
181 views
Ինչպե՞ս ազատվել պանկրեատիտից: Ի՞ նչ կապ ունի անգինան: Կա տարածված կարծիք, որ ենթաստամոքսային գեղձի բորբոքումը` պանկրեատիտը, հարբեցողների, որկրամոլների և տոքսիկոմանների հիվանդություն է, և չի կարող զարգանալ ճիշտ սնունդ ստացող և ալկոհոլ չօգտագործող երիտասարդի մոտ, ով սնվում է ճիշտ սննդամթերքով և չի չարաշահում ալկոհոլային ըմպելիքը: Սակայն... Պարզվում է, որ պանկրեատիտը կարող է զարգանալ մի քանի այլ, սննդի և սխալ ապրելակերպի հետ կապ չունեցող գործոններից.ենթաստամոքսային գեղձի բնածին անատոմիական թերություններից և լեղածորանների խցանումներից, տասերկումատյա աղու, լեղապարկի և լեղուղիների բորբոքային հիվանդություններից, ալերգիկ հիվանդություններից (այդ թվում` սննդային ալերգիայից), որովայնի վնասվածքներից, ճարպային և ֆերմենտային բնածին խանգարումներից, մուկովիսցիդոզից, լակտազային անբավարարությունից (հաճախ` ցածր տարիքի երեխաների մոտ), դեղերի ընդունումից (կորտիկոստերոիդներ, սուլֆանիլամիդներ, միզամուղներ և այլն), վաղ տարիքում տարած վիրուսային և մանրէային հիվանդություններից (խոզուկ, գրիպ և այլն): Ծանր անգինաները հաճախ են սուր պանկրեատիտի զարգացման առիթ լինում: Տարած անգինայի վնասակար հետևանքը կարող է բարդանալ սթրեսներով և սննդի ոչ կայուն ընդունումով: Ô´Õ«Õ´Õ¡Õ¯Õ« Õ¶Õ¥Ö€Ö"Õ¸ Պանկրեատիտի նոպան կարող է զուգորդվել դիարեայով, սրտխարնոցով և փսխումով, մարմնի ջերմաստիճանի բարձրացումով: Սակայն, հիվանդության կարևորագույն նշանն է ցավը, որը կարող է սկսվել թեթև ծակոցներից և ավարտվել ցավային շոկի առաջացմամբ: Պանկրեատիտին բնորոշ ցավերը տեղակայվում են որովայնի խոռոչի էպիգաստրալ շրջանում: Հենց այդ պատճառով էլ ենթաստամոքսային գեղձի բորբոքումով հիվանդներին հաճախ սխալմամբ բուժում են որպես գաստրիտ: Թիկունքին և կրծքավանդակին տարածվող ցավերն առաջացնում են ստենոկարդիայի նոպայի պատկեր, իսկ աջ զստափոս տարածվող ցավը կույրաղիքի բորբոքում է հիշեցնում... Այդ իսկ պատճառով ճիշտ ախտորոշման համար անհրաժեշտ է անցկացնել մի շարք կլինիկական հետազոտություններ. արյան ընդհանուր կլինիկական հետազոտություն (լեյկոցիտների բարձր մակարդակը վկայում է բորբոքման մասին), Õ¡Ö€ÕµÕ¡Õ¶ Õ¯Õ¥Õ¶Õ½Õ¡Ö"Õ«Õ´Õ«Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ°Õ¥Õ¿Õ¡Õ¦Õ¸Õ¿Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶ (Õ¡Õ´Õ«Õ¬Õ¡Õ¦Õ¡ÕµÕ« Ö‡ Õ¥Õ¶Õ©Õ¡Õ½Õ¿Õ¡Õ´Õ¸Ö"Õ½Õ¡ÕµÕ«Õ¶ Õ£Õ¥Õ²Õ±Õ« Õ¡ÕµÕ¬ Ö†Õ¥Ö€Õ´Õ¥Õ¶Õ¿Õ¶Õ¥Ö€Õ« Õ¡Õ¼Õ¯Õ¡ÕµÕ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¨ Õ¯Õ°Õ¡Õ½Õ¿Õ¡Õ¿Õ« ÕºÕ¡Õ¶Õ¯Ö€Õ¥Õ¡Õ¿Õ«Õ¿Õ¨), Õ´Õ¥Õ¦Õ« Õ°Õ¥Õ¿Õ¡Õ¦Õ¸Õ¿Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶ (Õ¡ÕµÕ½Õ¿Õ¥Õ² Õ¶Õ¸Ö'ÕµÕ¶ÕºÕ¥Õ½ Õ¯Õ¡Ö€Õ¥Õ¬Õ« Õ§ Õ°Õ¡ÕµÕ¿Õ¶Õ¡Õ¢Õ¥Ö€Õ¥Õ¬ Õ¡Õ´Õ«Õ¬Õ¡Õ¦Õ¡), կղանքի հետազոտություն (ճարպի բարձր քանակը, չյուրացված օսլայի և սպիտակուցների առկայությունը վկայում է քրոնիկական պանկրեատիտի մասին), որովայնի խոռոչի ՈւՁՀ (անհրաժեշտ է ենթաստամոքսային գեղձի, լեղապարկի անցուղիների գնահատականի համար, կիստաների և նորագոյացումների առկայությունը պարզելու նպատակով): Ըստ ցուցումների, նշանակվում են ֆիբրոգաստրոդուոդենոսկոպիա, ռենտգեն-հետազոտություններ, ենթաստամոքսային գեղձի սեկրետորային գործառույթի հետազոտություններ: Սովն ու ցուրտը Ահա այս երկու սկղբունքներն են` պանկրեատիտի նոպայի առաջին օգնություն անցկացնելու: Ոչ մի դեպքում չի կարելի դնել ցավոտ հատվածին տաքություն, քանի որ բորբոքային գործընթացը կարող է արագանալ: Անհրաժեշտ է սառույցի պարկ: Սուր պանկրեատիտի դեպքում հիվանդին պարտադիր տեղափոխում են հիվանդանոց: Բուժումը սկսում են անկողնային օրակարգից, քանի որ բորբոքված ենթաստամոքսային գեղձին անհրաժեշտ է հանգիստ: Բուժման առաջին երկու օրը հիվանդը պետք է ընթանրապես չսնվի, սակայն հեղուկները սահմանափակել պետք չէ: Խորհուրդ են տրվում գազազրկված և գոլ վիճակում հանքային ջրեր: Առաջին սնունդը պետք է լինի գոլ, տրորված և չառաջացնի ստամոքսային հեղուկի արտադրություն: Խորհուրդ են տրվում շիլաներ, արգանակներ, տրորված բանջարեղեն, եփված ոչ ճարպոտ հավի կամ ճագարի միս, դիետիկ կաթնաշոռ: Նշանակվում են ենթաստամոքսային գեղձի աշխատանքը դանդաղացնող դեղեր, գլյուկոկորտիկոստերոիդներ և հակամանրէային պատրաստուկներ: Վիրաբուժական բուժումն անհրաժեշտ է միայն ոչ արդյունավետ դեղորայքային բուժման կամ օրգանի արագնթաց քայքայման դեպքերում: ÕˆÕ¹ Õ´Õ« Õ³Õ¡Ö€Õº Բուժման կարևորագույն պայմանն է սննդակարգը, որը հարկ է պահպանել նույնիսկ հիվանդանոցից դուրս գրվելուց հետո` երկար ժամանակ: Սննդակարգի առանձնահատկությունն է ճարպային սննդի և ենթաստամոքսային գեղձի արտադրությունը դանդաղացնող սննդի բացակայությունը: Խնդիրը նրանում է, որ օրգանիզմում ճարպերը յուրացվում են միայն ենթաստամոքսային գեղձի ֆերմենտների օգնությամբ: Քրոնիկական պանկրեատիտի ժամանակ արգելված են բոլոր հյութաբեր կերակրատեսակները` թանձր արգանակները, մսի և ձկան ճարպոտ տեսակները, տապակած և ապխտած կերակրատեսակները, պահածոները, երծիկը, կծուն ու թթուն, թարմ հացը, պաղպաղակը, սառը և գազավորված ըմպելիքները, սուրճն ու շոկոլադը: Հիվանդը պետք է ուտի օրական 5-6 անգամ` քիչ քանակությամբ սնունդ ընդունելով: Խորհուրդ է տրվում օգտագործել ոչ քաղցր թեյ և գազազրկված հանքային ջուր: Հարկ է զգուշանալ թարմ մրգերից և բանջարեղենից, ինչպես նաև թարմ հյութերից: Անհրաժեշտ է նաև հավելել սննդակարգը A, C, B1, B2, B12, PP, K վիտամիններով և ֆոլաթթվով: http://armeniamedicalcenter.am/