
91 views
«Լինող բանը կլինի, բալես: Կարևորը՝ բախտդ բախտ լինի: Դու հույսդ դիր Աստծո վրա: Մնացածը՝ ինչ լինելու է, կլինի»: Երբ տատական մեկ խորհրդի մեջ խառնվում են և՛ սնահավատությունը, և՛ հավատն Աստծո նկատմամբ, դժվար է լինում տարանջատել, թե լինող բանը կլինի՞, թե՞ ամեն ինչ մեզանից է կախված: Ավանդույթներ, մտածելակերպ և հավատ. այս երեքի համադրությունը երբեմն հակասական հարցեր է առաջացնում: Այդպիսի մի քանի հարցերի պատասխաններ փորձեցինք հստակեցնել Հայ Առաքելական եկեղեցու քահանաների օգնությամբ: Ô±Ö€Õ¤ÕµÕ¸ÕžÖ" Õ£Õ¸ÕµÕ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶ Õ¸Ö'Õ¶Õ« Õ³Õ¡Õ¯Õ¡Õ¿Õ¡Õ£Õ«Ö€: Երբ մարդը հավատում է ինչ-որ նախասահմանված, որոշված իրողության, որը տեղի կունենա իր կյանքում անկախ ամեն ինչից, դա հենց ճակատագրապաշտություն է: Քրիստոնեության տեսանկյունից և մարդկային կյանքի բանական զարգացման տեսանկյունից բնականաբար ճակատագիր կամ բախտ գույություն չունի: Չկա ինչ-որ նախասահմանված իրողություն, որը կկատարվի քեզ հետ՝ անկախ ամեն ինչից: Սեփական ճակատագիրը կամ բախտը մեծ հաշվով մարդն ինքն է որոշում: Եթե ես գնում եմ «Ա» կետից «Բ »կետ, Աստված գիտի դրա մասին, բայց դա չի նշանակում, որ Աստված է որոշել իմ ընթացքը: Աստված գիտի, որովհետև Ամենատես է: Քանի որ մարդը կարող է որոշումներ կայացնել, ուրեմն ճակատագիր գոյություն չունի: Երբ մարդը որևէ բան է որոշում և իրագործում, ինչպիսին էլ լինի դրա հետևանքը, պետք չէ այն վերագրել ճակատագրին: Մենք սովոր ենք մեր ձախողումները վերագրել ճակատագրին՝ ասելով, թե լինելու բանը կլինի։ Ô»Õ¶Õ¹ÕºÕ¥ÕžÕ½ Õ½Õ¥ÖƒÕ¡Õ¯Õ¡Õ¶ Õ¸Ö€Õ¸Õ·Õ¸Ö'Õ´Õ¶Õ¥Ö€Õ¶ Õ¸Ö' Õ½ÕÕ¡Õ¬Õ¶Õ¥Ö€Õ¨ Õ¹Õ¾Õ¥Ö€Õ¡Õ£Ö€Õ¥Õ¬ Ô±Õ½Õ¿Õ®Õ¸Ö'Õ¶ Õ¯Õ¡Õ´ Õ³Õ¡Õ¯Õ¡Õ¿Õ¡Õ£Ö€Õ«Õ¶: Սխալ է որևէ փորձության դեպքում պատասխանատվությունը գցել ճակատագրի վրա: Օրինակ, երբ շենքը փուլ գա և որոշ մարդիկ մահանան, պետք չէ ասել, թե ճակատագիր էր: Այլ պետք է հասկանալ, թե մարդկային ինչ գործոն է ընկած տվյալ իրավիճակում: Ո՞վ գիտե, գուցե ոչ բարեխիղճ աշխատա՞նքն է պատճառը: Մարդկային անպատասխանատվության արդյունքում պետք չէ Աստծուն մեղադրել: Մեր քայլերն են որոշում մեր կյանքի ընթացքը, այն, թե ինչ կլինի: Աստված մարդուն ստեղծել է ազատ կամքով: Երբ մարդիկ որևէ փորձանքի մեջ են ընկնում՝ Աստծուն են մեղադրում: Բայց ինչո՞ւ մեղադրել Աստծուն, երբ Աստված երբևէ չի պարտադրել մարդուն այս կամ այն վարքագիծը: Զարեհ Արք. Ազնավուրյանն այս մասին ասում է. «Չարը մարդու ազատ կամքի և գործերի արդյունք է»: Աստված մարդուն տվել է բացարձակ ազատություն՝ ընտրել և անել այն, ինչ ցանկանում է, ընտրել չարը կամ բարին, մահը կամ կյանքը: Բայց Աստված մարդուն հիշեցնում է նաև, որ ընտրությունն ունի իր հետևանքները, որոնք մարդն անպայման կրում է: Մի սխալ որոշում ցավալի արդյունք կարող է ունենալ, որ մարդը կրում է անխուսափելիորեն: Աստված մարդուն ցույց է տալիս ուղիղ ճանապարհ, բայց չի կաշկանդում նրա ազատությունը՝ ընտրել այն, ինչ ցանկանում է: Արդյո՞ք Աստված մեզ ստեղծեց կոնկրետ առաքելությամբ՝ չթողնելով ընտրության հնարավորություն: Բոլոր մարդիկ ունեն առաքելություն, և այդ առաքելությունը որոշվում է նրանով, թե որքանով է մարդ ընդունում այն և որքանով է պատրաստ այն իրականացնել: Մեծ հաշվով բոլոր մարդիկ ունեն առաքելություն՝ ապրել առաքինի կյանքով և Աստծո պատվիրաններով: Սա յուրաքանչյուրին տրված առաքելություն է: Բայց ամեն մարդ ազատ է ընտրություն կատարել՝ գնա՞լ այդ ճանապարհով, թե՞ ոչ: Õ€Õ«Õ´Õ¡ Õ«ÕžÕ¶Õ¹, Õ¥Õ©Õ¥ Õ¡ÕµÕ¤ Õ¢Õ¡Õ¶Õ¨ ÕºÕ«Õ¿Õ« Õ¬Õ«Õ¶Õ«, Õ¸Ö'Ö€Õ¥Õ´Õ¶ Õ¯Õ¬Õ«Õ¶Õ«Õž: Քրիստոնեության մեջ ավտոմատիզմ չկա: Քրիստոնյան չպետք է ապրի պասիվ կյանքով, որի ընթացքում չկան բարի նախաձեռնություններ: Այս միտքն է արտահայտում Տիրոջ խոսքը երեք ծառաների մասին «Տասը մնասների առակ»-ում (Մատթ. 25:14-30; Ղուկ. 19:11-27), որտեղ երրորդ ծառան պասիվորեն՝ նույն կերպ մտածելով, թե՝ «ինչ լինելու է՝ կլինի», իրեն տրված մնասը հողի տակ թաքցրեց և այն ի բարին չօգտագործեց, ուստի արժանացավ տիրոջ պարսավանքին: Չկա որևէ բան մեր կյանքում, որ տեղի է ունենում մեր կամքից անկախ: Այն, ինչ տեղի է ունենում մեզ հետ՝ մեր կենցաղի և ապրելակերպի արդյունքն է: http://www.qahana.am Õ€Õ¡Õ½Õ´Õ«Õ¯ Ô¹Õ¡Õ´Õ¡Õ´ÕµÕ¡Õ¶