
135 views
Քանի որ մեզանից շատերն օրվա մեծ մասն անցկացնում են համակարգչի դիմաց կամ սմարտֆոնի էկրանին նայելով, ապա զարմանալի չէ, որ կարող է առաջանալ պարանոցի քրոնիկ ցավ: Պարանոցի ցավը սովորաբար առաջանում է մկանների թուլանալու կամ այն սխալ դիրքով պահելու հետևանքով: Մկանների ձգումը կարող է մեղմել ցավը Պարանոցի ցավից խուսափելու համար անհրաժեշտ է համակարգչի էկրանը դնել աչքերին հավասար բարձրության վրա՝ ուղիղ նստելու և գլուխը չկախելու համար: Եթե նստած եք մեքենայի ղեկին կամ շարունակ նայում եք սմարթֆոնին, ապա աշխատեք հաճախ ընդմիջումներ անել ր խուսափեք պարանոցը երկար ժամանակ թեք պահելուց: Պարանոցի ցավը թեթևացնելուն կօգնեն ճիշտ կատարված մկանների ձգումները: Ահա ձգումների մի քանի օրինակներ, որոնք կարող եք կատարել գրասեղանի մոտ կամ ղեկին նստած. Ուսերը պտտացրեք հետ և իջեցրեք ներքև՝ գործողությունը կրկնելով 10 անգամ Ուսի թիակները փորձեք մոտեցնել իրար՝ գործողությունը կրկնելով 10 անգամ ÔµÕ©Õ¥ Õ´Õ¥Ö"Õ¥Õ¶Õ¡ÕµÕ« Õ´Õ¥Õ» Õ¥Ö", Õ¡ÕºÕ¡ Õ£Õ¬Õ¸Ö'ÕÕ¨ Õ°Õ¥Õ¿ Õ°Ö€Õ¥Ö" Ö‡ Õ¡ÕµÕ¤ÕºÕ¥Õ½ ÕºÕ¡Õ°Õ¥Ö" 30 Õ¾Õ¡ÕµÖ€Õ¯ÕµÕ¡Õ¶ Ականջը մոտեցրեք ուսին՝ գործողությունը կատարեք 2 կողմում՝ կրկնելով 10 անգամ Հոգ տարե՛ք ձեր մասին նաև քնելիս Պարանոցի հատվածում առաջացած ցավերի պարագայում պետք է ուշադրություն դարձնել նաև քնի դիրքերին: Խորհուրդ է տրվում քնել միայն մեջքի կամ կողքի վրա, բայց ոչ երբեք որովայնի վրա: Ստամոքսի վրա քնելիս մի քանի ժամ անց հնարավոր է, որ ստիպված տեղաշարժոենք գլուխը թմրածությունից խուսափելու համար: Այս դիրքով քնելը ազդում է նաև մեջքի վրա, քանի որ գոտկատեղը սեղմվում է մահճակալին ու ճնշում ամբողջ մեջքը: Պարանոցի հատվածում առաջացած այլ ցավերի դեպքում կիրառեք հետևյալ քայլերը. Տաքացրեք կամ սառը թրջոցներ դրեք ցավացող հատվածում: 48-72 ժամվա ընթացքում օգտագործեք սառույց, իսկ դրանից հետո տաքացրեք: Տաքացնել կարող եք տաք լոգանքներով, թրջոցներով: Զգույշ եղեք սառը կամ տաք թրջոցը պարանոցին չքնել՝ վնասվածքներից խուսափելու համար: Օգտագործեք այնպիսի ցավազրկողներ, ինչպիսիք են իբուպրոֆենը կամ ացետամինոֆենը: Շատ շարժվեք, բայց խուսափեք կտրուկ շարժումներից: Այսպես զգալիորեն կնվազի բորբոքվածությունը, և կմեղմանան ցավերը: Ֆիզիկական դանդաղ վարժություններ կատարեք: Դրանք կօգնեն զգուշորեն ձգել պարանոցի մկանները: Աշխատեք քնել հատուկ ներքնակի վրա՝ առանց բարձի կամ հենց պարանոցի համար նախատասված բարձով: Օգտագործեք պարանոցի համար նախատեսված հատուկ փափուկ օձիք, որը կօգնի վերացնել անհարմարության զգացումը: Եթե պարանոցի ցավը ամեն դեպքում չի անցնում, պետք է դիմել բժշկին: Նյութի աղբյուրը՝ այստեղ