65 views
Կյանքի ակտիվ ռիթմը, սթրեսները, հոգնածությունն ու մշտական լարվածությունը հաճախ են հանգեցնում գլխացավերի, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ կյանքի որակի վրա և թույլ չտալ կատարել անգամ ամենօրյա գործերը: Նման դեպքերում ցավը մեղմելու համար սովորաբար մարդիկ անմիջապես ցավազրկող դեղամիջոցներ են ընդունում, սակայն բժիշկները պարբերաբար հիշեցնում են, որ ցավազրկողների հաճախակի կիրառումը կարող է վտանգավոր լինել և բազմաթիվ կողմնակի բարդություններ առաջացնել: Նման դեպքերում օգնության են հասնում բուժման բնական միջոցները, որոնք չեն առաջացնում կողմնակի բարդություններ, սակայն արդյունավետ կերպով մեղմում են ցավը: Այդ միջոցների շարքին է դասվում արոմաթերապիան, որը ճիշտ եթերայուղերի գործածության դեպքում օգնում է հեշտությամբ ազատվել տհաճ զգացողություններից։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում լավագույն եթերայուղերը գլխացավի դեմ պայքարում, և դրանց կիրառման ամենաարդյունավետ մեթոդները։ Մի բաժակ եռման ջրին ավելացնել 4-5 կաթիլ անանուխի եթերայուղ և 3-5 րոպե շնչել ջրից բարձրացող բուրավետ գոլորշին։ Արոմալամպի մեջ կաթեցնել 2-3 կաթիլ հազրեվարդի եթերայուղ ու մի կաթիլ եղևնու եթերայուղ, այնուհետև մի քանի րոպե շնչել բուրավետ օդը։ Õ†Õ¡Ö€Õ¤Õ¸Õ½Õ« Õ¯Õ¡Õ´ Õ¯Õ«Õ¿Õ¸Ö€Õ¶Õ« Õ¥Õ©Õ¥Ö€Õ¡ÕµÕ¸Ö'Õ²Õ¨ Ö"Õ½Õ¥Õ¬ Õ´Õ¡Õ¿Õ¶Õ¥Ö€Õ«Õ¶ Õ¸Ö' 3-4 Ö€Õ¸ÕºÕ¥ Õ´Õ¡Õ¿Õ¶Õ¥Ö€Õ« Õ®Õ¡ÕµÖ€Õ¥Ö€Õ¸Õ¾ Õ´Õ¥Õ²Õ´Õ¸Ö€Õ¥Õ¶ Õ´Õ¥Ö€Õ½Õ¥Õ¬ Ö"Õ¸Ö'Õ¶Ö"Õ¥Ö€Õ¨Ö‰ Այս պարզ բնական միջոցները կարող են շատ արդյունավետ լինել, սակայն հարկ է հիշել, որ որոշ դեպքերում գլխացավը պայմանավորված է լինում որոշակի առողջական խնդիրներով, որոնք անուշադրության մատնելը կարող է վտանգավոր լինել, ուստի մինչ ցավը մեղմելը հարկավոր է նախ պարզել բուն խնդիրն ու չզբաղվել ինքնաբուժությամբ: Հարկ է հիշել, որ ինքնաբուժությունը կարող է շատ տհաճ հետևանքներ ունենալ, ուստի առաջին հերթին հարկավոր է դիմել բժշկին: Լուրջ խնդիրների դեպքում միայն փորձառու մասնագետը կկարողանա պարզել ցավի առաջացման պատճառն ու նշանակել անհրաժեշտ բուժումը, որը կլինի արդյունավետ ու չի առաջացնի կողմնակի բարդություններ: Նյութի աղբյուրը՝ med.tert.am