
35 views
Ինչպես հայտնի է, մարդիկ գնահատում են դիմ ացինին ոչ միայն արտաքին տեսքով, այլ նաև հոտով, ընդ որում շատ դեպքերում երկրորդը ավելի մեծ դեր է խաղում, քան առաջինը: Ô»Õ¶Õ¹ÕºÕ¥Õ½ Õ³Õ«Õ·Õ¿ Ö…Õ®Õ¾Õ¥Õ¬ Կոկո Շանելն առաջարկում էր օծանելիքը քսել մարմնի այն մասին, որը կցանկանայիք, որ համբուրեին: Էսթե Լաուդերը առաջարկում է օծանելիքը փչել <օդում> և մտնել օծանելիքի ամպերի մեջ: Սա կիրառելի է հագեցած օծանելիքների համար, իսկ թևթև և թարմ բույրերը այս եղանակով շատ թույլ կզգացվեն: Որոշ մասնագետներ պնդում են , որ օծանելիքը պետք է քսել ծոծրակին, ձեռքի ափի ստորին հատվածում դաստակի ծալքի մասում, ականջների և ուսերի հետնամասում, այս հատվածներում արյունատար անոթները շատ մակերեսային են և բույրն ավելի երկար է պահպանվում: Ճարպոտ մաշկ ունեցողների վրա բույրը պահպանվում է ավելի երկար, քան չոր մաշկ ունեցող մարդկանց վրա: Չոր մաշխ ունեցողներին խորհուրդ է տրվում օծանելիք քսելուց առաջ քիչ քանակությամբ յուղոտ քսուք գործածել, որ օծանելիքը երկար բուրի: Որպեսզի օծանելիքը երկար ժամանակ պահպանի իր թարմությունը, խորհուրդ է տրվում այն պահել չոր, զով և մութ տեղում: Արևի ճառագայթներից օծանելիքը գոլորշանում է: Որպեսզի ստուգեք արդյոք տվյալ օծանելիքի հանդեպ ալերգիա ունեք, նախ այն պետք է քսել դաստակի ծալքի մոտ: Եթե 1 ժամվա ընթացքում մաշկի վրա գրգռվածություն և կարմրություն չի առաջացել, ապա ալերգիա չունեք: Իսկ եթե ձեր ալերգիան <օդային> է ` առաջանում է հոտերից, ապա ինքներդ իսկույն կկողմնորոշվեք: Եթե նոր օծանելիք օգտագործելուց հետո գլխացավ, ծանրության տհաճ զգացողություն, արցունքարտադրություն կամ քոր չի առաջացնում, ուրեմն դա ձեր օծանելիքն է: Օծանելքով պետք չէ <լողանալ> , այն պետք է օգտագործել քիչ քանակությամբ, այնպես, որ զգացվի ափից մինչև նախաբազուկն ընկած հեռավորությունից: Եթե չեք զգում օծանելիքի բույրը, ուրեմն դա Ձեր օծանելիքն է: Պետք չէ լողանալ օծանելիքով, համոզված եղեք` ում պետք է, նա զգում է : Ô±ÕºÖ€Õ¥Ö" Õ¡Õ¼Õ¸Õ²Õ»... Պատրաստեց` Լ. Բունիաթյան