109 views
Այս մասին հաղորդում է tert.am :Ակնագարիկը (ячмень) շատ տարածված խնդիր է երեխաների շրջանում, որը դրսևորվում է տհաճ քորով ու ցավոտ զգացողություններով: Ընդհանուր առմամբ՝ այն բավական անվնաս հիվանդություն է և անգամ չբուժելու դեպքում կանցնի մեկ շաբաթվա ընթացքում, սակայն, այնուամենայնիվ, այն պետք չէ անտեսել: Ակնագարիկը կոպի ճարպագեղձի բորբոքումն է, որի հարուցիչը, որպես կանոն, լինում է ոսկեգույն ստաֆիլակոկը: Այս հիվանդությունը կարող է ախտահարել կոպի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին հատվածը: Բացի այդ, այն կարող է ունենալ բորբոքման ինչպես մեկ, այնպես էլ մի քանի օջախ, և զարգանալ մեկ կամ երկու կոպի վրա: Հիվանդության առաջին ախտանշաններն են ցավն ու կոպի եզրի այտուցվածությունը, որից հետո ախտահարված կոպը կարմրում է և էլ ավելի է այտուցվում: 2-3 օր անց առաջանում է թարախային գլխիկ, իսկ 3-4-րդ օրն արդեն սկսում է նկատվել նաև թարախային արտադրություն: Սակայն ժամանակին բուժումը սկսելու դեպքում կարելի է խուսափել նման բարդություններից: Սովորաբար ակնագարուկն ի հայտ է գալիս անձնական հիգիենային պատշաճ կերպով չհետևելու պատճառով: Պարբերաբար օճառ չօգտագործելու հետևանքով ճարպագեղձերի ծորանները կարող են խցանվել այդ գեղձերի արտազատուկով, որն էլ հիանալի միջավայր է միկրոօրգանիզմների բազմացման համար: Որոշ դեպքերում ակնագարուկը միայն ուղեկցող հիվանդություն է առողջական մեկ այլ խնդրին, որոնց շարքին են դասվում. · մակաբուծային հիվանդությունները, · աղեստամոքսային տրակտի հիվանդությունները, · նյութափոխանակության խանգարումները (օրինակ՝ շաքարային դիաբետ), · աչքի հիվանդությունները, · քթի, կոկորդի և ականջի քրոնիկական բորբորքային հիվանդությունները, · հիպովիտամինոզները՝ հատկապես, եթե խոսքը B խմբի վիտամինների մասին է: Հարկ է հիշել, որ ակնագարիկն առաջին հերթին վկայում է իմունիտետի թուլացման մասին, ուստի պարբերաբար նման խնդիրների ի հայտ գալու դեպքում հարկավոր է անպայման խորհրդակցել բժշկի հետ, պարզել դրա առաջացման պատճառը և բուժել այն: Ô±Õ¼Õ¡Õ»Õ«Õ¶ Õ¢Õ¸Ö'ÕªÖ…Õ£Õ¶Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶ Õ¡Õ¯Õ¶Õ¡Õ£Õ¡Ö€Õ«Õ¯Õ« Õ¤Õ¥ÕºÖ"Õ¸Ö'Õ´ Եթե երեխան բավականին մեծ է և խնդրելու դեպքում