323 views
Այս մասին հաղորդում է tert.am -ը: Հեմանգիոման բարորակ անոթային ուռուցք է, որը լինում է ուռուցիկ և ունենում է անկանոն եզրեր: Նման ուռուցքները կարող են ի հայտ գալ մարմնի ցանկացած հատվածում, սակայն առավել հաճախ լինում են մեջքին: Այս հիվանդությունը կարող է առաջանալ ցանկացած տարիքում, սակայն ավելի հաճախ հանդիպում է երեխաների (հատկապես՝ աղջիկ երեխաների) մոտ: Ուռուցքն առաջանում է էմբրոգենեզի ժամանակ երակների ու զարկերակների սխալ զարգացման հետևանքով: Որևէ օրգանի սեղմվածությունը հանգեցնում է ոչ միայն ախտահարված օրգանի, այլև հարևան օրգանների ֆունկցիաների խանգարման: Օրինակ՝ արտաքին ականջի հեմանգիոման կարող է տարածվել և ախտահարել նաև թմբկաթաղանթը, ինչը կհանգեցնի երեխայի մոտ լսսողական խանգարումների առաջացման և անգամ լսողության կորստի: Õ€Õ¥Õ´Õ¡Õ¶Õ£Õ«Õ¸Õ´Õ¡Õ¶Õ¥Ö€Õ« Õ¤Õ¡Õ½Õ¡Õ¯Õ¡Ö€Õ£Õ¸Ö'Õ´Õ¨ Ô¸Õ½Õ¿ Õ¡ÕÕ¿Õ¡Õ°Õ¡Ö€Õ´Õ¡Õ¶ Õ°Õ¡Õ¿Õ¾Õ¡Õ®Õ«. Նորածինների մոտ հեմանգիոմաները հաճախ նկատվում են դեմքի հատվածում, մինչդեռ ավելի մեծ տարիքի երեխաների մոտ՝ մարմնի տարբեր հատվածներում: Կախված ախտահաման հատվածից՝ տարբերվում են. · մակերեսային ուռուցքներ (մաշկի վրա), · լորձաթաղանթի հեմանգիոմաներ, · ներքին օրգանների վրա (գլխուղեղ, փայծաղ, էնդոկրին գեղձեր) առաջացող հեմանգիոմաներ, · կմախքային հեմանգիոմաներ (հանգեցնում են հենաշարժիչ համակարգի ձևավորման խանգարումների): Այս հեմանգիոմաների շարքին են դասվում նաև ողնաշարի հեմանգիոմաները, որոնք առաջանում են ողերում և դառնում սաստիկ ցավերի պատճառ: Նմանատիպ ուռուցքները կարող են քայքայել ողը և հանգեցնել վերջույթների կաթվածի: Ô¸Õ½Õ¿ Õ°ÕµÕ¸Ö'Õ½Õ¾Õ¡Õ®Ö"Õ¡Õ¢Õ¡Õ¶Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ¡Õ¼Õ¡Õ¶Õ±Õ¶Õ¡Õ°Õ¡Õ¿Õ¯Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¶Õ¥Ö€Õ«. Կախված բջջային կառուցվածքից՝ հեմանգիոմաները լինում են. · մազանոթային (հաճախ շատ արագ գերաճում է), · խոռոչավոր ուռուցք (անոթային խոռոչներ՝ լցված թրոմբոտիկ զանգվածով), · ռացեմիկ ուռուցք (առաջանում է գլխի մակերևույթին և ունենում է շատ տգեղ տեսք), · համակցված տիպ (առաջանում է մաշկի տակ): Առաջացման պատճառները Հեմանգիոմաների առաջացումը պայմանավորված է ներարգանդային զարգացման ընթացքում անոթների բջջային զարգացման խանգարումներով: Ուռուցքի առաջացումը կապված է անոթային հյուսվածքների բջիջների հիպերպլազիայի հետ: Ներկայում այս հիվանդության առաջացման հստակ պատճառները դեռ պարզված չեն: Ենթադրվում է, որ երեխայի զարգացման խանգարումների պատճառ կարող են դառնալ հղիության ընթացքում որոշ դեղամիջոցների ընդունումը: https://www.youtube.com/watch?v=mwlf0JWmqgM Հեմանգիոմաների առաջացմանը նպաստող հիմնական գերծոններն են ժառանգական նախատրամադրվածությունը, ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունը և անոթային հիվանդությունները: Բացի այդ, բացասաբար կարող են ազդել նաև տվյալ տարածաշրջանի էկոլոգիական