
39 views
Բոլորն էլ գիտեն, որ տարատեսակ վիտամիններն ու հանքանյութերը շատ կարևոր նշանակություն ունեն օրգանիզմի համար, քանի որ մասնակցում են կենսական նշանակություն ունեցող բոլոր գործընթացներին, սակայն քչերին է հայտնի, թե ինչ նշանակություն ունեն դրանք մարդու արտաքինի համար և ինչպես կարող է որոշակի տարրերի դեֆիցիտն անդրադառնալ արտաքինի վրա։ Մասնագետների խոսքով՝ որոշակի վիտամինների ու հանքանյութերի դեֆիցիտը կարող է խիստ բացասաբար անդրադառնալ մարդու արտաքինի վրա՝ դառնալով մազերի, մաշկի, եղունգների ու աչքերի վիճակի վատթարացման պատճառ։ Նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է իմանալ, թե որ ախտանշաններն են հուշում այս կամ այն տարրի պակասի մասին և ժամանակին միջոցներ ձեռնարկել լուրջ բարդություններից խուսափելու համար, ուստի ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այդ ախտանշաններից մի քանիսը։ Աչքերի չորություն, քոր ու այտուցվածություն Աչքերի առողջության համար շատ կարևոր նշանակություն ունեն օմեգա-3 ճարպաթթուները, որոնք կուտակվում են ցանցաթաղանթում։ Այս կարևոր տարրերի պակասը հանգեցնում է աչքերի չորության, քորի և այտուցվածության։ Նման խնդրից խուսափելու համար հարկավոր է սննդակարգում ներառել յուղոտ ձկնատեսակներ, ջրիմուռներ, հունական ընկույզ, կտավատի սերմեր, ձիթայուղ ու կտավատի յուղ։ Õ"Õ¡Õ¦Õ¥Ö€Õ« Õ¢Õ¡Ö€Õ¡Õ¯Õ¸Ö'Õ´ Õ¸Ö' ÕÕ¡Õ´Ö€Õ¡Õ®Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶ Այս տհաճ խնդրի հնարավոր պատճառներից մեկը բիոտինի՝ В խմբի վիտամիններից կարևորագույններից մեկի դեֆիցիտն է։ Ընդ որում՝ այս տարրը շատ կարևոր է ոչ միայն մազերի, այլև մաշկի ու նյարդային համակարգի համար։ Ավելին՝ այն վիտամին B5-ի և ֆոլաթթվի հետ մեկտեղ կանխում է նաև մազերի վաղաժամ ճերմակումը։ Բավարար քանակությամբ բիոտին ստանալու համար հարկավոր է սննդակարգը հարստացնել կանաչ տերևավոր բանջարեղենով, կաթնամթերքով, հավկիթով, թռչնամսով, ընկույզներով, սերմերով ու ամբողջական հացակատիկով։ Õ"Õ¡Õ¦Õ¡Õ©Õ¡ÖƒÕ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶ Մազաթափությունն ամենատհաճ խնդիրներից մեկն է, որի պատճառ կարող է դառնալ երկաթի պակասը։ Ընդ որում՝ այս դեպքում մազաթափությունից բացի կարող է նկատվել նաև մաշկի գունատություն ու վերջույթների սառնություն։ Երկաթի դեֆիցիտից ազատվելու համար հարկավոր է սննդակարգում օգտագործել մեծ քանակությամբ դդմի սերմեր, լոբազգիներ, սպանախ ու այլ տերևավոր բանջարեղեն։ Բացի այդ, շատ կարևոր է նաև բավարար քանակությամբ վիտամին С ստանալը, քանի որ այս տարրը նպաստում է երկաթի յուրացմանը։ Մազաթափությունը կարող է պայմանավորված լինել նաև ցինկի դեֆիցիտով։ Այս տարրն անհրաժեշտ է բջիջների կրկնապատկման ու սպիտակուցների կլանման համար, իսկ այս գործառույթներն ապահովում են վարսերի փարթամությունն ու առողջ փայլը։ Ցինկի դեֆիցիտի դեպքում խնդրի լուծման համար կարել է օրական մինչև 15 մգ ցինկի ցիտրատ ընդունել։ Մաշկի չորություն ու կոշտացում Մաշկի նման խնդիրները նույնպես կարող են պայմանավորված լինել ցինկի պակասով։ Օրգանիզմն իր ստացած ցինկի շուրջ հինգ տոկոսը պահում է մաշկի մեջ, ուստի դրա դեֆիցիտը հանգեցնում է վերքերի դանդաղ ապաքինման, մաշկի չորացման ու կոշտացման։ Բացի այդ, մաշկի չորության պատճառ կարող է դառնալ նաև օմեգա-3 ճարպաթթուների պակասը։ Թուլացած մաշկ ու եղունգների փխրունություն Նման տհաճ ախտանշանները հաճախ պայմանավորված են լինում ծծմբի դեֆիցիտով, իսկ այս տարրն անվանում են «գեղեցկության հանքանյութ»։ Ծծումբը պահպանում է մաշկի պրկության համար պատասխանատու կոլլագենի և մազերն ու եղունգներն ամրապնդող կերատինի արտադրությունը։ Այս տարրի դեֆիցիտից խուսափելու համար հարկավոր սննդակարգում ներառել ձվի դեղնուց, սոխ, սխտոր, խաչածաղկավոր բանջարեղեն, միս ու ձուկ։ ÔµÕ²Õ¸Ö'Õ¶Õ£Õ¶Õ¥Ö€Õ« Õ¤Õ¡Õ¶Õ¤Õ¡Õ² Õ¡Õ³, Õ¡Õ¶Õ°Õ¡Ö€Õ©Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶ Õ¸Ö' Õ½ÕºÕ«Õ¿Õ¡Õ¯ Õ¥Ö€Õ¡Õ¶Õ£ Եղունգների առողջությունն անմիջականորեն կապված է մարսողության հետ։ Ստամոքսաթթվի ցածր մակարդակի դեպքում օրգանիզմը նորմալ չի մարսում սնունդն ու չի յուրացնում կարևոր սննդարար նյութերն ինչպես հարկն է, ինչը շատ հաճախ առաջին հերթին անդրադառնում է եղունգների վրա՝ դառնալով դրանց թուլացման ու փխրունության պատճառ։ Միևնույն ժամանակ՝ ստամոքսի ցածր թթվայնությունը կարող է պայմանավորված լինել В խմբի վիտամինների ու ցինկի դեֆիցիտով, ուստի եղունգների վիճակը նույնպես կարող է կապված լինել այս տարրերի պակասի հետ։ Ավելին՝ ցինկի պակասը հանգեցնում է նաև եղունգների վրա սպիտակ բծերի առաջացման ու դանդաղեցնում է դրանց աճը, ուստի նման խնդիրների դեպքում հարկավոր է առաջին հերթին ուշադրություն դարձնել այս տարրի մակարդակին։ Մաշկի յուղոտություն ու բշտիկների առաջացում Մաշկի յուղոտությունն ու բշտիկների առաջացումը նույնպես հուշում է ցինկի դեֆիցիտի մասին։ Բացի այդ, նման տհաճ խնդիրը կարող է պայմանավորված լինել նաև վիտամին A-ի չափազանց ցածր մակարդակով։ Նյութի աղբյուրը՝ medikforum.ru