կփակի աչքերը, ապա կարելի է «այրել» ախտահարված հատվածը սպիրտի կամ յոդի լուծույթի միջոցով: Հիվանդության վաղ փուլերում (մինչ թարախի առաջանալը) շատ արդյունավետ կարող է լինել տաք չոր կոմպրեսը: Այս դեպքում կարելի է ախտահարված կոպին դնել խաշած տաք ձու (առանց կեղևազրկելու), կարտոֆիլի խյուս (կարտոֆիլն առանց կեղևազրկելու խաշել և տրորել) կամ տաքացրած և որևէ կտորի մեջ փաթաթած աղ: Ակնագարիկի զարգացումն արգելակելու համար հիանալի միջոց են նաև թունդ սև թեյի թրջոցները, դեղատնային երիցուկի թուրմը, կեչու բողբոջների եփուկը, սամիթի սերմերի եփուկը և ֆուրացիլինի լուծույթը: Նշված միջոցները շատ արդյունավետ են բորբոքումից ազատվելու համար: Դրանք կօգնեն շատ արագ բարելավել երեխայի վիճակը, իսկ որոշ դեպքերում անգամ բավական կլինեն լիարժեք բուժման համար: Õ€Õ¡Ö€Õ¯ Õ§ Õ°Õ«Õ·Õ¥Õ¬, Õ¸Ö€ Õ¡Õ¶Õ°Ö€Õ¡ÕªÕ¥Õ·Õ¿ Õ§ Õ·Õ¿Õ¡Õº Õ¤Õ«Õ´Õ¥Õ¬ Õ¢ÕªÕ·Õ¯Õ«Õ¶, Õ¥Õ©Õ¥. · ակնագարիկն ի հայտ է եկել նորածին երեխայի մոտ, · ակնագարիկն առաջացել կոպի ներքին մակերևույթին, · երեխայի մարմնի ջերմաստիճանը 38°c-ից բարձր է, · աչքի շուրջը նկատվում է լուրջ այտուցվածություն, · այտուցը չի անցնում 5 օրից ավել: Որպես կանոն՝ ակնագարիկն առաջանում է վարակման հետևանքով, ուստի դրա բուժման համար կիրառվում են տեղային հակամանրէային դեղամիջոցներ (կաթիլներ, քսուքներ): Եթե այս խնդիրը պայմանավորված է որևէ հիվանդությամբ, ապա հաճախ դրա բուժման համար կիրառվում են հակաբիոտիկներ: Սակայն հարկ է հիշել, որ նման դեղորայք կարելի է օգտագործել միայն բժշկի նշանակմամբ: 6 կանոն, որոնց հարկավոր է անպայման հետևել Ô±Õ¯Õ¶Õ¡Õ£Õ¡Ö€Õ«Õ¯Õ« Õ¢Õ¸Ö'ÕªÕ´Õ¡Õ¶ Õ´Õ¥Õ©Õ¸Õ¤Õ¶Õ¥Ö€Õ¨ Õ·Õ¡Õ¿ Õ¡Ö€Õ¤ÕµÕ¸Ö'Õ¶Õ¡Õ¾Õ¥Õ¿ Õ¥Õ¶, Õ½Õ¡Õ¯Õ¡ÕµÕ¶, Õ¸Ö€ÕºÕ¥Õ½Õ¦Õ« Õ¤Ö€Õ¡Õ¶Ö" Ö…Õ£Õ¶Õ¥Õ¶, Õ¢Õ¸Ö'ÕªÕ´Õ¡Õ¶ ÕªÕ¡Õ´Õ¡Õ¶Õ¡Õ¯ Õ°Õ¡Ö€Õ¯Õ¡Õ¾Õ¸Ö€ Õ§ Õ¡Õ¶ÕºÕ¡ÕµÕ´Õ¡Õ¶ Õ°Õ¥Õ¿Ö‡Õ¥Õ¬ Õ¶Õ·Õ¾Õ¡Õ® Õ¯Õ¡Õ¶Õ¸Õ¶Õ¶Õ¥Ö€Õ«Õ¶. · Երեխան չպետք է ձեռքերով դիպչի աչքերին, քանի որ այդ դեպքում հիվանդությունը կարող է տարածվել: Եթե երեխային որևէ բան է խանգարում կամ կա թարախային արտադրություն, ապա հարկավոր է օգտագործել մաքուր թաշկինակ կամ անձեռոցիկ: · Ոչ մի դեպքում չի կարելի սեղմել ակնագարուկը կամ փորձել կտրելով մաշկը բացել այն թարախը մաքրելու