պայմանները և վաղաժամ ծննդաբերությունը: Փոքրիկ անոթային ուռուցքները սովորաբար ի հայտ են գալիս երեխայի գլխին: Առաջին 6 ամսվա ընթացքում դրանք շատ արագ աճում են, սակայն հետագայում զարգացումը կանգ է առնում: Այս նորագոյացությունները կարող են լուրջ կոսմետիկ արատ դառնալ: Հիվանդության ախտանշանները կախված են ուռուցքի առաջացման հատվածից: Հեմանգիոմաներով ծնվում է երեխաների 3%-ը, իսկ 10%-ի մոտ դրանք ի հայտ են գալիս մեկ տարվա ընթացքում: Պարզ անոթային հեմնգիոմաները կարող են անհետանալ առանց որևէ միջամտության: Այս գործընթացը տեղի է ունենում երեք փուլով՝ առաջին (մինչև 12 ամիս), երկրորդ (1-5 տարի) և երրորդ (մինչև 16 տարի): Õ€Õ¥Õ´Õ¡Õ¶Õ£Õ«Õ¸Õ´Õ¡Õ¶Õ¥Ö€Õ« Õ¿Õ¥Õ½Õ¡Õ¯Õ¶Õ¥Ö€Õ« Õ¡Õ¼Õ¡Õ¶Õ±Õ¶Õ¡Õ°Õ¡Õ¿Õ¯Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¶Õ¥Ö€Õ¨ · Տափակ հեմանգիոման հարթ է կամ աննշան ուռուցիկ: Գույնը կարող է տարբեր լինել՝ վարդագույնից մինչև կապտավուն: Այս ուռուցքների վրա սեղմելիս դրանք գունատվում են, իսկ դրանց վնասվածքն առաջացնում է արյունահոսություն: · Խոռոչավոր հեմանգիոմաները փափուկ են ու առաձգական և բաղկացած են արյունով լցված ենթամաշկային խոռոչներից: Սեղմելիս այս հեմանգիոմաները փոքրանում են: · Համակցված ուռուցքները կարող են ունենալ տարբեր տեսք՝ կախված հյուսվածքների բջջային կառուցվածքից: · Ներքին օրգանների հեմանգոմաները դրսևորվում են ցավով ու օրգանի աշխատանքի խանգարմամբ: · Ողնաշարի հեմանգիոմայի դեպքում առաջանում է ուժգին ցավ և խանգարվում է վերջույթների շարժունությունը: Õ€Õ¥Õ´Õ¡Õ¶Õ£Õ«Õ¸Õ´Õ¡Õ¶Õ¥Ö€Õ« Õ¢Õ¸Ö'ÕªÕ¸Ö'Õ´Õ¨ Դեմքի վրա, բերանի խոռոչում կամ աճուկային հատվածում առաջացած հեմագիոմաները հարկավոր է անպայման հեռացնել: Բացի այդ, հարկավոր է բուժել նաև բոլոր զարգացող, վարակված, քայքայվող ու արյունահոսող հեմանգիոմաները: Ուռուցքների հեռացման մեթոդները հետևյալն են. · Ռադիոթերապիա (կիրառվում է դժվար հասանելի հատվածներում), · Անոթների լազերային կոագուլյացիա, · Էլեկտրակոագուլյացիա (կիրառվում է մանր գոյացությունների դեպքում), · Կրիոդեստրուկցիա (սառեցում հեղուկ ազոտով), · Սկլերոդեստրուկցիա (սկլերոզող նյութի ներարկում), · Հորմոնային թերապիա (կիրառվում է հեմանգիոմայի զարգացումը դադարեցնելու համար), · Վիրահատական միջամտություն (կիրառվում է ներքին օրգանների հեմանգիոմաների դեպքում): Շատ հաճախ հեմանգիոմաների բուժման համար կիրառվում են համակցված մեթոդներ: Օրինակ՝ ճառագայթային թերապիան կարող է համակցվել կրիոդեստրուկցիայի և հորմոնային թերապիայի հետ: Ô²Õ¡Ö€Õ¤Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¶Õ¥Ö€Õ¨ Հեմանգիոմաները կարող են վարակվել, ինչի հետևանքով հետագայում անոթների պատերը կարող են թարախակալվել, արյունահոսել ու բորբոքվել: Սակայն այս նորագոյացությունների մեծ մասը բարորակ է լինում և չի գերաճում, իսկ որոշ տեսակներ էլ կարող են անհետանալ առանց որևէ միջամտության: Նյութի աղբյուրը՝ love-mother.ru