
69 views
Երեխայի լույս աշխարհ գալն առանձնահատուկ իրադարձություն է, որին հարկ է պատրաստվել ո՛չ միայն հոգեբանորեն… Ô±Õ¶ÕºÕ¡ÕµÕ´Õ¡Õ¶ Õ¡Õ¶Õ°Ö€Õ¡ÕªÕ¥Õ·Õ¿ Õ§ Õ´Õ«Õ¶Õ¹Ö‡ Õ®Õ¶Õ¶Õ¤Õ¡Õ¢Õ¥Ö€Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¨ ÕºÕ¡Õ¿Ö€Õ¡Õ½Õ¿Õ¾Õ¥Õ¬, Õ°Õ¡Õ¾Õ¡Ö"Õ¥Õ¬ Õ¡Õ¶Õ°Ö€Õ¡ÕªÕ¥Õ·Õ¿ Õ«Ö€Õ¥Ö€Õ¸Õ¾, ÕºÕ¡Ö€Õ¡Õ£Õ¡Õ¶Õ¥Ö€Õ¸Õ¾ ÕºÕ¡ÕµÕ¸Ö'Õ½Õ¡Õ¯Õ¶Õ¥Ö€ Õ´Õ¸Ö€ Ö‡ Õ´Õ¡Õ¶Õ¯Õ¡Õ¶ Õ°Õ¡Õ´Õ¡Ö€: Պատրաստվել պետք է սկսել հղիության 31-32 շաբաթականից: Մի փոքր վաղ սկսելու պատճառն այն է, որ նախապես, մեծ ճշգրտությամբ դժվար է կանխատեսել հնարավոր անակնկալները՝ կապված ծննդաբերության ժամկետի հետ: Քանի որ երբեմն՝ տարբեր պատճառներով, այդ ժամկետներում կարող է վաղաժամ ծննդաբերություն լինել: Վաղաժամ ծննդաբերություն համարվում է երեխայի ծնունդը հղիության 22 -37 շաբաթների ընթացքում: Õ€Õ²Õ«Õ¶ Õ«Õ¶Õ¹ÕºÕ¥ÕžÕ½ Õ§ Õ¿Õ¥Õ²Õ¥Õ¯Õ¡Õ¶Õ¸Ö'Õ´, Õ©Õ¥ Õ«ÕžÕ¶Õ¹ ÕºÕ¡Ö€Õ¡Õ£Õ¡Õ¶Õ¥Ö€ Õ¥Õ¶ Õ¡Õ¶Õ°Ö€Õ¡ÕªÕ¥Õ·Õ¿ Õ®Õ¶Õ¶Õ¤Õ¡Õ¿Õ¸Ö'Õ¶ Õ£Õ¶Õ¡Õ¬Õ«Õ½: Հղին նախապես ծանոթանում է տվյալ ծննդատանն ընդունված անհրաժեշտ պարագաների ցանկին: Յուրաքանչյուր ծննդատան ցուցակ կարող է տարբեր լինել, քանի որ ծննդատները երբեմն որոշակի պարագաներ իրենք են հատկացնում հղիներին: Բայց, հավանաբար, ցուցակներն միմյանցից այնքան էլ չեն տարբերվում: Ո՞րն է անհրաժեշտ պարագաների հիմնական ցանկը: Նախ, սկսենք պայուսակներից: Նախկինում հղիները վերցնում էին սպորտային պայուսակ, ճամպրուկ, բայց ավելի ընդունելի են պոլիէթիլենային թափանցիկ, լավ փակվող պայուսակները, որովհետև դրանք ավելի հեշտ են մաքրվում: Իսկ սպորտային պայուսակը կամ ճամպրուկը հիմնականում շատ անգամներ օգտագործված են լինում, ճամփորդությունների ժամանակ երկրե-երկիր անցած, իրենց «պատմությամբ», և դժվար է դրանք անհրաժեշտ մաքրության վիճակի բերել, ինչը կարող է վարակի տարածման աղբյուր լինել: Պայուսակները ցանկալի է դնել տան երևացող տեղում՝ աչքի առաջ, որպեսզի հեշտ լինի քիչ-քիչ անհրաժեշտ իրերն ավելացնել այնտեղ և պետք եղած ժամանակ խուճապի չմատնվել: Անհրաժեշտ իրերը պետք է տեղավորել՝ առանձնացնելով պարագաներ մայրիկի, երեխայի և դուրս գրման համար: Մայրիկը պետք է պատրաստի նաև անհրաժեշտ փաստաթղթեր, որոնք պետք է դրվեն առանձին թղթապանակի մեջ: Փաստաթղթերի մեջ կարևոր են անձնագիրը, սոցիալական քարտը, փոխանակման քարտը, ուղեգիրը (եթե այն կա` կանանց կոնսուկտացիայից, կամ որևէ բուժհաստատությունից), առկա հետազոտությունների տվյալները, էպիկրիզները, նեղ մասնագետների եզրակացությունները, որոնք կօգնեն մանկաբարձին՝ կնոջ առողջական վիճակը ճիշտ գնահատելու համար: Անհրաժեշտ է ունենալ ամուսնության վկայականը՝ երեխայի գրանցումն իրականացնելու համար: Կան ծննդատներ, որտեղ ծննդյան վկայականը ծնողները ստանում են ծննդատնից՝ ԶԱԳՍ-ի աշխատակցի կողմից: ÕˆÖ€Õ¸ÕžÕ¶Ö" Õ¥Õ¶ Õ¯Õ¶Õ¸Õ»Õ¶ Õ¡Õ¶Õ°Ö€Õ¡ÕªÕ¥Õ·Õ¿ ÕºÕ¡Ö€Õ¡Õ£Õ¡Õ¶Õ¥Ö€Õ¨: Մայրիկի պարագաներով պայուսակները կարելի է բաժանել երկու մասի՝ նախածննդաբերական և ծննդաբերական: Նախածննդաբերական պայուսակում պետք է լինեն ծնարանում անհրաժեշտ իրերը՝անկողնային սպիտակեղեն, գիշերանոց, խալաթ, կիսագուլպաներ, հեշտ լվացվող, ռեզինից կամ պլաստիկից հողաթափեր, տակդիրներ, երեխայի համար 1-2 փամփերս: Մոր համար անհրաժեշտ է նաև շշով ջուր, հեռախոս, որը հիմնականում անջատված է պահվում, բայց կարող է նաև հրատապ պետք լինել՝ հարազատների հետ կապվելու համար: Ô»ÕžÕ¶Õ¹ Õ¥Õ¶ Õ¶Õ¥Ö€Õ¡Õ¼Õ¸Ö'Õ´ Õ°Õ¥Õ¿Õ®Õ¶Õ¶Õ¤Õ¡Õ¢Õ¥Ö€Õ¡Õ¯Õ¡Õ¶ ÕºÕ¡ÕµÕ¸Ö'Õ½Õ¡Õ¯Õ¶Õ¥Ö€Õ¨: Մայրիկի և բալիկի հետծննդաբերական պայուսակները պետք են, երբ կինը տեղափոխվում է հետծննդաբերական բաժին. դրանք հարազատները կարող են բերել այն ժամանակ, երբ կինն արդեն հիվանդասենյակում է: Այդ պարագաների ներառում են՝ 20-30 հետծննդյան բամբակյա տակդիրներ, հետծննդյան ներքնազգեստ՝ բամբակյա, հարմարավետ, հեշտ կոճկվող, կարելի է ունենալ միանգամյա օգտագործման վարտիքներ, կերակրման համար հեշտ բացվող կրծկալներ, հատուկ տակդիրներ՝ պտուկը պաշտպանելու համար: Երբեմն, որոշ պատճառներով, մայրը չի կերակրում երեխային (երեխայի խորը անհասություն և այլն) կամ մոր կաթը շատ է լինում: Նման դեպքերում, որպեսզի կաթը չկուտակվի, այն դատարկվում է: Դրա համար անհրաժեշտ է կթիչ: Կարելի է ունենալ նաև հատուկ քսուքներ` կրծքի խնամքի