
97 views
Այս մասին հաղորդում է tert.am -ը: Որպեսզի կարողանաք մեկընդմիշտ ազատվել կոշիկների տհաճ հոտից, հարկավոր է պայքարել ոչ միայն հետևանքի, այլ նաև նրա առաջացման պատճառի դեմ: Երբեմն պատահում է այնպես, որ կոշիկի ներքին մակերեսը մեծ արագությամբ ներծծում է քրտինքն ու այն պահում է այնտեղ: vajnoe.com-ը ներկայացրել է մի քանի բավականին պարզ միջոցներ, որոնք կօգնեն ազատվել կոշիկների տհաճ հոտից: 1. Կերակրի սոդա Բացի իր մաքրող հատկություններից, կերակրի սոդան համարվում է նաև հիանալի ադսորբենտ, ինչի շնորհիվ էլ կերակրի սոդան կլանում է հոտն ու խոնավությունը։ Հարկավոր է ընդամենը յուրաքանչյուր կոշիկի մեջ լցնել 1ճ/գ կերակրի սոդա(ներդիրի վրա) ու թողնել այդպես ամբողջ գիշեր: Առավոտյան արդեն կոշիկի տհաճ հոտը անհետացած կլինի: 2. Տալկ Ô¿Ö€Õ¸Ö'Õ¶Õ¯Õ¸Õ¾ Õ¯Õ¸Õ·Õ«Õ¯Õ¶Õ¥Ö€ Տալկն ազդում է սոդայի նման: Այն իր մեջ է կլանում խոնավությունը և նման կերպ կլանում ու չեզոքացնում է վատ հոտը: Կարող եք նրա առավելությունները տարբեր կերպ օգտագործել:Կարող եք այն սոդայի նման լցնել կոշիկի մեջ, թողնել ամբողջ գիշեր ու առավոտյան այն կոշիկի միջից մաքրել կամ կարող եք լցնել ոտնաթաթերի վրա, որով նաև կկանխեք քրտնարտադրությունը: 3. Ազատվել բակտերիաներից Õ†Õ¡Ö€Õ¤Õ¸Õ½Õ¨ Õ¢Õ¡Õ¯Õ¿Õ¥Ö€Õ«Õ¡Õ¶Õ¥Ö€Õ« Õ¤Õ¥Õ´ Եվս մեկ արդյունավետ միջոց է հանդիսանում լավանդայով կամ եղեսպակով կոշիկի տհաճ հոտից ազատվելու մեթոդը, քանի որ այդ 2 բույսերն էլ հիանալի չեզոքացնում են տհաճ հոտը: Հարկավոր է ընդամենը մի քանի տերև եղեսպակ կամ մի քանի ճյուղ նարդոս դնել կոշիկներից յուրաքանչյուրի մեջ ու դնել դրանք դրսում, որպեսզի նրանք կարողանան բնական ճանապարհով օդափոխվել(դա կօգնի ազատվել բակտերիաներից): Հաջորդ առավոտյան արդեն ձեր կոշիկները հիանալի վիճակում կլինեն ու դուք կկարողանաք ամբողջ օրը քայլել առանց դիսկոմֆորտի: 4. Õ†Õ¡Ö€Õ«Õ¶Õ», Õ¯Õ«Õ¿Ö€Õ¸Õ¶ Õ¯Õ¡Õ´ Õ©Õ¸Ö'Ö€Õ«Õ¶Õ» Ô¿Õ«Õ¿Ö€Õ¸Õ¶Õ¨ ÕºÕ¡ÕµÖ"Õ¡Ö€Õ¸Ö'Õ´ Õ§ Õ°Õ¸Õ¿Õ« Õ¤Õ¥Õ´ Դեն մի նետեք ցիտրուսային մրգերի կեղևները , քանի որ դրանք հիանալի օգնում են պայքարել կոշիկների վատ հոտ դեմ: Ինչպես նախորդ միջոցի դեպքում հարկավոր է կեղևը գիշերը դնել կոշիկների մեջ ու առավոտյան դրանք արդեն աչքի չեն ընկնի տհաճ հոտով: 5. Թեյի ծառի եթերայուղ Ô²Õ¶Õ¡Õ¯Õ¡Õ¶ ÕµÕ¸Ö'Õ²Õ¨ Õ¨Õ¶Õ¤Õ¤Õ¥Õ´ Õ°Õ¸Õ¿Õ« Մի շարք բնական յուղերի շարքում ախտահանիչ հատկություններով աչքի է ընկնում թեյի ծառի յուղը: Այն կարող եք ձեռք բերել ինչպես դեղատներում, այնպես էլ կոսմետիկայի խանութներում: Այն կարող է ծառայել ոչ միայն որպես կոշիկները հոտազերծող միջոց, այլ նաև որպես ձեռքերի համար ախտահանիչ միջոց: Հարկավոր է ընդամենը կոշիկի ներդիր մեջ շաբաթական 2 անգամ կաթեցնել մի քանի կաթիլ յուղ: Դա ոչ միայն թույլ կտա ազատվել տհաճ հոտից, այլ նաև կօգնի չեզոքացնել նրա առաջացման պատճառները՝ բակտերիաները: 6.ÕŠÕ¡Ö€Õ¦Õ¥Õ¬ Õ¯Õ¸Õ·Õ«Õ¯Õ¶Õ¥Ö€Õ« Õ¿Õ°Õ¡Õ³ Õ°Õ¸Õ¿Õ« ÕºÕ¡Õ¿Õ³Õ¡Õ¼Õ¨ Բոլորին էլ լավ հայտնի է, որ կոշիկների տհաճ հոտն առաջանում է բացառապես այն պատճառով, որ մեր ոտքերը քրտնում են: Սակայն, երևի նկատել եք, որ կոշիկներից մեկը միշտ ավելի ուժեղ է բուրում քան մյուս զույգը: Նշանակում է ամբողջ խնդիրը ներդիրների մեջ է , նրանք ներծծում ու պահում են ավելի շատ քրտինք, քան մյուս զույգը՝ նման կերպ նպաստելով բակտերիաների բազմացմանը: Իսկ եթե նկատում եք, որ կոշիկների տհաճ հոտից շատ դժվարությամբ եք ազատվում, փորձեք հաճախակի փոխել ներդիրները: Հաշվի առեք, որ այդ խնդիրը միայն էսթետիկ բույթի չէ, երկարաժամկետ ձգձգման դեպքում այն կարող է վերածվել ոտքերին վերաբերվող առավել բարդ խնդրի: Այդ պատճառով ճիշտ հիգիենային հետևելը շատ կարևոր է: 7. Ô»Õ¶Õ¹ÕºÕ¥Õ½ Õ¡ÕºÕ¡Õ°Õ¸Õ¾Õ¥Õ¬ Õ¸Õ¿Ö"Õ¥Ö€Õ«Õ¶ Õ³Õ«Õ·Õ¿ Õ°Õ«Õ£Õ«Õ¥Õ¶Õ¡ ÕˆÕ¿Ö"Õ¥Ö€Õ¶ Õ¸Ö' Õ¯Õ¸Õ·Õ«Õ¯Õ¶Õ¥Ö€Õ¨ Նախ աշխատեք ամբողջ օրը չքայլել փակ կոշիկներով, քանի որ դա վնասակար է ոտքերի առողջության համար ու կարող է դառնալ ոտքերի տհաճ հոտի առաջացման պատճառ: Տանը անպայման հանեք կոշիկները, որպեսզի այն օդափոխվի: Խնդիրը կոշիկի ներդիրի նյութի մեջ չէ, քանի որ բոլորն էլ ցանկացած դեպքում ներծծում են քրտինքը։ Հարկավոր է պարզապես ճիշտ խնամել կոշիկներն ու կանոնավոր կերպով դրանք մաքրել: Կոշիկների արտաքին մեկերեսը մաքրելիս մի մոռացեք մաքրել նաև կոշիկի ներսի հատվածը, որի համար օգտագործեք հագուստի համար նախատեսված մաքրող միջոցի մեջ թրջված կտոր: Եթե դուք տառապում եք շատ ուժեղ քրտնարտադրությունից, ապա ուշադրություն դարձրեք տալկի վրա, որը միանշանակ կօգնի ձեզ հաղթահարել այդ խնդիրը: