
47 views
Ô²Õ¡Õ²Õ¶Õ«Ö"Õ¨ Ö‡Õ½ ÕÕ«Õ½Õ¿ Õ¾Õ¿Õ¡Õ¶Õ£Õ¡Õ¾Õ¸Ö€ Õ¿Õ¥Õ² Õ§ ÖƒÕ¸Ö"Ö€Õ«Õ¯Õ« Õ°Õ¡Õ´Õ¡Ö€: ÕˆÖ'Õ·Õ¡Õ¤Õ«Ö€ Õ¥Õ²Õ¥Ö" Õ½Õ¿Õ¸Ö€Ö‡ Õ¶Õ·Õ¾Õ¡Õ® Õ¡Õ¼Õ¡Ö€Õ¯Õ¡Õ¶Õ¥Ö€Õ« Õ¶Õ¯Õ¡Õ¿Õ´Õ¡Õ´Õ¢: Ծորակից հոսում է ՇԱՏ ՏԱՔ ՋՈՒՐ: Փոքր երեխային բաղնիքում երբեք մենակ մի թողեք, հատկապես երբ ծորակից կարող է կամ հոսում է տաք ջուր: Հնարավորության դեպքում տաք ջուրը կարգավորեք այնպես, որ ծորակից հոսի ոչ ավելի, քան 45-55 աստիճան C-ի ջուր: Սկզբում միշտ բացեք սառը ջրի ծորակը: Ջրով լիքը լոգարանը նույնպես վտանգավոր է, քանի որ փոքրիկը կարող է խեղդվել դրանում: ԲԱՂՆԻՔԻ ՀԱՏԱԿԸ սալիկ է, որի վրա հեշտ է ընկնելը: ԴԵՂՈՐԱՅՔԸ, ԼՎԱՑՈՂ ԵՎ ՄԱՐՄՆԻ ԽՆԱՄՔԻ ՄԻՋՈՑՆԵՐԸ (շամպուն, օծանելիք և այլն) պետք է անհասանելի լինել փոքրիկի համար: Ô²Õ¡Õ²Õ¶Õ«Ö"Õ¨ Ö‡Õ½ ÕÕ«Õ½Õ¿ Õ¾Õ¿Õ¡Õ¶Õ£Õ¡Õ¾Õ¸Ö€ Õ¿Õ¥Õ² Õ§ ÖƒÕ¸Ö"Ö€Õ«Õ¯Õ« Õ°Õ¡Õ´Õ¡Ö€: ÕˆÖ'Õ·Õ¡Õ¤Õ«Ö€ Õ¥Õ²Õ¥Ö" Õ½Õ¿Õ¸Ö€Ö‡ Õ¶Õ·Õ¾Õ¡Õ® Õ¡Õ¼Õ¡Ö€Õ¯Õ¡Õ¶Õ¥Ö€Õ« Õ¶Õ¯Õ¡Õ¿Õ´Õ¡Õ´Õ¢: Ծորակից հոսում է ՇԱՏ ՏԱՔ ՋՈՒՐ: Փոքր երեխային բաղնիքում երբեք մենակ մի թողեք, հատկապես երբ ծորակից կարող է կամ հոսում է տաք ջուր: Հնարավորության դեպքում տաք ջուրը կարգավորեք այնպես, որ ծորակից հոսի ոչ ավելի, քան 45-55 աստիճան C-ի ջուր: Սկզբում միշտ բացեք սառը ջրի ծորակը: Ջրով լիքը լոգարանը նույնպես վտանգավոր է, քանի որ փոքրիկը կարող է խեղդվել դրանում: ԲԱՂՆԻՔԻ ՀԱՏԱԿԸ սալիկ է, որի վրա հեշտ է ընկնելը: ԴԵՂՈՐԱՅՔԸ, ԼՎԱՑՈՂ ԵՎ ՄԱՐՄՆԻ ԽՆԱՄՔԻ ՄԻՋՈՑՆԵՐԸ (շամպուն, օծանելիք և այլն) պետք է անհասանելի լինել փոքրիկի համար: Օգտագործեք միայն կողպվող կամ անհասանելի տեղում դրված դեղարկղիկ: Դեղորայքը պահարանից հանելուց հետո մի թողեք մատչելի տեղում: Երեխայի դեղ խմեցնելիս երբեք մի հավատացրեք, որ դա կոնֆետ է: ԿՏՐՈՂ, ԾԱԿՈՂ ԱՌԱՐԿԱՆԵՐԸ ( սափրիչ, մկրատ) մի թողեք լվացարանի վրա: Միացրած ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՋՐԱՏԱՔԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ կարող են էլեկրտական հարվածի կամ այրվածքի պատճառ դառնալ: Ոչ մի դեպքում փոքրիկին մի թողեք մտնել բաղնիք, եթե այնտեղ միացած էլեկտատաքացուցիչ կա: Երբեք փոքրիկին մի ուղարկեք ստուգելու` ջուրը տաքացել է, թե ոչ: ՎԱՐՍԱՀԱՐԴԱՐԻՉԸ կամ ուրիշ ԷԼԵԿՐԱԿԱՆ ՍԱՐՔԵՐ միացրած վիճակում պետք է առնվազն մեկ մետր հեռու լինեն լոգարանից` էլեկտրական հարվածից խուսափելու համար: Օգտագործելուց հետո այդ սարքերը դրեք բարձր պահարանի մեջ: ԲԱՂՆԻՔԻ ԴՈՒՌԸ կարող է փակվել և փոքրիկը կմնա ներսում: Խուսափեք բաղնիքի և զուգարանի դռների ավտոմատ փակվող կողպեքներից: Բանալիով փակվող կամ այլ կողպեքները տեղադրեք այնպիսի բարձրության վրա, որ երեխայի ձեռքը չհասնի: Փոքրիկը կարող է միացնել ԼՎԱՑՔԻ ՄԵՔԵՆԱՆ: Աշխատող մեքենան մի թողեք առանց հսկողության: Թույլ մի տվեք, որ փոքրիկը մենակ մտնի ԶՈՒԳԱՐԱՆ: Նյութը վերցված է Հայաստանի Հաշմանդամների «ՓՅՈՒՆԻԿ» միության կողմից հրատարակված «ՁԵԶ`ԾՆՈՂՆԵՐ և ՔԵԶ` ՓՈՔՐԻԿ» գքույկից: