65 views
Երբեմն աշխատանքային օրվա ընթացքում ուշադրությունը կենտրոնացնելն ու էներգիան պահպանելը բավական բարդ է լինում: Հոգնածությունն ու էներգիայի պակասը բացասաբար են անդրադառնում աշխատունակության վրա, մինչդեռ սուրճն օգնում է առույգանալ ու էներգիա ստանալ: Սուրճն իսկապես առույգացնում ու էներգիա է հաղորդում, սակայն կան մարդիկ, որոնց այն հակացուցված է: Նման դեպքերում էներգիան վերականգնելու և առույգանալու համար մարդիկ ստիպված են լինում պարզապես պայքարել հոգնածության դեմ կամ փնտրել այլընտրանքային տարբերակներ: Սակայն քչերը գիտեն, որ կան մի շարք արդյունավետ մեթոդներ, որոնք օգնում են առույգանալ անգամ առանց սուրճի: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանցից ամենաարդյունավետները: 1. ÕˆÖ€Ö‡Õ§ Õ©Õ¥Õ©Ö‡ Õ´Õ©Õ¥Ö€Ö" Õ¸Ö'Õ¿Õ¥Õ¬ Նման դեպքերում էներգայի հիանալի աղբյուր կարող են դառնալ մրգերն ու ընկույզները, որոնք նաև շատ օգտակար են: Մասնագետները նախազգուշացնում են, որ առույգանալու համար ոչ մի դեպքում չի կարելի շոկոլադ կամ կոնֆետներ ուտել, քանի որ արյան մեջ շաքարի մակարդակի կտրուկ բարձրացումը կարող է շատ շուտով դառնալ հոգնածության պատճառ: 2. Õ"Õ« Õ¢Õ¡ÕªÕ¡Õ¯ Õ¯Õ«Õ¿Ö€Õ¸Õ¶Õ¸Õ¾ Õ»Õ¸Ö'Ö€ ÕÕ´Õ¥Õ¬ Կիտրոնով ջուրը թարմացնող ու տոնուս հաղորդող հիանալի միջոց է: Ընդամենը մի քանի կումը կօգնի շատ արագ առույգանալ և վերադառնալ աշխատանքին: Բացի այդ, այս ըմպելիքը նաև դրական ազդեցություն է ունենում ինքնազգացողության ու աղեստամոքսային տրակտի աշխատանքի վրա: 3. Բացել պատուհանը Թարմ օդի պակասը կարող է հանգեցնել միգրենի ու հոգնածության: Սա է պատճառը, որ աշխատասենյակը հարկավոր է պարբերաբար օդափոխել: 4. ÔµÖ€Õ¡ÕªÕ·Õ¿Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶ Õ¬Õ½Õ¥Õ¬ Հաճելի երաժշտությունը բարձրացնում է տրամադրությունն ու աշխատունակությունը: Բացի այդ, այն ազատում է նյարդային լարվածությունից ու սթրեսից, ինչը նույնպես շատ կարևոր է: 5. ÕŠÕ¡Ö€Õ¦ Õ¾Õ¡Ö€ÕªÕ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¶Õ¥Ö€ Õ¡Õ¶Õ¥Õ¬ Էներգիա ստանալու և աշխատունակությունը բարձրացնելու համար կարելի է նաև մի քանի պարզ վարժություն կատարել: Սա կօգնի խթանել արյան շրջանառությունն ու թույլ կտա գլխուղեղին հանգստանալ: 6. Ô¹Õ¥Õµ ÕÕ´Õ¥Õ¬ Թեյը թարմացնում է, առույգացնում է և տոնուս է հաղորդում: Բացի այդ, այն այդքան ագրեսիվ ազդեցություն չի ունենում նյարդային համակարգի վրա, որքան սուրճը: 7. Õ"Õ¥Ö€Õ½Õ¥Õ¬ Õ¡Õ¯Õ¡Õ¶Õ»Õ¡Õ¢Õ¬Õ©Õ¡Õ¯Õ¶Õ¥Ö€Õ¨ Այս պարզ մերսումը հիանալի միջոց է հոգնածությունից ու քնկոտությունից ազատվելու համար: Նյութի աղբյուրը՝ med.tert.am