
75 views
Պահածոներ պատրաստելը Հայաստանում ավանդույթ է դարձել և ամեն տարի «պահածոյացման սեզոնը» սկսվում է ամառվա կեսից՝ ձգվելով մինչև աշուն: Չնայած նրան, որ շատ են հորդորներրը՝ տանը պահածո չպատրաստելու և միայն գործարանային պահածոներից օգտվելու մասին, այնուամենայնիվ ավանդույթը շարունակվում է: Հասկանալու համար, թե ինչ է իրենից ներկայացնում բոտուլիզմ հիվանդությունը և ինչու է այն կապվում հենց տանը պատրաստված պահածոների հետ Zarkerak.am -ը կապ է հաստատել ԱՆ ՀՎԿԱԿ շրջակա միջավայրի և հիգիենայի բաժնի բժիշկ-հիգենիստ Արայիկ Պապոյանի հետ: Նրա խոսքով, բոտուլիզմը սննդային ծանր թունավորում է, որի հարուցիչը բոտուլիզմի կլոստրիդիան է: Այս հարուցիչն ապրում է հողում, որից էլ անցնում է բանջարեղենի, կանաչեղենի վրա: Հարուցիչի աճի ու զարգացման համար անհրաժեշտ են անօդ պայմաններ, որտեղ էլ այն բազմանում ու արտադրում է թույն: «Այդ կարգի անօդ պայմաններ ստեղծվում են հերմետիկ փակված պահածոներում, իսկ հարուցչի ոչնչացումը հնարավոր է միայն հատուկ սարքերով՝ բարձր ճնշման պայմաններում՝ 1,5-2 մթնոլորտային ճնշում և 120-130 աստիճան ջերմության պայմաններում: Այս պայմաններում հարուցիչը ոչնչանում է, և այստեղ պետք է առանձնահատուկ շեշտել, որ նման պայմաններ հնարավոր է ապահովել միայն գործարաններում»,- նշում է նա: Պապոյանը ներկայացնելով վիճակագրական տվյալներ, ասաց, որ այս տարի հունվարի 1-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում արձանագրվել է բոտուլիզմի 8 դեպք, 10 տուժած, նախորդ տարի նույն ժամանակահատվածում արձանագրվել է 5 դեպք, 6 տուժած: «Բոլոր դեպքերը, առնվազն վերջին 10 տարվա ընթացքում, եթե ոչ ավել, արձանագրվել են միայն տնային պայմաններում պատրաստված պահածոներից: Այսինքն գործարանային արտադրության ոչ մի պահածոյից չի գրանցվել բոտուլիզմի դեպք»,- ասում է ՀՎԿԱԿ ներկայացուցիչը: Ô²Õ¸Õ¿Õ¸Ö'Õ¬Õ«Õ¦Õ´Õ« Õ¡ÕÕ¿ Õ¡Õ¶Õ·Õ¡Õ¶Õ¶Õ¥Ö€Õ¨ «Հիմնական ախտանշաններն են սրտխառնոցը, փսխումները, փորլուծությունը, փորկապությունը, որովայնի շրջանում ցավերը, ընդհանուր թուլությունը, գլխապտույտը, բերանի չորությունըը, տեսողության խանգարում, ինչպես նաև երկտեսություն, բբերի լայնացում, կոպերի իջեցում. իմ թվարկած ախտանիշներն ի հայտ են գալիս ախտահարված սնունդն ընդունելուց հետո 2-3 ժամից մինչև 10 օրվա ընթացքում, այսինքն այնպես չէ, որ մենք կարող ենք ուտել ու 1 ժամ հետո արտահայտվի այն, այն կարող է արտահայտվել 6-7- կամ միգուցե 8-րդ օրը»,- շեշտում է բժիշկ-հիգենիստը: Հարցին, արդյոք հնարավոր է բոտուլիզմը շփոթել այլ հիվանդության հետ, այն պատճառով, որ սնունդն ընդունելուց մի քանի օր հետո է ի հայտ գալիս, մասնագետի խոսքով դա հնարավոր չէ, որովհետև բոտուլիզմի կլինիկական ախտանշանները շատ սպեցիֆիկ են, ու բացի դա արվում են նաև լաբորատոր հետազոտություններ՝ ինչպես կասկածելի սննդամթերքից, այնպես էլ արյան նմուշ է վերցվում ու հետազոտվում: «Այսինքն, մենք հիմնվում ենք նաև լաբորատոր հետազոտությունների արդյունքների հիման վրա, համաճարակաբանական նմուշառում ևս կատարվում է, որի ընթացքում կասկածելի սննդամթերքից ևս կատարվում է նմուշառում»,- նշում է նա ու որպես բոտուլիզմի կանխարգելման տարբերակ խորհուրդ է տալիս առաջին հերթին խուսափել տնային պայմաններում պատրաստված պահածոների օգտագործումից: «Իսկ եթե որոշում ենք, որ այնուամենայնիվ պետք է ուտենք տնական պատրաստվածը, ապա նախընտրելի է, որ նախքան ուտելը 20-25 րոպե այն ենթարկվի ջերմային մշակման: Բանկան երբ բացենք, իրեն ջերմային մշակման ենթարկենք, նոր օգտագործենք, որովհետև այն պահածոն, որի մեջ կա հարուցիչը և որն արտադրել է թույն, ինքն իր համը, հոտը, տեսքը չի փոխում, այսինքն, մենք բանկան բացելիս չենք զգա՝ ինքն իր մեջ պարունակում է թույնը, թե չի պարունակում»,- ասում է նա: Ô»ÕžÕ¶Õ¹ Õ¡Õ¶Õ¥Õ¬ Õ¡ÕÕ¿Õ¡Õ¶Õ·Õ¡Õ¶Õ¶Õ¥Ö€Õ¶ Õ« Õ°Õ¡ÕµÕ¿ Õ£Õ¡Õ¬Õ¸Ö' Õ¤Õ¥ÕºÖ"Õ¸Ö'Õ´ «Ախտանշաններն ի հայտ գալուց հետո անհրաժեշտ է միանգամից դիմել բժշկի և ցանկացած պարագայում ինքնաբուժությամբ չզբաղվել: Ինքնաբուժությունը կամ ուշ դիմելը կարող են բերել ծանր հետևանքների առաջացման: Հաճախ, հիվանդության ծանր դեպքերում հիվանդները բուժումը ստանում են վերակենդանացման բաժանմունքում: Երբեմն, բարդացած դեպքերը կարող են անգամ մահվան հանգեցնել»,- նշում է Արայիկ Պապոյանը: Հարցին, վարակման առումով կան արդյոք թիրախային խմբեր, ԱՆ ՀՎԿԱԿ շրջակա միջավայրի և հիգիենայի բաժնի բժիշկ-հիգենիստն ասում է՝ թիրախային խումբ չկա, և բոլորի պարագայում էլ նույն հավանականությունն է առկա. «Եթե օգտագործենք բոտուլիզմի հարուցիչով թունավորված պահածոն, ապա կհիվանդանանք բոտուլիզմով»: Արաքսյա Փաշոյան