համար, քանի որ դա կարող է հանգեցնել լուրջ բարդությունների: Նման պրոցեդուրա կարող է անցկացնել միայն բժիշկը: · Հիվանդության տարածումից խուսափելու համար հարկավոր է յուրաքանչյուր աչքի համար առանձին բամբակյա սկավառակ կամ մառլյա օգտագործել: Ընդ որում՝ սկզբում հարկավոր է մշակել քիչ ախտահարված հատվածները՝ աստիճանաբար անցնելով լուրջ ախտահարված հատվածներին: Եթե հարկավոր է լվանալ աչքերը, ապա յուրաքանչյուրի համար հարկավոր է առանձին լուծույթ օգտագործել: · Երեխայի աչքի լորձաթաղանթի վնասումից խուսափելու համար պետք չէ օգտագործել սուր ծայրով կաթոցիկ: · Բացի այդ, պետք չէ մոռանալ նաև տարրական հիգիենայի մասին: Ամեն պրոցեդուրայի ավարտին հարկավոր է լավ լվանալ ու չորացնել կաթոցիկը, ինչպես նաև սպիրտով ախտազերծել աչքերի համար նախատեսված կաթիլների սրվակի ծայրը, ինչը թույլ կտա խուսափել վարակումից: · Նաև հարկ է հիշել, որ բուժման համար ոչ մի դեպքում չի կարելի օգտագործել ժամկետանց դեղորայք կամ զբաղվել ինքնաբուժությամբ՝ առանց բժշկի հետ խորհրդակցելու: Չնայած, որ ակնագարիկի առաջացման պատճառը վարակն է, այն վարակիչ հիվանդություն չէ և չի կարող մի երեխայից մյուսին փոխանցվել, ուստի հիվանդության սուր շրջանում պետք չէ արգելել երեխային զբոսնել ու շփվել այլ երեխաների հետ: Սակայն միևնույն ժամանակ հարկավոր է խուսափել երեխայի գերտաքացումից ու գերսառեցումից: Ô±Õ¯Õ¶Õ¡Õ£Õ¡Ö€Õ«Õ¯Õ« Õ¯Õ¡Õ¶ÕÕ¡Ö€Õ£Õ¥Õ¬Õ´Õ¡Õ¶ Õ°Õ¡Õ´Õ¡Ö€ Õ´Õ¡Õ½Õ¶Õ¡Õ£Õ¥Õ¿Õ¶Õ¥Ö€Õ¨ ÕÕ¸Ö€Õ°Õ¸Ö'Ö€Õ¤ Õ¥Õ¶ Õ¿Õ¡Õ¬Õ«Õ½ Õ¡Õ¼Õ¡Õ»Õ«Õ¶ Õ°Õ¥Ö€Õ©Õ«Õ¶ Õ°Õ¥Õ¿Ö‡Õ¥Õ¬ Õ¡Õ¶Õ±Õ¶Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ°Õ«Õ£Õ«Õ¥Õ¶Õ¡ÕµÕ«Õ¶: ÔµÖ€Õ¥ÕÕ¡Õ¶ ÕºÕ¥Õ¿Ö" Õ§ ÕºÕ¡Ö€Õ¢Õ¥Ö€Õ¡Õ¢Õ¡Ö€ Ö…Õ³Õ¡Õ¼Õ¸Õ¾ Õ¬Õ¾Õ¡Õ¶Õ¡ Õ±Õ¥Õ¼Ö"Õ¥Ö€Õ¶ Õ¸Ö' Õ¤Õ¥Õ´Ö"Õ¨ Ö‡ Ö…Õ£Õ¿Õ¡Õ£Õ¸Ö€Õ®Õ« Õ¡Õ¼Õ¡Õ¶Õ±Õ«Õ¶ Õ½Ö€Õ¢Õ«Õ¹: Նաև անհրաժեշտ է հոգալ իմունիտետի ամրապնդման մասին: Շատ արդյունավետ կլինի ֆիզիկական ակտիվությունը՝ ինչպես տանը, այնպես էլ մաքուր օդին: Երեխայի սննդակարգը պետք է հարուստ լինի թարմ բանջարեղենով ու մրգերով, իսկ էլ ավելի լավ արդյունքի համար կարելի է տալ երեխային նաև մուլտիվիտամինային հավելումներ և կոփել նրա առողջությունը հանգստավայրերում ու առողջարաններում: Նյութի աղբյուրը՝ mamapedia.com.ua