
79 views
Բշտիկներն ու ակնեն բավական տարածված խնդիրներ են, որոնք ծանոթ են գրեթե բոլորին: Ոմանց մոտ կորյակներ են առաջանում անցումային տարիքում, ոմանց մոտ դրանք լինում են հորմոնալ խանգարման հետևանքով, իսկ ոմանց այս խնդիրը շարունակում է պարբերաբար անհանգստացնել: Սակայն ակնեն նույնիսկ բուժումից հետո կարող է տհաճ հետևանքներ թողնել հետքերի և սպիների տեսքով, որոնց առաջացման հիմնական պատճառը ձեռքերով բշտիկներին դիպչելն է, խնդիրը ժամանակին չբուժելը կամ բուժումը չարաշահելը: Kladovaia-krasoti.ru կայքը ներկայացրել է, թե ինչ է հետակնեն և որոնք են դրա առաջացման հիմնական պատճառներն ու բուժման ամենաարդյունավետ միջոցները: Որն է ակնեից հետո հետքերի առաջացման պատճառը Ô±ÕµÕ½ ÕÕ¶Õ¤Õ«Ö€Õ¨ Õ¯Õ¡ÕºÕ¾Õ¡Õ® Õ§ Õ´Õ¡Õ·Õ¯Õ« Õ¸Ö€Õ¸Õ·Õ¡Õ¯Õ« Õ©Õ¥Ö€Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¶Õ¥Ö€Õ« Õ°Õ¥Õ¿, Õ¸Ö€Õ¸Õ¶Ö" Õ½Õ¸Õ¾Õ¸Ö€Õ¡Õ¢Õ¡Ö€ ÕºÕ¡ÕµÕ´Õ¡Õ¶Õ¡Õ¾Õ¸Ö€Õ¾Õ¡Õ® Õ¥Õ¶ Õ¬Õ«Õ¶Õ¸Ö'Õ´ Õ¢Õ·Õ¿Õ«Õ¯Õ¶Õ¥Ö€Õ¸Õ¾, Õ½Õ¥Õ¢Õ¸Ö€Õ¥Õ¡ÕµÕ¸Õ¾, Õ«Õ¶Õ¹ÕºÕ¥Õ½ Õ¶Õ¡Ö‡ Õ´Õ¡Õ·Õ¯Õ« Õ½ÕÕ¡Õ¬ ÕÕ¶Õ¡Õ´Ö"Õ¸Õ¾: Բանը նրանում է, որ որքան տարիքով մեծ է մարդը, այնքան դժվար է նրա համար ակնեների հետևանքների դեմ պայքարելը, ուստի ժամանակին իրականացված ճիշտ խնամքը նման խնդիրների կանխարգելման հիանալի միջոց կլինեն: Հարկ է հիշել, որ երկար ժամանակ ակնեն անուշադրության մատնելու դեպքում մաշկի կառուցվածքը կարող է փոխվել, ինչի հետևանքով կարող են առաջանալ մի շարք խնդիրներ՝ այդ թվում նաև հետակնե հետքեր ու սպիներ: Õ€Õ¥Õ¿Õ¡Õ¯Õ¶Õ¥Õ« Õ°Õ«Õ´Õ¶Õ¡Õ¯Õ¡Õ¶ ÕºÕ¡Õ¿Õ³Õ¡Õ¼Õ¶Õ¥Ö€Õ¨. · Լայնացած ծակոտիներ. քանի որ ճարպագեղձերը մեծ քանակությամբ ճարպ են արտադրում, այն կարող է կեղտի հետ մեկտեղ կուտակվել մաշկի ծակոտիներում, ինչը կդառնա բշտիկների և սև կետերի առաջացման պատճառ: Հետևաբար՝ հետակնեն ավելի հաճախ նկատվում է այն մարդկանց մոտ, որոնց մաշկի յուղոտ է, իսկ ծակոտիները լայնացած: · Դեմքի մաշկի սխալ խնամքը: · Կորյակների առկայության դեպքում մաշկը չխնամելը: · Բշտիկները սեղմելը: · Կեղտոտ ձեռքերով դեմքին դիպչելն ու հիգիենայի կանոններին չհետևելը: Հետակնեի հիմնական ախտանշաններն են բշտիկների տեղերում մնացած սպիները, մաշկի գույնի փոփոխությունները, լայնացած ծակոտիները, պիգմենտացիան և մաշկի կառուցվածքի փոփոխությունը: Սակայն պետք չէ հուսահատվել, քանի որ կան բազմաթիվ միջոցներ, որոնք կօգնեն ազատվել ակնեի հետքերից: Ինչպես ազատվել հետակնեից Այս խնդրից կարելի է ազատվել երկու միջոցով՝ բժշկական և ժողովրդական: Բնականաբար մասնագիտացված կոսմետոլոգի օգնությամբ կարելի է ավելի արագ բուժել հետակնեն, սակայն նրանց առաջարկած պրոցեդուրաները բավական թանկարժեք են: Ուստի նրանք, ովքեր չեն կարող իրենց թույլ տալ նման շռայլություն, կարող են պայքարել այս խնդրի դեմ տնային պայմաններում: Ô²ÕªÕ·Õ¯Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ¢Õ¸Ö'ÕªÕ´Õ¡Õ¶ Õ¥Õ²Õ¡Õ¶Õ¡Õ¯Õ¶Õ¥Ö€Õ¨ · Մաշկի հարթեցում լազերի միջոցով. պրոցեդուրայի ընթացքում լազերը հարթեցնում է մաշկը՝ դրանով իսկ հարթեցնելով ակնեի հետևանքները: Լազերի շնորհիվ ակտիվանում է կոլագենը և մաշկը սկսում է ավելի արագ վերականգնվել: · Հղկանյութերով մաշկի հարթեցում. պրոցեդուրան թույլ է տալիս հարթեցնել մաշկի շերտերը: Մաշկի կառուցվածքը հարթվում է, ամբողջ դեմքի մաշկը