33 views
Վերջին շրջանում կորոնավիրուսի նոր տեսակի համաճարակը ձեռք է բերել պանդեմիկ բնույթ՝ դառնալով համաշխարհային խուճապի պատճառ: Նման իրավիճակում խնդիրը կարող հեշտությամբ էլ ավելի սրվել, ուստի նման զարգացումներից խուսափելու համար գերմանացի բժիշկ Միխայել Ֆելդը «Բիլդ» (Bild) պարբերականի հետ զրույցում ներկայացրել է այն պարզ կանոնները, որոնց հետևելը կօգնի նվազեցնել վարակման հավանականությունը: Õ€Õ¡Õ³Õ¡Õ Õ¦Õ¢Õ¸Õ½Õ¶Õ¥Õ¬ Õ´Õ¡Ö"Õ¸Ö'Ö€ Ö…Õ¤Õ«Õ¶ Մասնագետի խոսքով՝ ֆիզիկական ակտիվությունը մաքուր օդին բարելավում է թոքերի օդափոխումն ու արյան շրջանառությունը՝ դրանով իսկ նվազեցնելով թոքաբորբի զարգացման հավանականությունը, որն էլ համարվում է կորոնավիրուսային վարակի հետևանքով մահվան գլխավոր պատճառը: ÕŽÕ«Õ¿Õ¡Õ´Õ«Õ¶ D-Õ« Õ£Õ¸Ö€Õ®Õ¡Õ®Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶ Ձմռան ամիսներից հետո այս վիտամինը շատ կարևոր նշանակություն է ունենում մարդու իմունային համակարգի համար, ուստի մասնագետը խորհուրդ է տալիս վիտամին D-ի հավելումներ ընդունել: Չորս շաբաթ այս վիտամինն ընդունելուց հետո հարկավոր է ստուգել դրա մակարդակն արյան մեջ և անհրաժեշտության դեպքում շարունակել կուրսը: Սա հատկապես կարևոր է այն մարդկանց համար, որոնք քիչ ժամանակ են անցկացնում արևի ճառագայթների տակ: Ô±Õ¼Õ¸Õ²Õ» Ö"Õ¸Ö'Õ¶ Մասնագետի խոսքով՝ մարդը պետք է օրական քնի մոտ 8 ժամ, քանի որ միայն առողջ ու բավական տևական քնի դեպքում հնարավոր կլինի ինչպես հարկն է ամրապնդել իմունային համակարգը: Õ•Õ£Õ¿Õ¡Õ£Õ¸Ö€Õ®Õ¥Õ¬ Õ´Ö€Õ£Õ¥Ö€ Õ¸Ö' Õ¢Õ¡Õ¶Õ»Õ¡Ö€Õ¥Õ²Õ¥Õ¶ Թարմ մրգերն ու բանջարեղենը պարունակում են մեծ քանակությամբ վիտամիններ ու հակաօքսիդանտներ, որոնք շատ կարևոր են օրգանիզմի համար: Բացի այդ, դրանք հարուստ են հակաբորբոքային ազդեցությամբ օժտված տարրերով, որոնք նույնպես ամրապնդում են իմունային համակարգը: Ô¿Õ¸Õ¯Õ¸Ö€Õ¤Õ« Õ¸Õ²Õ¸Õ²Õ¸Ö'Õ´Õ¶Õ¥Ö€ Õ¡Õ¶Õ¥Õ¬ Կոկորդում տհաճ զգացողությունների առկայության դեպքում հարկավոր է անհապաղ միջոցներ ձեռնարկել: Նման դեպքերում վարակումից պաշտպանվելու արդյունավետ միջոց կարող են լինել քլորհեքսիդինի լուծույթով ողողումները: tert.am