
53 views
Մազերի ու գլխամաշկի յուղոտությունը պայմանավորված է լինում գլխամաշկի ճարպագեղձերի ակտիվությամբ ու ճարպի առատ արտազատմամբ: Սա կարող է բավական տհաճ խնդիր դառնալ յուրաքանչյուրի համար, սակայն կան շատ արդյունավետ միջոցներ, որոնք կօգնեն պայքարել այս խնդրի դեմ: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 5 խորհուրդ մասնագետներից, որոնք կօգնեն ճիշտ խնամել յուղոտ մազերն ու գլխամաշկը: Ô¼Õ¾Õ¡Õ¶Õ¡Õ¬ Õ´Õ¡Õ¦Õ¥Ö€Õ¶ Ö…Ö€Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ´Õ¥Õ¯ Õ¡Õ¶Õ£Õ¡Õ´ Մազերի ու գլխամաշկի յողոտությունից ազատվելու համար հարկավոր է մազերը լվանալ ամեն օր՝ կիրառելով հատուկ յուղոտ մազերի համար նախատեսված շամպուն: Նման շամպունները կօգնեն մաքրել մազերն ավելորդ ճարպից, թեփից և հարդարման միջոցների մնացորդներից՝ վարսերին ավելի թարմ ու մաքուր տեսք հաղորդելով: Զգուշությամբ կիրառել կոնդիցիոներները Կոնդիցիոներների պատճառով մազերն ավելի ճարպոտ տեսք են ստանում, ուստի դրանք հարկավոր է զգուշորեն կիրառել: Կոնդիցիոները հարկավոր է քսել միայն մազերի ծայրերին, այնուհետև լավ լվանալ դրանք հոսող ջրով: Õ•Õ£Õ¿Õ¡Õ£Õ¸Ö€Õ®Õ¥Õ¬ Õ½Õ¡Õ¼Õ¨ Ö…Õ¤Õ« Õ°Õ¸Õ½Õ¡Õ¶Ö"Õ¸Õ¾ Õ¾Õ¡Ö€Õ½Õ¡Õ°Õ¡Ö€Õ¤Õ¡Ö€Õ«Õ¹ Տաք օդի հոսանքը խթանում է գլխամաշկի ճարպագեղձերի աշխատանքը, ուստի ավելորդ յուղոտությունից խուսափելու համար հարկավոր է չորացնել վարսերը մաքուր սրբիչով և սառը օդի հոսանքով: Õ€Õ¡Õ³Õ¡Õ Õ´Õ¡Ö"Ö€Õ¥Õ¬ Õ½Õ¡Õ¶Ö€Õ¨ Սանրը կարող է կուտակել հարդարման տարբեր միջոցների, մաշկի ճարպի և կեղտի մնացորդներ, ուստի դրա կիրառման պատճառով մազերը կարող են յուղոտ ու կեղտոտ տեսք ստանալ լվանալուց անգամ րոպեներ անց: Սա է պատճառը, որ սանրերը հարկավոր է պարբերաբար մաքրել ու լվանալ շամպունով: Õ•Õ£Õ¿Õ¡Õ£Õ¸Ö€Õ®Õ¥Õ¬ Õ°Õ¡Õ¬Õ¾Õ¥ Õ¾Õ¥Ö€Õ¡ÕµÕ¸Õ¾ Õ´Õ¡Õ¦Õ¥Ö€Õ« Õ¤Õ«Õ´Õ¡Õ¯Õ¶Õ¥Ö€ Հալվե վերա պարունակող դիմակներն օգնում են մաքրել մազերն ավելորդ ճարպից, դարձնում են գլխամաշկն ավելի նուրբ ու խնամված, ինչպես նաև ամրապնդում են վարսերը, ուստի դրանց գործածությունը կարող է շատ արդյունավետ լինել: Նյութի աղբյուրը՝ tert.am