դառնում է միանման և հետակնեն անհետանում է: · Քիմիական պիլինգ. այս պրոցեդուրայի շնորհիվ մաշկի վերին շերտը հարթվում է, իսկ երիտասարդ բջիջներն ավելի արագ են կիսվում: Պրոցեդուրան իրականացվում է թթուների միջոցով: · Մեզոթերապիա. մաշկի շերտերը սնուցվում են իրենց անհրաժեշտ նյութերով, օգտակար տարրերով ու վիտամիններով: Պրոցեդուրան իրականացվում է ենթամաշկային ներարկումների միջոցով: Ներարկվող հիմնական նյութերից մեկը ցինկն է, որն էլ պայքարում է հետակնեի դեմ: Õ€Õ¥Õ¿Õ¡Õ¯Õ¶Õ¥Õ« Õ¢Õ¸Ö'ÕªÕ¸Ö'Õ´Õ¨ Õ¿Õ¶Õ¡ÕµÕ«Õ¶ ÕºÕ¡ÕµÕ´Õ¡Õ¶Õ¶Õ¥Ö€Õ¸Ö'Õ´ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի արդյունավետ միջոց, որոնք թույլ կտան ազատվել այս խնդրից տնային պայմաններում: Õ"Õ¡Õ²Õ¡Õ¤Õ¡Õ¶Õ¸Õ½Õ« Õ¥ÖƒÕ¸Ö'Õ¯ Մաղադանոսը շատ արդյունավետ միջոց է մաշկի պիգմենտային հետքերից, ինչպես նաև հետակնեից ազատվելու համար: Կարելի է պատրաստել մաղադանոսի եփուկ և բամբակի սկավառակով քսել այն դեմքին կամ սառեցնել եփուկը և մերսել այդ սառույցով մաշկը: Եփուկի պատրաստման համար հարկավոր է կես լիտր ջուր և մի քանի գդալ չորացրած մաղադանոս (կարելի է նաև թարմ): Հարկավոր է ջուրը եռացնել և եռալուն պես ավելացնել մաղադանոսն ու խառնել: Եփուկը պետք է եփել թույլ կրակի վրա 30 րոպե, այնուհետև սառեցնել: Ô¿Õ«Õ¿Ö€Õ¸Õ¶Õ« Õ°ÕµÕ¸Ö'Õ©Õ¸Õ¾ Õ¤Õ«Õ´Õ¡Õ¯ Õ°Õ¥Õ¿Õ¡Õ¯Õ¶Õ¥Õ« Õ¤Õ¥Õ´ Կիտրոնը մաշկի պիգմենտների և հետակնեի դեմ ևս մի արդյունավետ միջոց է, որի հյութը կարելի է օգտագործել դիմակներ պատրաստելու համար: Հարկավոր է մի բաժակ լավ հարած սպիտակուցին ավելացնել երկու գդալ կիտրոնի հյութ, լավ խառնել, այնուհետև ստացված զանգվածն ուշադիր քսել մաքուր մաշկին և լվանալ 15-20 րոպե անց: Այս դիմակը նեղացնում է ծակոտիներն ու հավասարեցնում դեմքի գույնը: Սրոհունդի (зверобой) թուրմ Այս թուրմի օգնությամբ հետակնեի բուժումը բավական երկար, բայց շատ արդյունավետ գործընթաց է: Հարկավոր է բաժակի մեջ լցնել էթիլսպիրտ, ավելացնել 2 գդալ սրոհունդ և թրմել խառնուրդը 10 օր: Ստացված թուրմով հարկավոր է ամեն օր շփել մաշկը: Սակայն հարկ է հիշել, որ պետք չէ այս թուրմը չափազանց հաճախ օգտագործել, այլապես սպիրտը կարող է չորացնել մաշկը: Կավով դիմակ՝ հետակնեից ազատվելու համար Կավով դիմակը նույնպես շատ արդյունավետ միջոց է: Հարկավոր է մի քանի գդալ սպիտակ կավը լուծել մի փոքր ջրում, ավելացնել մի կաթիլ խնկունու (розмарин) յուղ, այնուհետև ստացված դիմակը քսել մաշկին և թողնել 20 րոպե: Սկրաբ դեմքի մաշկի համար Հետակնեի դեմ պայքարում շատ արդյունավետ միջոց է սկրաբը, քանի որ այն շերտազատում է մաշկը, հեռացնում մահացած բջիջները և մաքրում ծակոտիները: Այն կարելի է գնել արդեն պատրաստի վիճակում, կամ պատրաստել տնային պայմաններում: · Օրինակ կարելի է սուրճի մրուրը խառնել լոգանքի գելին և ստացված զանգվածն օգտագործել որպես սկրաբ: · Սկրաբ կարելի է պատրաստել նաև ծովի աղի, ձիթայուղի և կիտրոնի հյութի օգնությամբ: Հարկավոր է խառնել բոլոր բաղադրիչները, ստացված զանգվածը քսել մաշկին, և մեղմորեն մերսել այն: Հարկ է հիշել, որ հետակնեն տնային պայմաններում բուժելու համար հարկավոր է շատ համբերատար լինել, քանի որ ի տարբերությունը հատուկ մասնագետի կողմից իրականացված պրոցեդուրաների՝ այս միջոցները շատ ավելի ուշ են սկսում ազդել: Նյութի աղբյուրը՝ med.tert.am