյակ-կանայք չգիտեն, թե որտեղ կհայտնվեն հաջորդ պահին, և դա ավելի շատ է վախեցնում տղամարդուն։ Խեցգետին Առաջին հայացքից այս կանայք գեղեցկադեմ, ժպտերես և բացարձակ խորամանկ չեն։ Սակայն մի շտապեք ուրախանալ։ Ամենահետաքրքիրը կսկսվի այն ժամանակ, երբ իրենց մեջ կարթնանա խելագար տնային տնտեսուհին: Կարկանդակի երեսը չեք տեսնի, մինչև աղբը դուրս չհանեք․․․ Ô±Õ¼ÕµÕ¸Ö'Õ® Տեսականորեն Առյուծ-կանանցից բոլորը պետք է վախենան։ Ո՞ւմ կգերի ամբարտավան դեմքի արտահայտությունը, գոռոզությունն ու անտնդհատ հեգնելու ցանկությունը։ Պարադոքսային է, սակայն շատերին է դա դուր գալիս։ Տղամարդկանց անհայտ մի ուժ է ձգում դեպի Առյուծ-կանանց։ Բայց շատերը մաղվում են հաջորդ փուլերի ընթացքում, երբ Առյուծը ակնարկում է, որ այդ թշվառը պետք է ամբողջ աշխարհն իր ոտքերի տակ դնի. անմիջապես․․․ Ô¿Õ¸Ö'ÕµÕ½ Կույսին ամենայն պատասխանատվությամբ կարելի է մազոխիստ անվանել, քանի որ նա միտումնավոր է վախեցնում տղամարդկանց։ Այո, նույնիսկ հաճույքով։ Նա սիրում է խոցել տղամարդու ամենացավոտ տեղը և վաստահ եղեք, որ չի վրիպի։ Նա ունակ է նույնիսկ այնպես քննադատել այդ դժբախտին, որ ինքնագնահատականն իսկույն հավասարվում է զրոյի։ Իսկ ինչպե՜ս է նա նայում․․․Ցանկացած տղամարդ սկսում է մտածել, որ նա այս կյանքի թյուրիմացությունն է։ Ô¿Õ·Õ¥Õ¼Ö" Տղամարդկանց գերում են Կշեռք-կանայք, որովհետև այնքան անպաշտպան, եթերային և նուրբ աղջիկներ են։ Երազկոտ և հմայիչ այս էակները երբեմն իրենք էլ չգիտեն, թե ինչ են ուզում այս կյանքից։ Եթե տղամարդը սկզբից փորձում է ինչ-որ կերպով օգտակար լինել, ապա հետագայում պարզապես թողնում է այդ անշնորհակալ գործը և հեռանում։ Որովհետև ծերանալ կարելի է, միչեւ Կշեռքը որոշում է՝ արդյո՞ք այդ օգնությունը հարկավոր է իրեն։ Ô¿Õ¡Ö€Õ«Õ³ Կարիճներն ի սկզբանե վախեցնում են տղամարդկանց իրենց ներկայությամբ։ Կարիճին չես կարող հասկանալ։ Ի՞նչ է ուզում, ի՞նչ սպասել իրենից։ Թեև այս գաղտնիությունը ձգում է տղամարդուն, սակայն հետագայում սկսում է ձանձրացնել։ Ô±Õ²Õ¥Õ²Õ¶Õ¡Õ¾Õ¸Ö€ Աղեղնավորների մասին կարճ և համառոտ՝ նա ինքը հնարեց իրավիճակը և ինքն էլ վիրավորվեց։ Տղամարդիկ այս տեսակ երևույթներից պարզապես փախչում են։ Ô±ÕµÕ®Õ¥Õ²Õ»ÕµÕ¸Ö'Ö€ Այծեղջյուրը «ուղեղն ուտելու» վարպետ է՝ երկար, դանդաղ, փոքր ճափաբաժիններով։ Իր մենախոսության կեսից տղամարդիկ սկսում են արդեն քնել, իսկ բարոյախոսությունները արագ հոգնեցնում են և նյարդայնացնում։ Õ‹Ö€Õ°Õ¸Õ½ Ջրհոսը վախեցնում է իր անորսալիությամբ։ Երբ կանանց սրտեր որսացողը համոզվում է, որ գտել է իր որսը, Ջրհոս-կինն արդեն փախել է ընկերուհիների մոտ, կամ որևիցե նորաձևության ցուցադրության։ Դա այդքան էլ սարսափելի չէ, սակայն երբեմն հոգնեցնող է։ Իսկ երբ տղամարդը որոշի, որ այդպիսի հարաբերություններ իրեն հարկավոր չեն, իսկույն հայտնվում է Ջրհոսը և ասում, որ պատրաստ է հարաբերությունների։ Ձկներ Ձկները վանում են իրենց սառնությամբ։ Նրանց անհրաժեշտ է երկար սիրահետել, ռոմանտիկ հանդիպումներ կազմակերպել, տարատեսակ երեկույթներ այցելել, ձեռքերին գրկած ման տալ․․․Արձագանքներ՝ զրո։ Երբ տղամարդն արդեն կատաղության շեմին է, Ձկնիկը բացում է աչքերը և որևիցե ներողամիտ արտահայտություն անում։ Եվ այսպես շարունակ։ Իհարկե, հարկ չկա ամբողջությամբ հավատալ աստղագուշակներին, սակայն համաձայնեք՝ որոշ ճշմարտություն այստեղ կա։ Աղբյուրը՝ Creu