
55 views
Ցանկացած դեպքում, երբ կա երեխաների մեծ խումբ, գործ ունենք մանրէների հետ: Նույնիսկ ամենաբարձրակարգ և մաքուր մանկապարտեզներում երեխաները սովորություն ունեն բերանը տանել կեղտոտ ձեռքերն ու խաղալիքները: Իսկ հետո տրորում են աչքերը՝ այդպիսով ձեռք բերելով «մանկապարտեզային» հիվանդություններ, ինչպիսիք են՝ Õ°Õ¡Ö€Õ¢Õ¸Ö'ÕÕ¨ գաստրոէնտերիտը (ստամքոսի հարբուխ), որն առաջանում է տարատեսակ վիրուսներից ու բակտերիաներից ձեռքերի, ոտքերի և բերանի խոռոչի տարբեր հիվանդություններ, որոնք բնորոշ են հատկապես մինչև 5 տարեկան երեխաներին: Ախտանշաններն են՝ ջերմություն, ցան, բերանի խոց: Բայց արդյո՞ք միկրոբների առկայությունը բավարար պատճառ է երեխաներին մանկապարտեզ չուղարկելու և տնային ոչ ավելի լավ հիգիենիկ պայմաններում պահելու համար: Իհարկե ո՛չ, հորդորում են մանկաբույժները: Մանկապարտեզ այցելող երեխաներն ավելի շա՞տ են հիվանդանում, քան չայցելողները: Առաջին հայացքից կարող է այդպես թվալ, բայց երեխաների մեծ մասն այսպես թե այնպես ձեռք է բերում տարածված միկրոբները: Ուսումնասիրությունների համաձայն՝ մինչև 3 տարեկան երեխաները մանկապարտեզում ավելի շատ են հիվանդանում, քան տանը: Փորձը ցույց է տալիս, որ այն երեխաները, ովքեր փոքր տարիքում չեն այցելել մանկապարտեզ, ավելի հաճախ են հիվանդանում դպրոցում: Արդյո՞ք միկրոբները ուժեղացնում են երեխայի դիմադրողականությունը: Տեսականորեն այո: Երբ երեխայի օրգանիզմը վարակվում է վիրուսով, նրա իմունային համակարգը սկսում է դրսևորել իրեն՝ հաջորդ անգամ ավելի լավ պայքարելու համար:: Այն մշակում է հակամարմիններ վիրուսում առկա որոշակի բակտերիաների դեմ պայքարելու համար: Ցավոք, յուրաքանչյուր վիրուս ունի հարյուրավոր տեսակի բակտերիաներ: Այդ պատճառով մի վիրուսով վարակվելը որևէ կերպ չի ապահովագրում երեխային մեկ այլ վիրուսով վարակվելուց: Ô»ÕžÕ¶Õ¹ Õ¯Õ¡Ö€Õ¸Õ² Õ¥Õ¶ Õ¡Õ¶Õ¥Õ¬ Õ®Õ¶Õ¸Õ²Õ¶Õ¥Ö€Õ¨, Õ¸Ö€ÕºÕ¥Õ½Õ¦Õ« Õ¥Ö€Õ¥ÕÕ¡Õ¶Õ¥Ö€Õ¨ Õ¹Õ°Õ«Õ¾Õ¡Õ¶Õ¤Õ¡Õ¶Õ¡Õ¶: Ամենաառաջին բանը, որ որ պետք է անել երեխաներին վիրուսներից պաշտպանելու համար՝ ձեռքերը լվանալն է: Հորդորեք երեխաներին լվանալ ձեռքերը հատկապես ուտելուց առաջ, լոգարանից օգտվելուց հետո կամ ցանկացած հասարակական վայրում գտնվելուց հետո: Կարևոր նշանակություն ունեն նաև պատվաստումները: Դրանք չեն կարող կանխարգելել տարածված վիրուսները, բայց կարող են պաշտպանել օրգանիզմը լուրջ հիվանդություններից: Õ†ÕµÕ¸Ö'Õ©Õ¨` doctors.am