
77 views
Կանայք հաճախակի իրենց ընկերուհիների հետ զրուցում են մարմնի, դեմքի ու մազերի խնամքի մասին: Սակայն նրանք շատ հազվադեպ են խոսում այնպիսի նուրբ հարցի մասին, ինչպիսին հանդիսանում է ինտիմ հիգիենան: Սակայն չէ որ այդ թեման շատ կարևոր է ցանկացած կնոջ համար, քանի որ ինտիմ օրգանների ճիշտ խնամքը դա կանացի առողջության գրավականն է: Այդ պատճառով յուրաքանչյուր կին դեռ շատ երիտասարդ հասակից պետք է սովորի խնամել իր սեռական օրգանները: Այս մասին գրում է med.tert.am -ը: Գինեկոլոգները խորհուրդ են տալիս սեռական օրգանները լվանալ առավոտյան ու երեկոյան տաք ջրով ու ինտիմ խնամքի համար անհրաժեշտ միջոցներով: Դրանք են հատուկ դոնդողները, փրփուրները, հեղուկ օճառներն ու մուսերը, որոնք մշակված են հատուկ կանանց համար: Նրանք չեն խախտում բնական միկրոֆլորան ու չեն չորացնում լորձաթաղանթը: Եթե ինչ-ինչ պատճառներով հնարավորություն չունեք լվանալ սեռական օրգանները, ապա անհարաժեշտ է, որ ձեզ մոտ ունենաք ինտիմ հիգիենայի համար նախատեսված հատուկ անձեռոցիկներ: Ոչ բոլորը գիտեն, թե ինչպես է անհրաժեշտ ճիշտ լվանալ սեռական օրգանները: Տաք ջրի շիթը հարկավոր է ուղղել առջևից դեպի հետ ուղղությամբ և ոչ թե հակառակը: Դա օգնում է կանխել հոշտոցում հավելյալ միկրոբների հայտնվելը: Լվացումը հարկավոր է իրականացնել միայն ձեռքով, սպունգ խորհուրդ չի տրվում օգտագործել: Ինտիմ օրգանները հարկավոր է չորացնել փափուկ ու մաքուր կտորով և ոչ մի դեպքում չտրորել, այլ պարզապես թեթև չորացնել: Õ…Õ¸Ö'Ö€Õ¡Ö"Õ¡Õ¶Õ¹ÕµÕ¸Ö'Ö€ Õ¯Õ«Õ¶ ÕºÕ¥Õ¿Ö" Õ§ Õ¸Ö'Õ¶Õ¥Õ¶Õ¡ Õ¡ÕµÕ¤ Õ¶ÕºÕ¡Õ¿Õ¡Õ¯Õ¸Õ¾ Ö…Õ£Õ¿Õ¡Õ£Õ¸Ö€Õ®Õ¾Õ¸Õ² Õ°Õ¡Õ¿Õ¸Ö'Õ¯ Õ½Ö€Õ¢Õ«Õ¹Õ¶Õ¥Ö€, Õ¸Ö€Õ¸Õ¶Ö" Õ°Õ¡Ö€Õ¯Õ¡Õ¾Õ¸Ö€ Õ§ Õ´Õ«Õ·Õ¿ ÕºÕ¡Õ°Õ¥Õ¬ Õ´Õ¡Ö"Õ¸Ö'Ö€ Õ¾Õ«Õ³Õ¡Õ¯Õ¸Ö'Õ´: Հարկավոր է ճիշտ ընտրել ներքնազգեստը: Իհարկե ցանկալի է, որ նրաք լինեն բնական հումքից, քանի որ նրանք ավելի լավ են ներծծում քրտինքն ու խոնավությունը և թույլ են տալիս օրգանիզմին շնչել: Սինթեթիկ կտորները վնասակար են մաշկի ինտիմ հատվածների համար: Ավելին, ներքնազգեստը պետք է հարմարավետ լինի, այն չպետք է ճնշի ու քոր առաջացնի: Այսօր շատ տարածված են «բիկինի կամ սթրինգ» տեսակի կանացի հատուկ ներքնազգեստները, որոնք հարմարավետ չեն ամեն օր կրելու համար: Ներքնազգեստը հարկավոր է փոխել ամեն օր և լվանալ մնացած հագուստներից առանձին: Կանանց ու աղջիկներին հարկավոր է իմանալ, թե ինչպես է պետք ճիշտ օգտագործել հիգիենիկ տամպոններն ու միջադիրները: Դաշտանի օրերին նրանք ցանկալի է փոխել ամեն 4-ից 5 ժամը մեկ: Խորհուրդ չի տրվում չարաշահել տամպոնները: Նրանք հարմարավետ են, սակայն հաճախակի օգտագործումը վնասակար է: Որոշ կանայք օգտագործում են ամենօրյա միջադիրներ: Դա հարմարավետ է, քանի որ ներքնազգեստն այդ դեպքում մաքուր է մնում, սակայն դա չի նշանակում, որ այն նաև օգտակար է, քանի որ նման միջադիրները կանխում են օդի շարժումն ու նպաստում են բակտերիաների բազմացմանն ու կարող են անգամ ալերգիա առաջացնել: Ցանկալի է հրաժարվել ամենօրյա միջադիրների օգտագործումից ու հաճախակի փոխել ներքնազգեստը Այս շատ պարզ կանոների յուրացումը կօգնի ձեզ կանխել առողջության հետ կապված մի շարք խնդիրների առաջացումը Աղբյուրը՝ med.tert.am