119 views
Ժամանակակից հոգեթերապևտների մեծ մասը նևրոզը հասկանում են որպես հոգեկան թեթև խանգարում, որն իր բնույթով ախտաբանություն չէ, այլ տարբեր աստիճանի ծանրության խնդիրներ, որոնք ի հայտ են գալիս հիվանդի կյանքում: Այդ խնդիրների մեծ մասն անցնում են առանց միջամտության, սակայն եթե դրանք շատ են, իսկ մարդու օրգանիզմը թուլացած է (ավիտամինոզ, թույլ իմունային համակարգ), ապա նրան հարկավոր է հոգեթերապևտի օգնություն՝ հետագայում վիճակն էլ ավելի չբարդացնելու և խնդրի կրկնությունից խուսափելու համար: Այս մասին գրում է med.tert.am : Նևրոզի արտաքին դրսևորումները կարող են նման լինել ներքին օրգանների հիվանդությունների ախտանշաններին, ուստի խնդրի հերքման կամ հաստատման համար հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ: Նևրոզի առաջացման պատճառները կարող են տարբեր լինել: Այս հարցում որոշիչ դեր են խաղում մարդու օրգանիզմի ֆիզիկական ու հոգեբանական կառուցվածքը, դաստիարակությունը, կրթությունն ու կենսակերպը: Լուրջ խնդիր կարող են դառնալ մանուկ հասակում ստացած հոգեբանական տրավմաները Ô±ÕµÕ½ Õ°Õ«Õ¾Õ¡Õ¶Õ¤Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¨ Õ¢Õ¶Õ¸Ö€Õ¸Õ·Õ¾Õ¸Ö'Õ´ Õ§ Õ¶Ö€Õ¡Õ¶Õ¸Õ¾, Õ¸Ö€ Õ¤Ö€Õ¡ Õ¡ÕÕ¿Õ¡Õ¶Õ·Õ¡Õ¶Õ¶Õ¥Ö€Õ¨ Õ¯Õ¡Ö€Õ¸Õ² Õ¥Õ¶ Õ¯Ö€Õ¥Õ¬ Õ«Õ¶Õ¹ÕºÕ¥Õ½ Õ°Õ¸Õ£Õ¥Õ¢Õ¡Õ¶Õ¡Õ¯Õ¡Õ¶, Õ¡ÕµÕ¶ÕºÕ¥Õ½ Õ§Õ¬ Ö†Õ«Õ¦Õ«Õ¯Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ¢Õ¶Õ¸Ö'ÕµÕ© Õ€Õ«Õ¾Õ¡Õ¶Õ¤Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ°Õ¸Õ£Õ¥Õ¢Õ¡Õ¶Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ¡ÕÕ¿Õ¡Õ¶Õ·Õ¡Õ¶Õ¶Õ¥Ö€Õ¶ Õ¥Õ¶. · քրոնիկ հոգնածության համախտանիշը, որի դեպքում մարդը ոչ մի կերպ չի կարողանում հանգստանալ ու վերականգնել ուժերը, · ճնշված վիճակը, որը պայմանավորված է կպչուն մտքերով ու գործողություններով, · ցածր ինքնագնահատականը, · ձայնի, լույսի և օդի ջերմաստիճանի հանդեպ գերզգայունությունը, · սթրեսային իրավիճակները չընդունելը (նևրոզից տառապողներին հատուկ է պասիվ արձագանքը՝ ստուպորն ու ինքնամփոփ վիճակը), · մշտական անհանգստությունն ու տագնապն անգամ ամենչնչին պատճառներից (եթե այս ախտանշանն ի հայտ է գալիս մանուկ հասակում, ապա հարկավոր է ժամանակին դիմել մանկական հեգեթերապևտի՝ հետագայում խնդիրներից խուսափելու համար), · արժեհամակարգի ու առաջնհերթությունների փոփոխությունը, իրադարձությունների վերաբերյալ հակասական մտքերը, Õ€Õ«Õ¾Õ¡Õ¶Õ¤Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Ö†Õ«Õ¦Õ«Õ¯Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ¡ÕÕ¿Õ¡Õ¶Õ·Õ¡Õ¶Õ¶Õ¥Ö€Õ¶ Õ¥Õ¶. · աշխատունակության կտրուկ անկումը և հոգնածության զգացումը, · անոթային վեգետատիվ դիստոնիայի ախտանշանները, · հաճախակի գլխապտույտներն ու սրտխառնոցը, · գլխացավերը, սրտամկանի և որովայնի ցավերը, որոնք առաջանում են առանց որևէ պատճառի, · առատ քրտնարտադրությունը, · սեռական ցանկության նվազումն ու անտարբերությունը հակառակ սեռի նկատմամբ, · ախորժակի հետ կապված խնդիրները (ախորժակի բացակայություն կամ պաթոլոգիկ շատակերություն), · քնի խանգարումները, · արյան գերճնշումը: Նման ախտանշանները կարող են անհանգստացնել բավական երկար ժամանակ (2-3 շաբաթից մինչև մի քանի տարի): Նևրոտիկ համախտանիշի տևողությունը կախված է հիվանդի ներքին ուժից և խնդիրները հաղթահարելու նրա կարողությունից: Ժամանակի ընթացքում ախտանշանները կարող են թուլանալ կամ սրվել՝ աստիճանաբար առաջացնելով անդառնալի փոփոխություններ: Õ†Ö‡Ö€Õ¸Õ¦Õ« Õ¢Õ¸Ö'ÕªÕ¸Ö'Õ´Õ¨ Նևրոզը կարող է լուրջ խնդիր չթվալ, սակայն բուժումը հարկավոր է իրականացնել միայն փորձառու մասնագետի հսկողության տակ: Առաջին հերթին գնահատվում է հիվանդի օրգանիզմի ֆիզիկական վիճակը, որից հետո նշանակվում են սրտանոթային ու մարսողական համակարգերի աշխատանքին նպաստող դեղամիջոցներ՝ նյարդերի հետևանքով լուրջ հիվանդությունների առաջացումը կանխելու համար: Սակայն միայն դեղամիջոցներով հնարավոր չի լինի ազատվել նևրոզից, քանի որ հիվանդին հարկավոր է նաև փորձառու հոգեթերապևտի օգնություն: Բացի այդ, շատ արդյունավետ են լինում նաև ֆիզիոթերապևտիկ պրոցեդուրաները: Նևրոզի բուժման հարցում բեկումնային է համարվում անիմալոթերապիան: Մասնագետների պնդմամբ՝ կենդանիների հետ շփումը հանգստացնում է, թուլացնում և դրական հույզեր է հաղորդում: Օրական ընդամենը 15-20 րոպե կենդանիների հետ շփվելը բավական կլինի, որպեսզի նևրոզի ախտանշաններն աստիճանաբար թուլանան ու անհետանան: Նևրոզի կանխարգելման համար հարկավոր է կարգավորել քունն ու կյանքի ռիթմը: Շատ արդյունավետ են լինում կոփող պրոցեդուրաներն ու սպորտով զբաղվելը: Նևրոզի կանխարգելման հարցում շատ կարևոր դեր է հատկացվում ընտանիքի անդամներին: Հանգիստ ու վստահություն ներշնչող մթնոլորտը, դժվար իրավիճակներում ցուցաբերված աջակցությունն ու օգնությունը թույլ կտան խուսափել նևրոզից և պահպանել ֆիզիկական ու հոգեկան առողջությունը: Նյութի աղբյուրը՝ med.tert.am