
147 views
Mashroom.am -ի աշխատակազմը այցելել է բժշկական գիտությունների թեկնածու, « Հայ Ամերիկյան առողջության կենտրոն ի» բժիշկ-ռադիոլոգ Անի Հակոբյանին, ով կպատասխանի մեզ այն կարևոր հարցին, թե ինչպես խուսափել կրծքագեղձի հիվանդություններից: -Ո՞ր դեպքերում է անհրաժեշտ դիմել մամոլոգին: -Առաջին հերթին դա կրծքագեղձի բորբոքային հիվանդություններն են՝ մաստիտները: Դրանց ախտանիշներն են՝ կրծքի կարծրացում և մեծացում, թարախային արտադրություններ պտուկներից, կրծքի հատվածում ցավեր, որոնք սովորաբար ուղորդվում են մարմնի բարձր ջերմությամբ: Խորհրդատվության պետք է գալ կրծագեղձի արտաքինում յուրաքանչյուր փոփխության դեպքում՝ եթե առաջացել են ցավեր, հայտնաբերվել են գոյացություններ, կարծրացումներ, եթե հայտնվել են արյունոտ արտադրություններ, փոխվել է պտուկներից մեկի ձևը, հայտնվել են կոշտուկներ պտուկների կամ կրծքի այլ հատվածներում: -Արդյո՞ք գոյություն ունեն ոչ այդքան վտանգավոր գոյացություններ: Արդյո՞ք պետք է հետազոտվել կարծրացումների դեպքում, եթե ցավ չկա: -Իհարկե, կան մի շարք գոյացություններ, որոնք վտանգավոր չեն, սակայն միայն այն դեպքում, երբ դրանք ստուգված են պունկցիայի, բջջային հետազոտության օգնությամբ և հայտնաբերված է, որ դրանց չափսերը չեն գերազանցում թույլատրելիի սահմանը: Այդպիսի գոյացություններից են՝ ֆիբրոադենոմաները, կաթնային ծորանների կիստաները, կրծագեղձի ադենոմաները: Այսպես թե այնպես, բոլոր այս գոյացություններն ու ախտանիշները պահանջում են հետազոտություն մամոլոգի մոտ: -Ի՞նչ հաճախականությամբ և ինչպե՞ս է պետք իրականացնել կրծքի զննում տնային պայմաններում: Ինչի՞ն է պետք ուշադրություն դարձնել: -Ամեն ինչ շատ պարզ է: Լոգանք ընդունելիս հարկավոր է ձեռքով ստուգել կրծքի շրջագծով: Ձեզնից լավ դա կարող է անել միայն բժիշկը, բայց եթե դուք դարձնեք այսպիսի զննումները սովորական, կրծքի հատվածում չնչին փոփոխության դեպքում էլ կարող եք զգալ ու նկատել: -Ո՞ր տարիքից և որքա՞ն հաճախ է պետք այցելել բժիշկ-մամոլոգի: -Այցելել պետք է մեկ անգամ երիտասարդ տարիքում, որպեսզի համոզվել, որ ամեն ինչ կարգին է: Այնուհետև անհրաժեշտությունը կառաջանա այն դեպքում, երբ կրծքի հատվածում որևէ գանգատ ունենաք: Պարբերաբար ստուգումները տարին մեկ անգամ պետք է կատարել 30 տարեկանից հետո: Նյութի աղբյուրը՝ Mashroom.am