99 views
Վերջույթների դողը խիստ հազվադեպ հանդիպող խնդիր չէ: Առավել հաճախ այս խնդրին բախվում են տարեցները, սակայն երբեմն այն կարող է ախտորոշվել անգամ երիտասարդների մոտ: Դողն անմիջականորեն որևէ վտանգ չի ներկայացնում մարդկանց կյանքի համար, սակայն այն կարող է լինել որևէ լուրջ խանգարման ախտանշան, որը ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այն հիվանդությունները, որոնցով կարող է պայմանավորված լինել վերջույթների դողը: Õ€Õ«ÕºÕ¥Ö€Õ©Õ«Ö€Õ¥Õ¸Õ¦ Վահանաձև գեղձի գերակտիվությունն ազդում է օրգանիզմի բոլոր գործընթացների վրա` արագացնելով դրանք: Այն կարող է դառնալ նաև վերջույթների դողի պատճառ: Այս խնդրի դեպքում մեկ վայրկյանում կարող է 10 բնորոշ շարժում տեղի ունենալ: Առավել հաճախ խնդիրն ախտահարում է ոտքերը, ծնոտը, շուրթերը, գլուխն ու իրանը: ÕŠÕ¡Ö€Õ¯Õ«Õ¶Õ½Õ¸Õ¶Õ« Õ°Õ«Õ¾Õ¡Õ¶Õ¤Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶ Պարկինսոնիզմը զարգացող նյարդաբանական խանգարում է, որը պայմանավորված է շարժունությունը կարգավորող դոֆամին նեյրոտրանսմիտերի դեֆիցիտով: Այս հիվանդության դեպքում հիվանդներն առավել հաճախ բախվում են ձեռքերի, ոտքերի ու մատների դողի խնդրին, ինչն էլ դառնում է շարժումների կայունության խանգարման պատճառ: Գենետիկ մուտացիաներ Տարեց մարդկանց մոտ վերջույթների դողի պատճառ կարող են դառնալ նաև գենետիկ մուտացիաները: Սովորաբար խանգարումներն առավել ակնհայտ են լինում մարնի միայն մի կեսի դեպքում: Օրինակ՝ դրանք կարող են դրսևորվել գլխի մշտական դողով: Այս դեպքում ախտանշաններն առավել ակնհայտ են դառնում որոշ գործոնների ազդեցության պատճառով: Այդ գործոնների շարքին են դասվում սթրեսը, կոֆեինը, հոգնածությունն ու ջերմաստիճանի փոփոխությունը: Õ'Ö€Õ¾Õ¡Õ® Õ½Õ¯Õ¬Õ¥Ö€Õ¸Õ¦ Ցրված սկլերոզը հաճախ դրսևորվում է դինամիկ կամ կանխամտածված դողով, որն էլ դրսևորվում է կամային շարժումների ժամանակ վերջույթների դողով: Ցրված սկլերոզը նյարդային համակարգի զարգացող խանգարում է, որի դեպքում օրգանիզմը հարձակվում է նյարդերի միելինային թաղանթի վրա: ÕŽÕ«Õ¬Õ½Õ¸Õ¶Õ« Õ°Õ«Õ¾Õ¡Õ¶Õ¤Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶ Սա ժառանգական հիվանդություն է, որը պայմանավորված է լինում լյարդում պղնձի կուտակմամբ: Վիլսոնի հիվանդությունը բնորոշվում է հոգնածությամբ, խոսքի խանգարումներով, աչքերի գույնի փոփոխությամբ, մաշկի դեղնավուն երանգով, իսկ երբեմն էլ վերջույթների դողով: Նյութի աղբյուրը՝ med.tert.am