
97 views
Մարտի 3-ը Լսողության պահպանման միջազգային օրն է: Նպատակը լսողության կորստի և խլության կանխարգելման, ինչպես նաև լսողության և ականջի առողջության պահպանման վերաբերյալ իրազեկման բարձրացումն է ամբողջ աշխարհում: Այս տարի Լսողության պահպանման միջազգային օրվա կարգախոսն է. «Ողջ կյանքի ընթացքում լսելու համար անհրաժեշտ է խնայել լսողությունը», որը նվիրված է լսողության կորստի կանխարգելման նշանակությանը և մեթոդներին, մասնավորապես` անվտանգ լսելուն: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով` բնակչության 5%-ից ավելին կամ 466 միլիոն մարդ (432 մլն մեծահասակ և 34 մլն երեխա) ունի լսողության կորուստ: Մինչև 15 տարեկան երեխաների լսողության կորստի դեպքերի 60%-ի պատճառներից են. 1. վարակները` կարմրուկ, կարմրախտ, խոզուկ, մենինգիտ, ցիտոմեգալովիրուսային վարակ, միջին ականջի քրոնիկ օտիտ (31%), 2. պտղի ասֆիքսիան ծնվելիս, անհասությունը, ծնվելիս ցածր քաշը, դեղնուկը, ծննդաբերական բարությունները (17%), 3. օտոտոքսիկ (լսողության ֆունկցիայի վրա վնասակար ազդեցություն ունեցող դեղեր) դեղերի կիրառումը հղիների և կրծքի հասակի երեխաների շրջանում (4%), 4. Այլ (8%): Ըստ ԱՀԿ-ի` կանխարգելիչ միջոցառումներն են` երեխաների իմունիզացիան կարմրուկի, կարմրախտի, խոզուկի, մենինգիտի դեմ, դեռահասային և վերարտադրողական տարիքի աղջիկների և կանանց պատվաստումը կարմրախտի դեմ մինչև հղիությունը, Õ¡Õ¯Õ¡Õ¶Õ»Õ« Õ°Õ¡Õ´Õ¡ÕºÕ¡Õ¿Õ¡Õ½ÕÕ¡Õ¶ ÕÕ¶Õ¡Õ´Ö"Õ« ÕºÕ¡Õ°ÕºÕ¡Õ¶Õ¸Ö'Õ´Õ¨, բարձր աղմուկի ազդեզության նվազեցումը, Õ´Õ«Õ»Õ«Õ¶ Õ¡Õ¯Õ¡Õ¶Õ»Õ« Ö…Õ¿Õ«Õ¿Õ« Õ½Ö"Ö€Õ«Õ¶Õ«Õ¶Õ£Õ¨ Ö‡ Õ°Õ¡Õ´Õ¡ÕºÕ¡Õ¿Õ¡Õ½ÕÕ¡Õ¶ Õ¾Õ¡Ö€Õ¸Ö'Õ´Õ¨, լսողության համար վտանգ ներկայացնող դեղերի կիրառման բացառումը կամ սահմանափակումը, Õ¶Õ¸Ö€Õ¡Õ®Õ¶Õ¡ÕµÕ«Õ¶ Õ½Ö"Ö€Õ«Õ¶Õ«Õ¶Õ£Õ¨, Õ«Ö€Õ¡Õ¦Õ¥Õ¯Õ¸Ö'Õ´Õ¨ Õ¤Õ¥Õ¼Õ¡Õ°Õ¡Õ½Õ¶Õ¥Ö€Õ« Õ·Ö€Õ»Õ¡Õ¶Õ¸Ö'Õ´: Խնդիրների վաղ հայտնաբերումն ու համապատասխան միջոցառումների կիրառումը հիմնական գործոններն են, որոնք կարող են նվազեցնել լսողության կորստի ազդեցությունը երեխայի զարգացման և առաջադիմության վրա: Մինչև երեխայի խոսքի զարգացումը խնդիրը հայտնաբերելու, լսողական սարքով ապահովելու կամ վիրահատություն կատարելու դեպքում` հնարավոր է ապահովել երեխայի խոսքի զարգացումը և հետագայում սոցիալական հարմարեցումը: Նորածինների լսողության սքրինինգային ծրագիրը Հայաստանում մեկնարկել է 2008 թվականից, իսկ 2018-ից այն արդեն իրականացվում է հանրապետության ամբողջ տարածքում: լսողության սքրինինգի շրջանակներում 2021 թվականին Հայաստանում իրականացվել է 33 177 հետազոտություն: Սքրինինգի արդյունքում հայտնաբերված երեխաները վերցվել են հսկողության` լսողության պրոթեզավորման կամ կոխլեար իմպլանտացիայի նպատակով: Պետական պատվերի շրջանակում 2021 թվականին կատարվել է 1-ից 4.5 տարեկան 18 երեխայի կոխլեար իմպլանտացիայի վիրահատություն: 2021 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ` «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ սուրդոլոգիական դիսպանսերի հսկողության տակ է գտնվել լսողության խանգարում ունեցող մինչև 18 տարեկան 1157 երեխա: