
213 views
Լեղապարկի հեռացումից հետո վիրահատված հիվանդների 40%-ի մոտ առկա է որովայնի շրջանում ցավ և/կամ դիսպեպտիկ ախտանշաններ (գղտոցներ, ծանրություն, փքվածություն, սրտխառնոց, փորլուծություն): Այս իրավիճակը կոչվում է հետխոլեցիստէկտոմիկ համախտանիշ (Postcholecystectomy syndrome-PCS): â € Հնարավոր հետևանքներ. լեղու սննդային հատկությունների փոփոխություններ, լեղու անկանոն արտահոսք 12 մատնյա աղի, լեղու հետհոսք ստամոքս, լեղուղիներում քարերի առաջացում, սպազմ, Օդիի սֆինտերի նեղացում, գաստրիտ, դուոդենիտ, խոց, պանկրեատիտ, բարակ աղու բակտերիալ գերաճ։ â € PCS-ի հաստատված ախտորոշմամբ, բացի դեղորայքային բուժումից անհրաժեշտ է՝ Սահմանափակել (ոչ թե բացառել). խոլեստերինային սննդամթերքը (ճարպոտ միս և ձուկ, ինչպես նաև վերջիններիս արգանակները) և ճարպաթթուներ (ճարպեր, որոնք ենթարկվել են ջերմային մշակման 100°C-ից բարձր՝ տապակած սնունդ); եթերայուղեր (սոխ, սխտոր, բողկ), համեմունքներ, քաղցր խմոր, անարատ կաթ, սուրճ, ծաղկակաղամբ, թրթնջուկ, սպանախ, մայոնեզ, սպիրտ, կծու սնունդ: â € Անհրաժեշտ սննդատեսակներ Կաթնաշոռ, շոգեխաշած ձուկ, ձվի սպիտակուց, անյուղ միս: Զտված (extra virgin) բուսական յուղ (ավելացնել պատրաստի սննդին): Բանջարեղեն, մրգեր (ցանկալի է ջերմային մշակումից հետո): Ամբողջական հացահատիկային թեփ, հաց՝ սպիտակ, ցանկալի է չորացրած: â € Սնվել հաճախակի՝ 3-5 ժամը մեկ, փոքր չափաբաժիններով։ Սննդակարգը պետք է լինի արդարացված, մեխանիկական, քիմիական, ջերմային խնայող Սննդակարգի վերանայումը պարտադիր, բայց ոչ միակ մոտեցումն է PCS-ի բուժման ժամանակ: Վերոնշյալ գրառումը բժշկական նշանակում չի հանդիսանում, խորհրդակցեք Ձեր բժշկի հետ: Գաստրոէնտերոլոգ Ե. Համբարձումյան