79 views
doctors.am -ը գրում է. անկանոն և ցավոտ դաշտանային ցիկլ, ցավ որովայնի ստորին հատվածում. ահա սրանք են ձվարանի կիստայի առաջին ախտանշանները: Սակայն այս հիվանդությունը հաճախ ընթանում է նույնիսկ առանց սիմպտոմների: Ձվարանի կիստան իրենից ներկայացնում է հեղուկով լցված գոյացություն: Որպես կանոն, կիստան զարգանում է ձվարանում ֆոլիկուլի հասունացման հետևանքով: Հարկ է նշել, որ կիստաների մեծամասնությունը կնոջ առողջությանը վտանգ չեն ներկայացնում և հաճախ ինքնուրույն են անցնում՝ առանց որևէ բուժման: Այդ կիստաները կոչվում են ֆունկցիոնալ կամ ժամանակավոր: Այդպիսի կիստաները հիմնականում առաջանում են ձվազատման խախտումներից: Այս դեպքում ֆոլիկուլը շարունակում է աճել դեղին մարմնում շարունակում է հեղուկ առաջանալ: Ֆունկցիոնալ կիստաները ինքնուրույն են անցնում և բուժում չեն պահանջում: Սակայն չի բացառվում բարդությունների առաջացումը, ինչպիսիք են կիստայի ճեղքումը, ոլորոմը և դրա հետևանքով սկսված ներքին արնահոսությունը: Առավել լուրջ և բուժում պահանջող կիստայի տեսակ է անոմալ կիստան: Սրա առաջացման հիմնական պատճառն է կնոջ օրգանիզմոմ հորմոնալ խախտումը: Անոմալ են համարվում այն կիստաները, որոնք 3 ամիսների ընթացքում ինքնուրույն կերպով չեն անցնում: Այդ կիստաների բուժումը կարող է ինել ինչպես դեղորայքային, այնպես էլ վիրահատական: Ô»ÕžÕ¶Õ¹ Õ§ Õ±Õ¾Õ¡Ö€Õ¡Õ¶Õ« Õ¯Õ«Õ½Õ¿Õ¡Õ¶ Ձվարանի կիստան ձվարանի բարորակ գոյացություն է, որը պատկանում է ոռուցքանման պրոցեսներին և առաջանում է ձվարանի հյուսվածքներում հեղուկի կուտակումից: Այն իրենից ներկայացնում է հեղուկով լցված խոռոչ: Ձվարանի կիստայի պատը կազմված է բջիջների բարակ շերտից, որոնք էլ արտադրում են այդ հեղուկը: Այլ օրգանների վրա ճնշում չգործադրելու դեպքում, կիստան բուժում են դեղորայքային միջոցներով, սակայն, եթե հարևան օրգանների վրա փոխազդեցության հավանականությունը մեծ է, ապա նշանակվում է կիստայի վիրահատական հեռացում: Ձվարանի կիստան կարող է լինել ինչպես փոքր չափերի, այնպես էլ կարող է հասնել 10ից մինչև 12 սմ տրամագծով չափերի: Ô¿Õ«Õ½Õ¿Õ¡ÕµÕ« Õ¿Õ¥Õ½Õ¡Õ¯Õ¶Õ¥Ö€Õ¨ · Ֆոլիկուլյար կիստա · Դեղին մարմնի կիստա · Դերմոիդ կիստա · էնդոմետրիոդ կիստա · մուցինոզ կիստա Ô±ÕÕ¿Õ¡Õ¶Õ·Õ¡Õ¶Õ¶Õ¥Ö€ Կիստայի առաջին ապտանշաններն են որովայնի ստորին հատվածի ցավերը, ներսից Ճնշման և փքվածության զգացումը: Ամենատարածված ախտանիշներից է անկանոն և ցավոտ դաշտանային ցիկլը, որը սկսվում է իր մշտական ժամանակից ավելի ուշ: Ինչպես նաև, կիստայի առկայության մասին կարող է վկայել որովայնի չափերի մեծացումը: Õ€Õ¶Õ¡Ö€Õ¡Õ¾Õ¸Ö€ Õ¥Õ¶ Õ¶Õ¡Ö‡ Õ°Õ¥Õ¿Ö‡ÕµÕ¡Õ¬ Õ¡ÕÕ¿Õ¡Õ¶Õ·Õ¡Õ¶Õ¶Õ¥Ö€Õ¨. · ինտենսիվ և հանկարծակի ցավեր որովայնի ստորին հատվածում՝ սեռական հարաբերությունների ժամանակ, · հաճախամիզություն, · քաշի ավելացում, · հաճախակի սրտխանոց, փսխում, · ջերմության բարձրացում մինչև 38-39° С, · սրտի արագացած աշխատանք... Սակայն հաճախ է պատահում, որ կիստան ոչ մի ախտանիշ չի ունենում, և դրա առկայությունը պարզվում է հանկարծակիորեն՝ ուլտրաձայնային հետազոտության ժամանակ: Ուստի կարևոր է պարբերաբար գինեկոլոգին այցելելը և ուլտրաձայնային հետազոտություն անցնելը: Ô±ÕÕ¿Õ¸Ö€Õ¸Õ·Õ´Õ¡Õ¶ Õ¥Õ²Õ¡Õ¶Õ¡Õ¯Õ¶Õ¥Ö€ · Գինեկոլոգիական զննում · Ուլտրաձայնային հետազոտություն · Ձվարանի կիստայի լապարոսկոպիա · Համակարգչային տոմոգրաֆիա · Արյան և մեզի ընդհանուր անալիզներ · Ուռուցքային մարկերների հետազուտություն · Հղիության թեստ Աղբյուր՝ doctors.am