համար, որովհետև առաջին օրերին հաճախ առաջանում են պտուկների ճաքեր: Նման քսուքները չունեն հոտ, համ, անվտանգ են մանկան համար և օժտված են փափկացնող, բուժիչ հատկություններով: Անհրաժեշտ է ունենալ հարմարավետ երկու գիշերանոց, խալաթ, ատամի մածուկ, խոզանակ, մարմնի, ձեռքի օճառներ, 2-3 սրբիչ (դեմքի, լոգանքի և այլն): Անհրաժեշտ են նաև թաց անձեռոցիկներ: Եթե կնոջ մոտ առկա են երակների լայնացում, արյան մակարդելիության խնդիրներ՝ անհրաժեշտ են նաև կոմպրեսիոն գուլպաներ: Երեխայի համար պետք է ունենալ հիգիենայի պարագաներ՝ թաց անձեռոցիկներ, տակդիրներ, մաշկի քսուքներ, օճառ, ծծակ, կաթի շիշ, մանկական կաթնային խառնուրդ (եթե կրծքի կաթը չի բավականացնում), եթե մանկաբույժի խորհրդով նշանակվում է մանկական սնունդ: Անհրաժեշտ են նաև երկուական շապիկ և տոտիկ, փամփերսներ, բամբակյա տակաշոր՝ կերակրելիս երեխային վրան դնելու համար, գլխարկ՝ ըստ սեզոնի: Ամբողջ հագուստը պետք է լինի հիգիենիկ, բամբակյա, մաքուր լվացված: Դուրսգրման պայուսակը կարելի է ծննդատուն բերել վերջին օրը: Այդ իրերի ցանկում են՝ դուրսգրման հագուստներ մայրիկի, երեխայի համար, դիմահարդարման պարագաներ և այլն: Ô»ÕžÕ¶Õ¹ ÕºÕ¡Õ¿Ö€Õ¡Õ½Õ¿Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶ Õ§ ÕºÕ¥Õ¿Ö" Õ¿Õ¡Õ¶Õ¨: Տանը երեխան պետք է ունենա իր անկյունը: Այդ անկյունը պետք է օդափոխվի, հաճախակի կատարվի հատակի խոնավ մաքրում: ÔµÖ€Õ¥ÕÕ¡ÕµÕ« Õ¡Õ¶Õ¯Õ¸Õ²Õ«Õ¶Õ¨ ÕºÕ¥Õ¿Ö" Õ§ Õ·Õ¡Õ¿ Õ¢Õ¡Ö€Õ±Õ¥Ö€ Õ¹ÕºÕ¡Ö€Õ¸Ö'Õ¶Õ¡Õ¯Õ«, Õ¸Ö€Õ¸Õ¶Ö" ÖƒÕ¸Õ·Õ« Õ¥Õ¶ Õ°Õ¡Õ¾Õ¡Ö"Õ¸Ö'Õ´: Ô±Õ¶Õ¯Õ¸Õ²Õ«Õ¶Õ¶ Õ¡Õ´Õ¥Õ¶ Ö…Ö€ ÕºÕ¥Õ¿Ö" Õ§ ÖƒÕ¸ÕÕ¥Õ¬, Õ¬Õ¾Õ¡Õ¶Õ¡Õ¬, Õ¡Ö€Õ¤Õ¸Ö'Õ¯Õ¥Õ¬: Ի՞նչ մոտեցում է ցուցաբերվում ծննդատանը, եթե կինն իր հետ չունի բոլոր անհրաժեշտ պարագաները: Եթե կինը ծննդատուն է ընդունվում անպատրաստ վիճակում, անհրաժեշտ պարագաները տրամադրում է ծննդատունը՝ սպիտակեղեն, փամփերսներ, տակդիրներ, գիշերանոց և այլն: Բայց ներկայում մայրերը հիմնականում իրենց ընտրությամբ են ցանկանում ունենալ իրենց և երեխային անհրաժեշտ հագուստն ու պարագաները: Նրանց համար հաճելի գործընթաց է նախապես այդ ամենը գնելը և պատրաստելը: morevmankan.am